среда, 20 января 2016 г.

ՀԱՐԱՎԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՈՒՐ Է

ԼՂՀ ՊԲ հարավարեւելյան ուղղություն: 2015 թվական: Հակառակորդը իրականացրեց հարձակողական, դիվերսիոն գործողություններ, գնդակոծություններ մեծ տրամաչափի զինատեսակներից: Զորամասի զինծառայողների մասնագիտական պատրաստվածության, անձնական խիզախության շնորհիվ հակառակորդը ձախողեց իր որդեգրած նենգ մարտավարությունը, կրեց կորուստներ ու ետ շպրտվեց:

Կարդացեք ավելին...

ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ԴԻՐՔԵՐՈՒՄ

Ուսումնականից հետո ծառայության նշանակվեցի մարտական խնդիր կատարող զորամասերից մեկում: Ծառայում եմ սահմանի բերանին` հակառակորդի հետ անմիջական շփման գծում: Մեկ ամսից մի քիչ ավելի է, որ այստեղ եմ, բայց արդեն հասցրել եմ զգալ ու ամենակարեւորը՝ հասկանալ սահմանային ծառայության էությունը… ՍԱՀՄԱՆՈՒՄ ծառայելը խաղ ու պար չէ, այստեղ ամեն ինչ խստագույնս ենթարկվում է զինվորական կարգուկանոնին, ամեն ինչ արվում է ժամացույցի ճշգրտությամբ: Այստեղ քաջությանը, ուժին, համարձակությանը հավասար, գուցեեւ առավել՝ կարեւորվում են բարձր կարգապահությունն ու կազմակերպվածությունը, հրամանատարական կարգադրությունների, մարտական հերթապահության կարգին տառացիորեն հետեւելը:

ԱՉՔԸ ԹՇՆԱՄՈՒՆ, ԹԻԿՈՒՆՔՈՒՄ` ՍԵՐ ՈՒ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ


Սահմանամերձ բոլոր համայնքների ղեկավարները, պետական պաշտոնյաները պետք է պարտադիր լինեն զինապարտ: Թիկունքը` թիկունք, սակայն սահմանային բնակավայրերի ղեկավարները կրկնում եմ՝ պետք է լինեն զինապարտ: Մեր ժողովուրդը իր հող ու ջրին կառչած է արմատներով: Վահրավար փոքրիկ գյուղում, որտեղ ձմռանը 5-6 ընտանիք է ապրում, աննկարագրելի իրարանցում, աշխուժություն է տիրում, երբ սահմաններում կրակոցներ են լինում: Տեսնել է պետք, թե ինչպես են նրանք համախմբվում, զինվում, ջոկատ կազմում և պատրաստվում մարտի: Եվ նրանց խոսքը այս է. «Ինչ լինելու է, թող շուտ լինի, որ էրեխեքին փայ չմնա»:

ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ ԱՂԱՂԱԿՈՂ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ…


Օրերս «Հայ զինվոր» թերթի խմբագրություն այցելած Սերգեյ Կարապետյանը ներկայացավ որպես Խորհրդային Միության 46-րդ դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Սերգեյ Կարապետյանի թոռը: Երկու խնդրով էր եկել: Առաջինը Գորիսում իր լեգենդար պապի անունով փողոցի վերանվանման խնդիրն էր: Մյուսը ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Կոտյուխից ստացված նամակն էր, որում վերջինս խնդրում էր տեղեկություններ հայթայթել Մեծ հայրենականում հերոսաբար զոհված մեկ այլ հերոս հայորդու՝ կրտսեր լեյտենանտ Արտյուշա Օհանջանյանի մասին՝ ՌԴ ռազմաօդային ուժերի կազմավորման 100-ամյակի առթիվ Վորոնեժում նրա անվամբ փողոցում հուշատախտակ տեղադրելու և հերոսի կենսագրական տվյալները համալրելու համար: Մեր այցելուն հատկապես մտահոգ էր ռուսաստանցի լրագրողի խնդրանքը բավարարելու հարցով եւ ակնկալում էր, որ խմբագրությունը հնարավորինս հետամուտ կլինի եւ կօգնի գլուխ բերելու փաստահավաքության դժվարին եւ նվիրական գործը: Իսկ իր պապի՝ Սերգեյ Կարապետյանի անվան հետ կապված խնդիրն ինքը գրեթե լուծված է համարում: Այդպես էլ արեցինք. հաջողվեց գտնել կրտսեր լեյտենանտ Արտյուշա Օհանջանյանի ազգականներին և հետաքրքրական փաստեր քաղել նրա մասին, որոնք կներկայացնենք մեր թերթի հաջորդ համարում:

ՊԱՏՎՈՎ ԾԱՌԱՅԻՐ, ՓԱՌՔՈՎ ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԻՐ

Երբ սահմաններին վտանգ կա, երբ թշնամին ոտնձգություններ է անում մեր հայրենիքի դեմ, երբ սպառնում է մեր ազատությանը, մենք ավելի ենք համախմբվում: Մենք դառնում ենք ավելի հավաք, ի մի ենք բերում ողջ ուժերը, որ սահմանն՝ անառիկ, երկիրն աննվաճ պահենք: Յուրաքանչյուրս գիտակցում ենք պատասխանատվության մեր բաժինը ու մեր պարտքը հայրենիքի հանդեպ: Ոչ միայն խուճապային տրամադրություն չկա ծնողների ու զինակոչիկների շրջանում, այլև ես նկատում եմ ավելի մեծ պատրաստակամություն ու լրջություն: Զինակոչիկների ոգին բարձր է, նրանք պատրաստ են զենքով պաշտպանելու հայրենիքը: Նույնքան ամուր ու վճռական են նրանց ծնողները…

Ավելին կարդացեք այստեղ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱԶՄԱՔԱՆԴՎՈՒՄ Է. ԹԱՓ Է ԱՌՆՈՒՄ ԹԱԼԻՇՆԵՐԻ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆԸ

Տնտեսական աղետալի վիճակում հայտնված Ադրբեջանում սկսել են թափ ստանալ նախկինում իշխանությունների նկատմամբ չափավոր ընդդիմություն հանդիսացող ազգային շարժումները: Ինչպես տեղեկացնում է «ՏԻՐԱՍ» տեղեկատվական գործակալությունը՝ կենտրոնական իշխանության թուլացումը ազգային փոքրամասնությունների էթնիկ ինքնագիտակցության մեծացման հիմք է ստեղծել: Այժմ նրանք դառնում են Ադրբեջանի կազմաքանդման գործընթացը արագացնող իրական ուժերից մեկը:

Ավելին կարդացեք այստեղ 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ


Սիրելի հայրենակիցներ,
ես չեմ կարող խոստանալ, որ հակառակորդն այլևս չի դիմի նոր ոտնձգությունների: Բայց հավաստիացնում եմ, որ ամեն ինչ կարվի առաջնագծում զինծառայողների անվտանգության ապահովմանը զուգընթաց՝ պաշտպանված հայրենիք ունենալու համար: Մեզ ոչ ոք խաղաղություն չի նվիրելու, բայց հավատացեք, որ մեր տասնութ, քսան տարեկան որդիները վերջնականապես ամրագրելու են մեր հաղթանակը: Այն մեզնից երբեք ոչ ոք խլել չի կարող:
Փա՛ռք ու պատիվ հայրենիքի սահմանները պահած ու պաշտպանած, հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր նահատակներին` Արցախյան ազատամարտից մինչ այսօր:
Փա՛ռք ու պատիվ հայ ժողովրդին և սահմանամերձ բնակավայրերի շինականներին:
Փա՛ռք ու պատիվ խրամատներում կանգնած հայ զինվորին և հայկական բանակին:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:


Ավելին կարդացեք այստեղ