понедельник, 23 февраля 2015 г.

ՉԻՆԱԿԱՆ ՎԻՇԱՊՆ ԱՇԽՈՒԺԱՆՈՒՄ Է


Ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման պայմաններում բավական աշխույժ արտաքին քաղաքականություն սկսեց վարել Չինաստանը: Պեկինում լավ հասկանում են՝ եթե Մոսկվայում որևէ կերպ թուլանա Վլադիմիր Պուտինի վարչակարգը, հերթը կհասնի նաև Չինաստանի մասնատմանը:

Այդ պատճառով ՉԺՀ ղեկավարությունը փորձում է ամեն ինչով սատարել Ռուսաստանին: Առաջին հերթին` լուրջ օգնություն է ցուցաբերվում տնտեսական դաշտում` 2014 թվականին ստորագրվեց դարակազմիկ ռուս-չինական գազային պայմանագիրը: Բացի այդ, Պեկինը դատապարտեց հակառուսական ցանկացած պատժամիջոց՝ անվանելով միջազգային նորմերի կոպիտ խախտում, իսկ Ուկրաինայում իրավիճակի սրման պատասխանատու համարեց միայն Եվրամիությանը և Միացյալ Նահանգներին:

Շարունակությունն այստեղ. http://www.hayzinvor.am/30467.html

ՆՐԱՆՔ ԸՆԿԱՆ, ՈՐ ԴՈՒ ԱՊՐԵՍ


Ալևոր ծերունին թոռան հետ քայլում էր սառը, մռայլ գերեզմանոցով, որտեղ դեռ թարմ խունկի բույրը շարունակում էր պարուրել օդը, իսկ շիրմաքարերի վրայի նկարները այնպես էին սարքված, որ ինչ անկյունից էլ նայեիր, այնպիսի տպավորություն էր, որ ուղիղ քեզ են նայում:

Ծերունին մոտեցավ գերեզմաններից մեկին, խոր հարգանքով խոնարհվեց, գրպանից հանեց մի բուռ խունկ և դանդաղորեն շաղ տվեց դեռևս թարմ, ծխացող խնկամանի մեջ: Թոռը հետևեց նրա օրինակին, մի բուռ խունկ էլ ինքը լցրեց խնկամանը և զարմացած հայացքով շարունակեց նայել մերթ խոր մտածմունքների մեջ սուզված պապի մորուսին, մերթ շիրմաքարին:

Շարունակությունն այստեղ. http://www.hayzinvor.am/30490.html

ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐ՝ ՀԱՆՈՒՆ ՑԱՆԿԱԼԻ ԱԹՈՌԻ



1992 թվականի փետրվարի 26-ին ազատագրվեց Խոջալուն

Շուրջ քառորդ դար ադրբեջանական քարոզչությունը ճգնում է համաշխարհային հանրությանը ապացուցել, համոզել, որ հայերը Խոջալուում ադրբեջանցիների ցեղասպանություն են կազմակերպել։ Նպատակը մեկն է` հավասարության նշան դնել Սումգայիթում ու Բաքվում, Կիրովաբադում ու ադրբեջանական մյուս բնակավայրերում թուրք հրոսակների կողմից հայազգի բնակչության նկատմամբ կիրառված սպանդի, բռնությունների, տեղահանման միջև։


Իրականում ի՞նչ է եղել 1992 թվականի փետրվարի 26-ին Ստեփանակերտի հարևանությամբ գտնվող Խոջալու ավանում։ Կարդացեք այստեղ,  http://www.hayzinvor.am/30509.html

«ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ՀԱՍԿԱՑԵԼ Է, ՈՐ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ»

Այս զորամասը վերջերս հանրության ուշադրության կենտրոնում էր հատկապես ամառվա դիվերսիոն ներխուժման համատեքստում: Զորամասում, հակառակորդին դիմագրավելուն զուգահեռ, ամենօրյա ու սկզբունքային աշխատանքներ են տարվում անձնակազմի բարոյահոգեբանական, կարգապահական, միջանձնային հարաբերությունների խնդիրների ուղղությամբ: Խնդիրներ, որոնք զորամասը դարձնում են ավելի մարտունակ, զինվորի ու սպայի օրն ավելի հագեցած: Արձանագրված հաջողությունների մասին զրուցեցինք գնդապետ Ա. Մախսուդյանի հետ, որը զորամասի հրամանատար է նշանակվել վերջերս


Շարունակությունն այստեղ. http://www.hayzinvor.am/30515.html

понедельник, 16 февраля 2015 г.

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱԿՈՒՄԸ … ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ

Քրեագետները վաղուց պնդում էին, թե գործնականում յուրաքանչյուրի մեջ նիրհում է պոտենցիալ մարդասպանը, եւ միայն քաղաքակրթությունն ու օրենքներն են զսպում այդ բնազդը։ Նորագույն գիտական տվյալները, սակայն, հերքում են այդ վարկածը։
Ամերիկացի զինվորական պատմաբան, նախկին բրիգադային գեներալ Ս. Լ. Մարշալը հարցում է անցկացրել Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների շրջանում՝ նպատակ ունենալով պարզելու մարտական գործողությունների ժամանակ զինվորների վարքագիծը: Արդյունքում՝ ի հայտ է բերել ապշեցուցիչ օրինաչափություն. մարտական գործողությունների ընթացքում հետեւակայինների միայն 25 տոկոսն է գործի դրել հրազենը, իսկ 85 տոկոսը հրաժարվել է կրակել թշնամու վրա։ Անկախ մարտերի տեւականությունից՝ այդ թվերը չեն փոխվել։ Հարկ է նշել նաեւ, որ վերը նշված 25 տոկոսից էլ միայն 2 տոկոսն է գիտակցաբար նշանակետում ունեցել հակառակորդին:


Շարունակությունն այստեղ. http://www.hayzinvor.am/30369.html

ՍԵՐԸ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՒՄ Է ԾԱՌԱՅԵԼ ՀՊԱՐՏ

Աշխարհն առաջ շարժող ամենամեծ ուժը սերն է, իսկ սիրո խոստովանությունը՝ կյանքում ամենակարևոր դրվագներից մեկը: Երբ հեռավորությունը միաձուլվում է երևակայության հետ, օգնության է գալիս հնարամտությունը: Սիրո մասին խոսելիս զինվորները չեն թաքցնում իրենց զգացմունքները, հուզվում են, քաղցրաժպիտ տրամադրությունը փայլում է նրանց դեմքին, մտքով հեռանում են զինվորական իրականությունից:
Սիրո տոնի, սիրո խոստովանության հետ կապված են ամենահետաքրքիր պատմություններ, որոնց հերոսները զինծառայողներն են: Ահա այդ պատմություններից մի քանիսը:


Շարունակությունն այստեղ. http://www.hayzinvor.am/30386.html

ՁԵՌՆԱՄԱՐՏ. ԶԵՆՔ, ՈՐ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է

Այս օրերին, երբ սահմանին լարված է իրավիճակը, երբ մեր զինվորները ոչ միայն զենքով, այլ նաեւ բազկի ուժով կարողացան անարգ թշնամուն արժանի հակահարված տալ, հենց այս օրերին սեղանիս հայտնվեց հայոց բանակի կապիտան Գեւորգ Վարդումյանի «Ձեռնամարտի ձեռնարկը»:
Ի՞նչն է մղել հայոց բանակի սպային նման դժվարին, բայց անպայմանորեն անհրաժեշտ՝ մարտ վարելու ձեռնարկ հեղինակելու:


Շարունակությունն այստեղ. http://www.hayzinvor.am/30402.html

ԶՈՐԱՄԱՍԸ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ Է ԻՐ ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱՐԱՆՈՎ

Զորամասային բուժկետերի աշխատանքը պաշտպանության նախարարության հատուկ ուշադրության կենտրոնում է: Սանիտարահիգիենիկ չափանիշների պահպանումը, կահավորվածությունը, նյութատեխնիկական բազայի ապահովումը խիստ կարևոր հրամայականներ են:
Ինչպես տեղեկացրեց բուժծառայության կապիտան Հասմիկ Մուշեղյանը, գնդապետ Ալիկ Պետրոսյանի հրամանատարությամբ գործող ուսումնական զորամասում սանիտարահիգիենիկ չափանիշների, պրոֆիլակտիկ աշխատանքների շնորհիվ տարվա ընթացքում էպիդեմիկ հիվանդություններ չեն արձանագրվել, և ձմեռվա այս ամիսներին համաճարակային իրավիճակը ցանկալի սահմաններում է:

Շարունակությունն այստեղ. http://www.hayzinvor.am/30420.html

ՔՈ ԶԻՆՎՈՐՆ ԵՄ, ՀԱՅՐԵՆԻ՛Ք

Նրանց բոլորի համար սա առաջին ու ամենապատասխանատու երդումն է: Երդումը մայր հայրենիքին: Տղաներն այս կարևոր օրվան նախապատրաստվել են լրջագույնս ու ամենայն պատասխանատվությամբ: Թեեւ պարտադիր չէ, բայց անգիր են արել երդման տեքստը, փայլեցրել կոշիկները, արդուկել են համազգեստը: Շարահրապարակում, ինչպես ասում են, յուղ լցնես, կհավաքվի: Շուրջբոլորը Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերն են, ազգային հերոսների ու ֆիդայական շարժման նշանավոր դեմքերի դիմանկարները: Ծնողներից շատերի, հատկապես փոքրիկների ձեռքերում ծաղկեփնջեր են…

Շարութնակությունն այստեղ. http://www.hayzinvor.am/30424.html

пятница, 13 февраля 2015 г.

ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համաձայն՝ ներկայիս ռուս-իրանական ռազմատեխնիկական համագործակցության ծավալը կազմում է 3-5 մլրդ դոլար, սակայն այդ ցուցանիշներն առաջիկայում կարող են բարելավվել՝ ՌԴ պաշտպանության նախարար Ս. Շոյգուի՝ վերջերս Թեհրան կատարած պաշտոնական այցի արդյունքում:


Շարունակությունն այստեղ՝ http://www.hayzinvor.am/30372.html

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՌԱՋԱՑՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԶԱՅՐՈՒՅԹԸ

Օրերս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում ընդունվեց Համահայկական հռչակագիր: Փաստաթուղթը հրապարակեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ խորհրդանշական 19:15-ին: Նախագահը նշել է, որ Համահայկական հռչակագրի մայր օրինակն ի պահ է տրվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, մեկ օրինակն ուղարկվելու է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, մեկ օրինակն էլ հանձնվելու է Հայաստանի Հանրապետության Ազգային արխիվին: Այս իրադարձության վերաբերյալ իր մոտեցումներն է ներկայացնում պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԸ:

Շարունակությունն այստեղ՝՝ http://www.hayzinvor.am/30395.html

ԽԻԶԱԽՈ՛ՒՄ

Մարտական հերթապահություն իրականացնող վաշտի հրամանատար, կապիտան Աբրահամ Գրիգորյանը hայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության համար ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հունվարի 28-ին պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Անձնական խիզախություն արտահայտությունը, սակայն, ամենեւին էլ նրա սրտով չէ: Ասում է` պարգեւը դիրքի անձնակազմինն է. «Ես հակառակորդի հատուկ ջոկատայինների 25 հոգանոց խմբին հո մեն-մենակ չե՞մ դիմակայել…»:

Շարունակությունն այստեղ՝՝ http://www.hayzinvor.am/30416.html

ԱԶԳԱՅԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ՝ ԸՆԴԴԵՄ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՐԱՏԱՎՈՐ ԲԱՐՔԵՐԻ

Ազգային բանակի կատարելագործումը շարունակական բնույթ ունի, ինչը մեր ժողովրդի, մեր իշխանությունների ձգտումն ու ամենօրյա աշխատանքի մի մասն է: Բանակի հրամանատարությունը, համագործակցելով հասարակության բոլոր շերտերի հետ, անում է հնարավորը, որ 18-20 տարեկան երիտասարդները զինվորական ծառայությունն ընկալեն ոչ թե որպես անձնական պարտք, այլ հայրենիքի համար շատ կարևոր ռազմաքաղաքական խնդրի կատարում:


Շարունակությունն այստեղ՝ http://www.hayzinvor.am/30427.html

ԵՐԲ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՐԱՎԻԳ Է ԻՐ ԶԻՆՎՈՐԻՆ

Անգնահատելի է ուսումնական զորամասերի դերը ազգային բանակի մոտոհրաձգային, տանկային, հրետանային, հակաօդային պաշտպանության, կապի ստորաբաժանումների համար մասնագետներ, կրտսեր հրամանատարներ պատրաստելու գործում: Նախորդ տարիների դրական փորձից ելնելով՝ այս անգամ էլ ուսումնականներում պարապմունքներն սկսվեցին մարտականներից ավելի շուտ՝ փետրվարի իննին: Իսկ մինչ այդ տեղի ունեցան համեմատաբար ավելի վաղ զորակոչված կուրսանտների զինվորական երդման հանդիսավոր արարողությունները:

Շարունակությունն այստեղ՝ http://www.hayzinvor.am/30433.html

пятница, 6 февраля 2015 г.

ԵՐԴՎՈՒՄ ԵՆՔ


Հայոց բանակի տոնը բոլորինս է, քանզի այն մեր գոյության առհավատչյան է:
Ինչպես ամենուր, Արարատի մարզի Նիզամու միջնակարգ դպրոցում էլ տոնը նշվեց խրոխտ, սրտաբուխ, անկեղծ:
Մեզ հյուրընկալվեցին հայոց բանակի N զորամասի հրամանատարի տեղակալ Մերուժան Վարդանյանը, հոգեւոր հովիվ Կորյուն քահանա Կարապետյանը,: Փոքրիկ «զինվորների» քայլերգը, ռազմի եւ հայրենասիրական երգերը ոգեւորել էին նաեւ հյուրերին, որոնք սիրով ձայնակցում էին: Քահանայի՝ հայ զինվորի համար առ Աստված ուղղված աղոթքին միացավ ամբողջ դահլիճը: Զորամասի հրամանատարի տեղակալ Մ. Վարդանյանը դպրոց-բանակ կապի ամրապնդմանն ուղղված աշխույժ աշխատանքի համար պարգեւատրվեց դպրոցի տնօրինության պատվոգրով: Ընթերցվեց հայոց բանակում ծառայող դպրոցի 13 շրջանավարտներին ուղարկված նամակը: Որպես միջոցառման վերջերգ հնչեց «Ապագա զինվորի երդումը».

Ավելին՝ այստեղ. http://www.hayzinvor.am/30314.html

ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՍ


Հունվարի վերջին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ավարտից հետո Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ընթերցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը: Այս պատմական փաստաթղթի բովանդակությունն ու պատմական նշանակությունը մեր թղթակից Բագրատ Մովսեսյանին ներկայացրեց հանձնաժողովի անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վերժինե Սվազլյանը:

Ավելին՝ այստեղ http://www.hayzinvor.am/30280.html

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՐ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Մեր հասարակությանը բնորոշ թերությունները, ինչպես նաեւ բանակում առկա թերացումները, բխում են մեր մշակութային ոչ ճիշտ քաղաքականությունից: Պետք է գիտակցենք, որ մշակույթը ժամանց չէ, այն դաստիարակության հզոր միջոց է, բարոյականության հիմնասյուն, ունի մեկ նպատակ՝ կրթելու հասարակությունը: Ամեն ասպարեզում անհրաժեշտ է ժամապահի զգոնություն ունենանք ու զինվորի նման գիտակցենք մեր դերն ու կարեւորությունը երկիրն ամուր պահելու գործում:
Տե՛ր կանգնենք մեր արժեքներին, մեր երկրին, մեր զինվորին, մեր լեզվին, մշակույթին, քանզի այսօրվա մեր ամեն սխալը վաղը կհանգեցնի տխուր հետեւանքների, ինչի ականատեսն ենք այսօր:

Ավելին այստեղ, http://www.hayzinvor.am/30320.html

ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ. ՄԵՂԱՎՈՐ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ


Մենք բոլորս պետք է փոխվենք, որպեսզի փոխվի բանակը, մենք բոլորս պետք է ընդվզենք փողոցային բարքերի, մշակութային ցածրարժեք գործերի, արատավոր, նենգ ու քսու հարաբերությունների, կեղծ բարոյական արժեքների հանդեպ, եթե ուզում ենք բոլոր առումներով հզոր բանակ, հզոր հասարակություն ունենալ:

Ավելին՝ այստեղ,  http://www.hayzinvor.am/30323.html



ՄԱՐՏՈՒՆԱԿ Է ՄԵՐ ԲԱՆԱԿԸ


Հակառակորդը մտնում է մեր հողը 30 հոգանոց խմբով, 14-ն սպանվում են, ու դեռ ադրբեջանցիներն իրենց 14 զոհերին հետ են տանում: Ես վստահ եմ, որ մերոնք պարզապես թույլ են տալիս, որ նրանք տանեն իրենց զոհերին: Այս մարդասիրությունն ինձ պարզապես զարմացնում է: Ես երբեք առաջինը հարձակվելու կոչ չեմ արել, ես ասում եմ՝ եթե նրանք մեզ հարվածում են, մենք պիտի ռազմական գործողությունները տեղափոխենք հակառակորդի տարածք և, ինչու ոչ, նաև դիրքեր վերցնենք: Չեմ հասկանում` միջազգային չափանիշները միայն մե՞զ համար են:

Ավելին՝ այստեղ. http://www.hayzinvor.am/30326.html

среда, 4 февраля 2015 г.

ԼՈՒՅՍԸ` ԳԵՏՆԱՏՆԱԿՈՒՄ

Եթե ասեմ, որ բանակում ոչ թե շնորհալի, այլ նույնիսկ տաղանդավոր պատանիներ են ծառայում, հավատացե՛ք, ամենևին չափազանցրած չեմ լինի: Նրանցից մեկն էլ թերևս հրաձգային գումարտակի կապի դասակի շարքային Հովհաննես Հակոբյանն է: Ավարտել է Էջմիածնի Հայորդաց տան փորագրության բաժինը, Էջմիածնի պետական քոլեջում սովորել բանկային գործ մասնագիտությունը, զուգահեռ հմտացել է նաև ռադիոգործում… Բայց ես այսօր ուզում եմ խոսել նրա փորագրությունների մասին, որոնց համբավը, ինչպես ասում են, վաղուց անցել է սահմանից անդին: Նրա աշխատանքներից մի քանիսն արդեն իրենց հանգրվանն են գտել Հոլանդիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, մասնավոր հավաքածուներում…

Ավելին՝ այստեղ, http://www.hayzinvor.am/30179.html

ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ

Ինչպես հրաձգային, այնպես էլ մոտոհրաձգային զորամասերում հետախուզական վաշտերը պարապում, մարզվում են առանձին ծրագրով ու պատրաստ են ցանկացած պահի կատարելու ամենաբարդ առաջադրանքները: Փոխգնդապետ Սամվել Պողոսյանի զորամասում նրանք հաճախ են ընդգրկվում մարտական հերթապահություն կատարող ստորաբաժանումների կազմում, կատարում դիտարկումներ, ուսումնասիրում տեղանքը, ճշտում հակառակորդի հնարավորությունները, փորձում կռահել նրա որդեգրած մարտավարությունը, հետագա մտադրությունները: Եղել են դեպքեր, երբ նրանք մասնակցել և հմտությամբ իրականացրել են ոչ մեծ, բայց կարևոր տեղային բնույթի գործողություններ:

Ավելին՝ այստեղ, http://www.hayzinvor.am/30186.html

«ՍԵՎԱԿԱՆԱՉ ԺԱՆՏԱԽՏ». ՀԱԼԵՊԻՑ ՓԱՐԻԶ

Իսլամական ծայրահեղությունը, որպես կրոնաքաղաքական ուժ, ի սկզբանե միտված էր պայքարելու գերտերությունների ազդեցության ոլորտների ընդարձակման (էքսպանսիայի) դեմ՝ հանուն մահմեդական երկրների անկախության, սակայն տարիների ընթացքում այն արմատապես վերափոխվեց և ներկայումս օգտագործվում է նույն գերտերությունների կողմից՝ իրար միջև հաշիվներ պարզաբանելու համար: Սաուդյան Արաբիայի և Քաթարի համագործակցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ դարձավ կարևոր գործոն, որն ի վիճակի է փոխելու աշխարհաքաղաքական մթնոլորտը ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլեւ ամբողջ եվրասիական մայրցամաքում:

Վերլուծականը կարդացեք այստեղ. http://www.hayzinvor.am/30166.html

ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ. ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ


Պաշտպանության նախարարը խստորեն հանձնարարել ու հրամայել է առավելագույնս արդարամտորեն իրականացնել զինծառայողների առաջխաղացման գործընթացը: Հեղինակավոր զանգերը մերժվում են: Շարունակաբար մերժվելով՝ հետզհետե վերանում են: Գիտեք, հաշվի առնելով դեռևս խորհրդային տարիներից եկող կարծրատիպերը, դա այնքան էլ հեշտ չէ, բայց մենք այլընտրանք չունենք: Եթե ուզում ենք ունենալ ամուր, աշխատունակ կառույց, պիտի լուծենք կադրային խնդիրները, պետք է գործը վստահենք լավագույններին….

«Հայ զինվոր» թերթի ծառայակից մայոր Գայանե Պողոսյանի հարցազրույցը ՊՆ Ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Սամվել Ղուկասյանի հետ կարդացեք այստեղ. http://www.hayzinvor.am/30222.html

ՀՐԱՄԱՆԱՏՐՈՒՄ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՈՎ

Վերջերս պաշտպանության նախարարությունում և զորքերում կազմակերպված հավաք-պարապմունքների շարքի ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վեր հանեց «քողը» «Հրամանատրում առաջադրանքով» եզրույթի վրայից` որպես պաշտպանության ռազմավարական վերանայման ընթացքում հայոց զինուժի համար ի հայտ բերված նոր նախաձեռնություն: Թեև այս նախաձեռնության մասին հիշատակվել էր դեռևս անցյալ տարի` պաշտպանության նախարարության տարածած մի շարք մամուլի հաղորդագրություններում, սակայն հավաք պարապմունքների հիշատակված շարքը դարձավ այս նոր հայեցակարգն անձնակազմին առավել հանգամանալից` ռազմագիտական մակարդակով մատուցելու առաջին հարթակը:

Սակայն որոշ լրատվամիջոցներ, թյուրըմբռնելով «Հրամանատրում առաջադրանքով» եզրույթի էությունն ու իմաստը, շտապեցին այն որակել որպես բանակում վերահսկողության և հաշվետվողականության իջեցմանն ուղղված քայլ, որը կարող է հանգեցնել ինքնակամության և թողտվության թե՛ խաղաղ ժամանակաշրջանում և թե՛ պատերազմական իրավիճակում:

Սույն հոդվածը նպատակ ունի ցրել «Հրամանատրում առաջադրանքով» հայեցակարգի շուրջ ստեղծված հակասական պատկերացումները` երեք գլխավոր հարցերին պատասխանելու միջոցով բացահայտելով դրա իրական էությունը, նպատակները և օգտագործման հեռանկարները:

Այս հարցերի շուրջ է «ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ» թղթակից, լեյտենանտ Բագրատ Մովսեսյանի զրույցը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պաշտպանական քաղաքականության պլանավորման բաժնի պետ, գնդապետ ԺԻՐԱՅՐ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ հետ:

Կարդացեք այստեղ. http://www.hayzinvor.am/30204.html

ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ


Հունվարի 27-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրն իր հարկի տակ էր հավաքել հանրապետության բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչների. պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ամփոփում էր 2014 բանակային տարին: Ասուլիսին ներկա էին նաև օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներ, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր:
Նախքան լրագրողների հետ հարցուպատասխանը՝ պաշտպանության նախարարը ներկաներին պատմեց 2014 թվականին բանակի գործունեության կարևորագույն ձեռքբերումների մասին, գնահատեց տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը, ներկայացրեց հայկական զինված ուժերի հեռանկարային ծրագրերը:

Ավելին՝ այստեղ. http://www.hayzinvor.am/30222.html