воскресенье, 3 августа 2014 г.

Այ, այսպիսին են հայ զինվորները

Լուսանկարում ՊԲ շարքային Նորայր Միքայելի Քամալյանն է:Նա հուլիսի 31-ին՝ հակառակորդի հարձակման ժամանակ, ձեռնամարտի է բռնվել թշնամու հետ, դիմագրավել է ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերին և ստիպել վերջիններիս փախուստի դիմել։ Նորայրը հակառակորդին դիմագրավել է` լինելով վիրավոր։ Առողջություն եւ շուտափույթ ապաքինում Նորայրին:

Այ, այսպիսին են հայ զինվորները՝ անկոտրում, խրոխտ, համարձակ, ամուր ու հզոր։ Նորայրը, Ազատը, Արարատը, Գոռն ու մեր մյուս տղաներն ապացուցում են, որ 18-20 տարեկան հայ երիտասարդները հայրերի ու պապերի արժանի հետնորդներն են։
Աստված ձեզ պահապան, տղաներ։ 


Комментариев нет:

Отправить комментарий