суббота, 27 июня 2015 г.

Ի ՆՊԱՍՏ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

Հունիսի 23-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում տեղի ունեցավ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործունեության մեկամյակի ամփոփումը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանը, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, պաշտպանության նախարարի խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բենիկ Հարությունյանը, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բ/ծ գնդապետ Սամվել Գալստյանը, հոսպիտալների պետեր, բժիշկներ և հատուկ հյուրեր` «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հրավերով` հունիսի 18-ից Երևան ժամանած հայտնի ամերիկահայ բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյանները:

Ավելին՝ այստեղ. http://www.hayzinvor.am/32502.html

вторник, 23 июня 2015 г.

ՄԱՐԶԱՆՔԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԱՊՐԵԼԱՁԵՎ

Ֆիզիկական պատրաստությունը զինծառայողների մարտական պատրաստության կարևոր բաղադրիչներից է, որը սակայն չի սահմանափակվում ծառայության ժամկետով: Զորակոչիկի ֆիզիկական պատրաստությունն սկսվում է ընտանիքից, մանկապարտեզից, դպրոցից, ամրապնդվում զորամասում: Այսինքն՝ մարզական միջոցառումներին մասնակցելը, մանուկ հասակից երեխաների մեջ ֆիզիկական ակտիվ կյանքով ապրելու գաղափար սերմանելը նպաստում է, որ մեր զինված ուժերը համալրվեն ֆիզիկապես առողջ, զարգացած երիտասարդներով: Ի՞նչ աշխատանքներ են տարվում տվյալ ոլորտում, զարգացման ի՞նչ հեռանկարներ կան, ծառայությունն օգնո՞ւմ է մարզիկներին, թե՞ խանգարում: Այս և այլ հարցերի շուրջ իր պարզաբանումներն է ներկայացնում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԸ, որն արդեն մեկ տարի է, ինչ ղեկավարում է այս կարևոր գերատեսչությունը:

Ավելին՝ այստեղ. http://www.hayzinvor.am/32498.html

понедельник, 22 июня 2015 г.

«ԲԱՂՐԱՄՅԱՆ» ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆԸ՝ ՀՀ ԶՈՒ ՓՈՐՁԱՔԱՐ


ՀՀ ՊՆ մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան զորավարժարանը զինված ուժերի մարտական պատրաստության գործում կարևորագույն դերակատարում ունի: Այն բոլոր զորատեսակների ստորաբաժանումներին հնարավորություն է տալիս անցկացնելու դաշտային ելքեր, ճամբարային հավաքներ, տարբեր բնույթի վարժանքներ, զորավարժություններ՝ ցանկացած տեսակի մարտական տեխնիկայի և սպառազինության կիրառմամբ: Ինչպես նշում է զորավարժարանի պետ, փոխգնդապետ Լևոն Գալստյանը, այստեղ ստուգվում է յուրաքանչյուր զինվորի ու սպայի պատրաստվածության աստիճանը, ուսումնական փուլի ընթացքում կազմակերպված տեսական և գործնական պարապմունքների արդյունավետությունը:

ԱՎԵԼԻՆ. այստեղ. http://www.hayzinvor.am/32423.html

суббота, 20 июня 2015 г.

ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ՀՐԱՊՈՒՐԻՉ ԲԱՆԱԿ

Երկար տարիներ ծառայելով պաշտպանական բնագավառում և չունենալով այլ մասնագիտություն՝ թոշակի գնացած զինծառայողները, իրոք, ընկնում են դժվար կացության մեջ՝ իրենց հետագա կյանքը կառուցելու համար: Նրանք հայտնվում են մի իրավիճակում, երբ երկարամյա ծառայության համար վճարվող կենսաթոշակի չափը սպայի դրամական ապահովման ամսական չափից ցածր է շուրջ երկուսուկես անգամ, բացի այդ, կենսաթոշակի անցնելուց հետո, նրանք զրկվում են զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար օրենսդրությամբ սահմանված համարյա բոլոր սոցիալական երաշխիքներից ու արտոնություններից և, որպես հետևանք, կտրուկ ընկնում է կյանքի որակը: Բնական է, որ նման պայմաններում ունենում են պետության և իհարկե առաջին հերթին պաշտպանության նախարարության աջակցության կարիքը: Նրանք պետք է համոզված լինեն, որ թոշակի գնալով՝ չեն լքվել համակարգի կողմից, այլ շարունակում են մնալ նրա մի մասնիկը և հետագայում նույնպես վայելելու են պաշտպանության նախարարության հովանավորությունը:

Ավելին՝ այստեղ. http://www.hayzinvor.am/32418.html

пятница, 19 июня 2015 г.

ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԴՊՐՈՑՈՒՄ

Ապագա զինվորի հոգեկերտվածքում մեծ դեր ունի դպրոցը, որը ոչ միայն գիտելիքի ձեռքբերման, այլև անհատի աշխարհընկալման ձևավորման կարևոր դարբնոց է: Դպրոցական նստարանի առջև նստած աշակերտը վաղվա զինվորն է, որը կանգնելու է խրամատում ու անհրաժեշտության դեպքում մարտնչելու է թշնամու դեմ:

Ավելին՝ այստեղ. http://www.hayzinvor.am/32382.html

среда, 17 июня 2015 г.

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Օրենսդրական փոփոխությունների շրջանակում մշակվել և շահագրգիռ պետական մարմինների քննարկմանն է ներկայացվել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն՝ նախատեսվում է առաջնագծում մարտական հերթապահության ժամանակահատվածը կրկնակի չափով հաշվարկել զինծառայողի երկարամյա ծառայության կենսաթոշակի համար անհրաժեշտ օրացույցային ստաժը լրանալու դեպքում:

Ավելին՝ այստեղ. http://www.hayzinvor.am/32320.html

пятница, 12 июня 2015 г.

ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԶՈՐԱՄԱՍԵՐ

2010 թ. սկսած՝ Երևանի տարբեր գիտական և կրթական հաստատությունների գիտաշխատողներ և դասախոսներ ՀՀ եւ ԼՂՀ փոխգործակցության, ինպես նաեւ բանակ-հասարակություն կապի ամրապնդման շրջանակներում պարբերաբար այցելում են պաշտպանության բանակի տարբեր զորամասեր ու հանդես են գալիս տարաբնույթ դասախոսություններով: Նախաձեռնությունը ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր Հասարակական խորհրդինն է (նախագահ Գեղամ Հարությունյան):

Ավելին՝ այստեղ. http://www.hayzinvor.am/32302.html

четверг, 11 июня 2015 г.

ՓԱ՜ՌՔ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ԱՍՊԵՏԻՆ

Հայրենական մեծ պատերազմի վետերան հարյուրամյա Գուրգեն Ճուղուրյանը Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի 70-ամյակին նվիրված շքերթի պատվավոր հյուրերից մեկն էր: Գուրգեն պապի շքանշանների կողքին ավելացել էր հոբելյանական կրծքանշանը:

Ավելին՝ այստեղ. http://www.hayzinvor.am/32269.html

пятница, 5 июня 2015 г.

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑԻԿՆԵՐԸ

Մայիսի 26-ն է: ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում շարունակվում է գնդի կազմով մարտավարական զորավարժությունը` մարտական հրաձգությամբ: Ներգրավված են հյուսիսարևելյան ուղղության զորամասի զինծառայողները: Այստեղ են նաեւ ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի մեկամյա սպայական դասընթացների կուրսանտները` հրաձգությամբ ամփոփում են ուսումնառության վերջին փուլը: Նաեւ առաջին ստուգողական հրաձգությունն են կատարում ուսումնական զորամասերից մեկի զինվորները: Զրուցեցինք առաջադրված խնդիրները հաջողությամբ կատարած եւ լավագույնը ճանաչված զինծառայողների հետ:

ԼԻԱՐԺԵՔ ԱՊԱՀՈՎՈՒՄ

Ծառայությանն առնչվող ամենատարբեր հարցերով հաճախ են խմբագրություն զանգահարում զինվորների հարազատները` մեկնաբանությունների, պարզաբանումների ակնկալիքով: Վերջին զանգերից երկուսն էլ ուղղակիորեն առնչվում էին զինվորին տրվող հանդերձանքին: Ծնողներից մեկը մտահոգված էր, որ տղայի ծառայության մեկ տարին դեռ չլրացած՝ ինքն արդեն մեկ անգամ համազգեստ է գնել և ուղարկել զորամաս, քանի որ նրա համազգեստը ամբողջովին մաշվել է, մյուսն էլ նեղսրտում էր, թե արդեն քանի անգամ իր սուղ միջոցներից որոշակի գումար է հատկացնում` սահմանում ծառայող որդու համար գուլպա, վարտիք ու շապիկ գնելու համար:
Իսկապես, անհեթեթ մի իրավիճակ, որ մեզ ուղղակի պարտադրեց ժամ առաջ գտնել նման հայտարարությունների օբյեկտիվ հիմքերը: Պարզաբանումների համար մեր ծառայակից մայոր Սամվել Հարությունյանը դիմեց ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պետ, գնդապետ Ն. ՅՈԼՉՅԱՆԻՆ:

понедельник, 1 июня 2015 г.

ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ

Արցախյան գոյամարտի հրամայականով ստեղծված հայկական բանակն իր հաղթանակը նվաճեց ներքին ուժի ու անկոտրում կամքի շնորհիվ: Այն այսօր հուսալիորեն պաշտպանում է մեր երկրի սահմանների անձեռնմխելիությունը: Զինտեխնիկայով հարուստ բանակ ունենալուն զուգահեռ չպետք է մոռանալ, որ լավագույն զենքն անգամ անզոր է դառնում թուլակամ զինվորի ու հրամանատարի ձեռքում: Հետևաբար, այսօր մեր բանակի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից է զինված ուժերը ոչ միայն անհրաժեշտ տեխնիկայով, այլև որակյալ մարդկային ներուժով` լինի շարքային, թե հրամանատար, ապահովելն է, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ճիշտ գնահատումն ու վերահսկումը:

Կարդացեք ՝այտեղ. http://www.hayzinvor.am/32079.html

ԽԱՂԱՂԱՊԱՀ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ` ԲԱՆԱԿԱՇԻՆՈՒԹՅԱՆԸ

Մայիսի 29-ին Խաղաղապահների միջազգային օրն է: Այս տարի այն նշվում է Միավորված ազգերի կազմակերպության 70-ամյակի շրջանակներում: Ու թեեւ խաղաղապահ առաքելությունն ամրագրված չէ ՄԱԿ-ի կանոնադրությամբ՝ ներկայումս այն միջազգային մակարդակով կարգավորիչ եւ զսպող կարեւորագույն գործոններից է:
Ավելին կարդացեք այստեղ. http://www.hayzinvor.am/32116.html

ՀԱՄԱՑԱՆՑ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ

Տեղեկատվական տեխնոլոգիաների հանրամատչելիության պայմաններում ռազմական բնույթի տեղեկատվությունը շատ անգամ դառնում է թիրախային թե՛ այն կորզելու, թե՛ ապատեղեկատվություն տարածելու առումով, և «հիբրիդային» պատերազմների շրջանակներում ակամայից տուժում են «համացանցային հիգիենային» չհետևող զինվորականները: Տեղեկատվական դաշտում զինվորականներին սպառնացող ռիսկերը մեզ ներկայացրեց տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

ՀՆՉԵՑ ՄՈՆԹԵԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 69 սաների համար մայիսի 23-ը տոնական էր` հնչեց վերջին զանգը: Ավարտական դասարանի սաները հագել էին տոնական համազգեստ, իրենց կրծքին փակցրել էին Մոնթեի լուսանկարով եռագույն ժապավեններ՝ կանգնելով ավելի զգաստ, քան երբեւէ: Նրանց շնորհավորելու էին եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան սպաներ, հյուրեր, ծնողներ:

Ավելին՝ այստեղ http://www.hayzinvor.am/32111.html



ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ. ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

 
Ինչպես եւ հանրային կյանքի մյուս շատ ոլորտներում, այնպես էլ զինված ուժերում բարեկրթության, բարեվարքության կանոնների մշակույթը պատշաճ մակարդակի վրա պահպանելը անհրաժեշտ խնդիր է: Այն առանցքային հարց է մանավանդ զինված ուժերում, որը բաղկացած է հասարակական զանազան շերտերի ներկայացուցիչներից, եւ որտեղ սերնդափոխությունը չընդհատվող գործընթաց է: Բնականաբար, տարաբնույթ արժեքային համակարգ ունեցող մարդկանց այնքան էլ հեշտ չէ մեկտեղելն ու ինտեգրելը ընդունված վարքականոնի սահմանների մեջ:

вторник, 26 мая 2015 г.

ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԼԻՑՔԱԹԱՓՈՒՄ ԵՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Եմենում Սաուդյան Արաբիայի և Իրանի փաստացի մասնակցությամբ քաղաքացիական պատերազմի ուժգնացումը անուղղակի ներգործում է աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակի վրա: 2013 թվականից առաջին անգամ Ռուսաստան է այցելում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ինչը շարունակվող Ուկրաինական ճգնաժամի պարագայում լրջագույն ազդակ է, որ երկու երկրների միջև հարաբերությունների վերալիցքավորում է նշմարվում:

ԱՅԴ ԴԺՎԱՐ ԲԱՌԸ` ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Անշահախնդիր բարեգործություն բնորոշումն այսօր շատ դեպքերում կարելի է եւ չակերտների մեջ առնել: Հաճախ ենք տեսնում, թե ինչպես է մի պարկ պարարտանյութ, մի շիշ ձեթ կամ անվճար դեղ ստացողը հազար անգամ շնորհակալություն հայտնում բարերարին՝ տեսախցիկների առաջ խոնարհվելով ու սեղմելով նրա ձեռքը: Եվ իսկապես դժվար է տարանջատել՝ սեփական անձի գովազդման նպատակո՞վ է մեկը մի լավ գործ նախաձեռնում, երախտավո՞րն է շահում, թե՞ երախտապարտը, փառասիրությանը գոհացում տալու համա՞ր է օգնության ձեռք մեկնվում, թե, իրոք, անկեղծ է:


ԱՎԵԼԻՆ. http://www.hayzinvor.am/31991.html

ՄՈՌԱՑՎԱԾ ՇԻՐԻՄՆԵՐ

Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո բազմաթիվ ռազմագերիներ դեռ երկար մնացին ԽՍՀՄ-ում: Նրանց աշխատուժն օգտագործվեց վերաշինելու, վերակառուցելու այն, ինչը ժամանակին իրենք ավերել ու ավերակել էին:
Հայաստանի տարածքում ռազմագերիների 10-13 ճամբար է գործել` Երևանում, Կիրովականում, Լենինականում, Սպիտակում: …Ռազմագերիները տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ էին` բժիշկներ, շինարարներ, դերձակներ, բայց նրանց հիմնականում կարելի էր տեսնել շինհրապարակներում, կառուցում էին տներ, ճանապարհներ (Հաղթանակի կամուրջ, Սևանի հոգեբուժարանի շենք, «Դինամո» մարզադաշտ, Ալյումինի գործարան…):

ԿԱՆՈՆԱԴՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ՝ ՄԱՐԴԱԿԵՆՏՐՈՆ ԲԱՆԱԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՐԱՇԽԻՔ

Բանակում հանցագործություն ծնող պատճառները շատ ավելի խոր արմատներ ունեն: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բազմիցս խոսել է այդ մասին: Զինվորական իրավապահների ու հրամանատարության կանխարգելիչ աշխատանքների բովանդակությունը կապված է այն գործողությունների հետ, որոնք կիրականացվեն բանակում, կնվազեցնեն հանցանքների հաճախականությունը և կդառնան զսպիչ գործոն: Խոսքը վերաբերում է դաստիարակչական աշխատանքներին, օրվա կարգացուցակի անշեղ կատարմանը, իրավագիտակցության բարձրացմանը, հսկողությանը: Պետք է կատարելագործվեն պատասխանատվության մեխանիզմները: Ասենք՝ զինվորը որևէ հանցանք է կատարել. պետք է հստակեցվի՝ ովքեր էին իրավասու, ովքեր կարող էին կանխել հանցանքը, ում սխալի պատճառով հանցանքը չի կանխվել: Բարեփոխիչ գործընթացներն սկսված են, կարծում եմ՝ արդյունքը չի ուշանա:

Շարունակությունն այստեղ http://www.hayzinvor.am/32004.html

ՀԱՆՈՒՆ ՄՇՏԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ

Մայիսի 17-ին ազգային բանակի հակաօդային պաշտպանության զորքերը նշեցին կազմավորման 23-ամյակը: Այսօր վստահաբար կարելի է փաստել, որ զորատեսակի տեխնիկական, սպառազինության ապահովվածության և ստորաբաժանումների մարտունակության շնորհիվ մեր երկրի օդային սահմանները լիովին պաշտպանված են:

среда, 13 мая 2015 г.

ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ ԵՎ ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁ

Միջազգային ներկայացուցչական մրցաշարերում ՀՀ պաշտպանության նախարարության մարզիկների գերազանց ելույթների շնորհիվ մեկ անգամ չէ, որ բարձրացվել է հայոց եռագույնը, ու հնչել է պետական օրհներգը: Այսօր էլ տարբեր երկրների մրցահարթակներում հայ մարզիկ – զինծառայողները շարունակում են մեդալներ նվաճել և բարձր հորիզոնականներ զբաղեցնել: Այս առումով հատկապես արգասաբեր եղան 2015 թվականի մարտ – ապրիլ ամիսները, երբ Վրաստանում կայացած Եվրոպայի ծանրամարտի, Լեհաստանում կայացած ազատ ոճի մինչև 23 տարեկանների ըմբշամարտի, Սերբիայում կայացած սամբոյի երիտասարդների առաջնություններում, ինչպես նաև Քաթարում անցկացված սպորտային մարմնամարզության միջազգային խոշոր մրցաշարում նրանք նվաճեցին ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ:

Ավելին՝ այստեղ. http://www.hayzinvor.am/32310.html

среда, 6 мая 2015 г.

ԲԺՇԿԱԿԱՆ ԷԹԻԿԱՆ ՆՈՒՅՆՔԱՆ ԿԱՐԵՒՈՐ Է, ՈՐՔԱՆ ԲԺՇԿԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆԸ…

Բանակի գլխավոր հոսպիտալը պիտի հավակնի շատ բարձր չափանիշների, աշխատանքի ծավալները շատ մեծ են: Այստեղ առանձնացրինք գործունեության մի քանի կարևոր ուղղություն: Առաջինը՝ բժշկական. զինվորական կոլեկտիվում ճիշտ փոխհարաբերություններ ստեղծելն էր: Մենք ամրագրեցինք փոխգործակցության, փոխօգնության և «մենք»-ի գաղափարը:

Կարդացեք այստեղ. http://www.hayzinvor.am/31400.html

ՄԵՐ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ

Արամ Թումասյանը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դասախոս է: Երկար տարիներ նա անտրտունջ ծառայում է հայրենիքին՝ կատարելով գիտական լրջագույն ուսումնասիրություններ, այժմ նաև կրթելով ապագա սպաների: Ռազմական կրթության ոլորտում նրան բոլորն են ճանաչում՝ որպես հրաշալի մասնագետի և մարդու, բոլորն են հպարտանում, որ մեր ռազմական բուհում այսպիսի մակարդակի դասախոս կա, որը հրաշալի տիրապետում է օսմաներենին, կարողանում է թուրքերենի իմացության շնորհիվ բազմաթիվ հետաքրքիր բացահայտումներ անել մեր հարևանների ընդհանրական կերպարի վերաբերյալ: Կարծում ենք` շատերին կհետաքրքրեն օտար միջավայրում մեծացած, այսօր էլ գիտության ձեռքբերումներով իրեն հայրենիքի պաշտպանության գործին նվիրած հայ մարդու կյանքի պատմությունն ու մտորումները:

Շարունակությունն այստեղ. http://www.hayzinvor.am/31476.html

ՑԱՎԻՑ ՄԻՆՉԵՎ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ


Հովսեփ Փոլադյանի այգին կարմիր-դեղին կակաչներով է ծածկված, իսկ ծառերի վրա դեռ ծաղիկներ կան: «Հովսեփը ծաղիկներ շատ է սիրում»,- ասում է տիկին Թամարան: Ու ես առանց հրավերի մտնում եմ այգին: Ծաղիկների բույրը տարածվել է շուրջը: Ամենուր գույներ են…

-Պարոն Փոլադյանը եկավ,- լուսանկարիչ Արեգը ձեռքով է անում ինձ:

-Հովսեփ Փոլադյան,- 84-ամյա տղամարդը մեկնում է ձեռքը,- Գևորգի ասած լրագրո՞ղն եք:

«Գևորգը» մեր թերթի գլխավոր խմբագրի տեղակալն է` Գևորգ Ասատրյանը, իսկ Հովսեփ Փոլադյանը Թեհրանի «Նաիրի» տարրական դպրոցի ուսուցիչներից մեկը` Գևորգի հայերենի ուսուցիչը: Մեկ, թե երկու տարի առաջ Գևորգ Ասատրյանը մի հոդված էր գրել` «Թեհրան-46» վերտառությամբ: 1965թ.-ին Մեծ եղեռնի 50-ամյակն էին նշել Թեհրանի «Նաիրի» դպրոցում, ու հոդվածը ամփոփում էր լրագրողի` տասնամյակների վաղեմության հիշողություններն ու ապրումները: Ի՞նչ իմանար Գևորգ Ասատրյանը, որ իր ուսուցիչը շատ տարիներ հետո, արդեն ծերունազարդ, Թեհրանից տեղափոխվելու է Երևան… որ կարդալու է հոդվածն ու փնտրել-գտնելու է իր երբեմնի աշակերտին, որին վերջին անգամ տեսել էր մոտ 50 տարի առաջ:

-Գևորգը ո՞նց էր սովորում,- հարցնում եմ ցածրաձայն, իբր` Դուք ճիշտն ասեք, ես ոչ ոքի չեմ ասի…

Հովսեփ Փոլադյանը ներողամիտ ժպտում է

Շարունակությունն այստեղ, http://www.hayzinvor.am/31596.html

ՀԱՅՐԵՆԻՔՆ Է ՄԵՐ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ

Մարտահրավերներն ու առաջնահերթությունները ժամանակի հետ փոխվում են: Բարեգործականի ծրագրերը պահի խնդիրները լուծելուց զատ, միշտ էլ եղել են նաև ռազմավարական ու միտված ապագային: Այսօր ամենակարևոր ուղղություններից են բանակը, կրթությունն ու եկեղեցին: Մեր ամենակարևոր մտահոգություններից մեկն էլ Հայաստանում ներդրումներ անելն է, որ նոր աշխատատեղեր ստեղծվեն, որպեսզի կարողանանք կանխել արտագաղթը:

Կարդացեք այստեղ.  http://www.hayzinvor.am/31528.html

ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ


ՀՀ վետերանների միավորման Երևան քաղաքի Էրեբունի համայնքի Հայրենական մեծ պատերազմի, զինված ուժերի, աշխատանքի և իրավապահ մարմինների խորհուրդը գտնվում է Էրեբունու թաղապետարանի շենքում` իր բոլոր հարմարություններով: Եվ Մեծ հաղթանակի ու անկախության տոների կապակցությամբ համայնքի ղեկավարությունը հաճախակի է միջոցառումներ կազմակերպում պատերազմի մասնակիցների համար: Հաղթանակի և հիշարժան տոների առիթով թաղապետարանը պատերազմի մասնակիցներին հատկացնում է դրամական պարգևներ, իսկ Նոր տարվա առթիվ` ծանրոցներ: Կոմունալ բոլոր ծախսերը թաղապետ


Ավելին՝ այստեղ, http://www.hayzinvor.am/31612.html

понедельник, 4 мая 2015 г.

ԱՄԵՆ ՀԱՅ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԻՐ ԱԶԳԻ, ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐԸ

Առանց Աստծո ընդհանրապես ոչինչ չկա այս աշխարհում: Մենք ապրում ենք Աստծո շնորհիվ: Բայց ես մի բան գիտեմ, որ մանկուց ահավոր սիրել եմ իմ ազգը: Միշտ էլ երազել եմ հայկական հաղթանակ տեսնել: Դա իմ մանկության երազանքն է եղել, որովհետև ծնողներս, պապեր, տատերս այդպես են մեզ դաստիարակել: Եվ ես ուրախ եմ, որ իմ աչքերը տեսան գոնե Արցախյան հաղթանակը: Ես շատ եմ սիրում ու պաշտում իմ ազգը: Ես տեսա այս պատերազմի ժամանակ տասնյակ, տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք ճշմարիտ հայրենասեր են: Ոմանք նահատակվեցին, մենք լավագույն տղաներին ֆիզիկապես կորցրինք, բայց ես տեսա մեր ազգի ճշմարիտ դեմքը, որ ազգը պատրաստ է համբերել, դիմանալ հանուն վսեմ գաղափարի:

Ավելին այստեղ. http://www.hayzinvor.am/31645.html

ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ՈՒԺՆ Է, ՈՐԻ ԴԵՄ ԱՆԶՈՐ Է ՑԱՆԿԱՑԱԾ ՈՍՈԽ

Ապրիլի 22-ին Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքին մերձակա եզդիական սրբատեղիում անցկացվեց հանդիսավոր միջոցառում, որի շրջանակներում մեկ անգամ ևս անդրադարձ կատարվեց հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամությանը, վկայակոչվեցին եղբայրական ժողովուրդների պատմության միասնական դրվագները:

Ավելին՝ այստեղ.  http://www.hayzinvor.am/31649.html

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ` ՄՈՍԿՎԱՅԻ ԶՈՐԱՀԱՆԴԵՍՈՒՄ

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանի հրամանատարությամբ ապրիլի 25-ին մեկնեց Մոսկվա` նախապատրաստվելու և մասնակցելու 1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված` ցուցադրվող նոր զինտեխնիկայի և անձնակազմի թվաքանակի առումով աննախադեպ զորահանդեսին:

Ավելին՝ այստեղ. http://www.hayzinvor.am/31657.html


четверг, 9 апреля 2015 г.

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏՈՒՄ` ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ…

Մայորներ Վ. Ստեփանյանի և Հ. Փալանդուզյանի ուղեկցությամբ բարձրանում ենք մարտական հաջորդ հենակետ, որտեղ արդեն ժամկետային զինծառայողներն են:
-Ուսումնական նոր շրջանում ստորաբաժանումների հրամանատարները, շտաբի պետերը սպաների, կրտսեր հրամանատարական կազմի հետ արդեն քննարկել, պատրաստել են մարտական պատրաստության առաջիկա պլանները, նախատեսված թեմաները, ուսումնասիրել պարապմունքներ անցկացնող սպաների, ավագների աշխատանքային ուղեցույցները,- ճանապարհին զորամասի աշխատանքային մթնոլորտն է ներկայացնում զորամասի ԱՀՏԱ տեղակալ, մայոր Վ. Ստեփանյանը, ապա ավելացնում,- զինվորական դաստիարակությունը մշտապես զուգորդվում է մարտական պատրաստվածության դասերի հետ:

Շարունակությունն այստեղ. http://www.hayzinvor.am/31192.html

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ՀԱՂԹԱՆԱԿԻ ԷՍՏԱՖԵՏԻՆ»

Ապրիլի 2-ից 7-ը Հայաստանի պետական սահմանի երկայնքով անցկացվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված «Հաղթանակի էստաֆետը»: Այն մեկնարկել է փետրվարի 2-ին՝ բելառուսական Գրոդնո քաղաքի Մեծ հայրենական պատերազմի առաջին օրերին զոհված սահմանապահների հուշահամալիրից: Հայաստանը մասնակցում է «Հաղթանակի էստաֆետին» արդեն երրորդ անգամ:

Մանրամասներն այստեղ. http://www.hayzinvor.am/31263.html 

ՀՈՐ ՀԵՏՔԵՐՈՎ

Կապիտան Վալերի Մեհրաբյանը վաշտի հրամանատար է: Նա ծառայում է ՊԲ զորամասերից մեկում: Մարտական ծառայության մեդալակիր է, բազում զորավարժություններում լավագույն արդյունք արձանագրած զինվորական: Նա թերեւս առանձնանում է նաեւ մեկ այլ հատկանիշով. երբեւէ ինձ հանդիպած ամենաբարձրահասակ սպան է: Երբ այդ մասին ասում եմ՝ ժպտում է:

Շարունակությունն այստեղ, http://www.hayzinvor.am/31187.html

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻՈՆ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄՆ ՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿ ՓԱԽՈՒՍՏԸ

Մարտի 17-ի առավոտյան հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), պաշտպանության բանակի եւս 4 զինծառայող վիրավոր է…

Շարունակություն այստեղ. http://www.hayzinvor.am/31099.html

ՄԱՐԴՆ ԱՊՐՈՒՄ Է ԿՈՂՔԻՆԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Նորայրը հապճեպ ներս է մտնում ու նստում բազմոցին: Ես նրան ավելի բարձրահասակ էի պատկերացնում: Դեմքը վիրակապված է, այտի վրա նկատելի այտուց կա: Ես ժպտալով ոտքի եմ կանգնում, որ սեղմեմ ձեռքը, գրկեմ հերոսին… Նորայրը չի արձագանքում, գլխահակ տրորում է մատները:

Շարունակությունն այստեղ.  http://www.hayzinvor.am/31091.html

ՎԵՑ ՏԱՐԻ ԴԻՐՔԵՐՈՒՄ

Վեց տարի է, ինչ ծառայում եմ առաջին կարգի զորամասում, վեց տարի շարունակ սահմանում եմ, վեց տարի ապրում եմ խրամատում՝ մահվան եւ կյանքի արանքում… Ուր էլ գնամ, որտեղ էլ լինեմ, միևնույն է, մտքերով անընդհատ այնտեղ եմ` դիրքերում, տղերքի հետ…

Երբ 2009 թվականին առաջին անգամ, որպես դասակի հրամանատար, դիրք բարձրացա, անբացատրելի մի հարազատություն զգացի, միանգամից ձուլվեցի դիրքային կյանքին, առօրյային… Այո՛, այստեղ կյանքն այլ արժեք ունի… Վեց տարի ծառայում եմ բանակում, բայց մինչ օրս չեմ հաղթահարել 2010թ.-ի հունիսի 18-ի ցավը:

Կարդացեք ավելին այստեղ.  http://www.hayzinvor.am/31088.html

ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Մարտի 21-ին Քաշաթաղի շրջանի Աղաձոր գյուղում ՓԱՌՔՈՎ հայրենի հողին հանձնեցինք մարտի 19-ին իրենց կյանքի գնով հայրենի սահմաններն անառիկ պահած քաջորդիներից Հակոբ Խաչատրյանին: Աղաձորում հանգստարանի հիմք դրվեց արծիվ-քաջորդու Սուրբ մարմնով: Հակոբենց ընտանիքը 2010 թվականին է բնակություն հաստատել Աղաձորում: Հակոբը սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: Առանձնակի սեր ուներ պատմություն առարկայի հանդեպ, և պատահական չէ, որ միջնակարգն ավարտելուց հետո ընդունվեց Երևանի Խ. Աբովյանի անվ. մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետ: Սովորելուն զուգահեռ մարզվում էր ձյուդոյով. «Լավ մարզվեմ, որ բանակում չխեղճանամ»: 2014թ. ամռանը զորակոչվեց հայոց բանակ…

Ավելին կարդացեք այստեղ. http://www.hayzinvor.am/31034.html

вторник, 31 марта 2015 г.

ԲԱՐԻ, ԲԱՅՑ ՈՉ ԵՐԲԵՔ ՓԱՓՈՒԿ ԳԵՆԵՐԱԼԸ

Անցած տարեվերջին ՀՀ Նախագահը հրամանագիր ստորագրեց ՀՀ գլխավոր ռազմական տեսչության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Կյանքի 75 տարին բոլորած գեներալն անցավ վաստակած հանգստի: Օրեր անց պաշտպանության նախարարության վարչական համալիրում կոլեգիայի նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց գեներալին երկարամյա բարեխիղճ ծառայության համար, ապա արժանին մատուցելով նրա վաստակին՝ պարգեւատրեց թանկարժեք նվերով:

Ավելին կարդացեք այստեղ, http://www.hayzinvor.am/30993.html

ՄԱՔՈՒՐ ԼԵԶՈՒ՝ ԱՌԱՔԻՆԻ ԲԱՐՔԵՐ

Մայոր Հակոբ Սարգսյանի ծառայությունը հիմնականում անցել է սահմանամերձ զորամասերում, որտեղ նա եղել է դասակի, վաշտի հրամանատար և մեծ փորձ է կուտակել առաջնագծի, մարտական հենակետերում ծառայությունը կազմակերպելու ուղղությամբ: Այժմ նա փոխգնդապետ Ս. Պողոսյանի հրամանատարությամբ գործող զորամասի գումարտակներից մեկի հրամանատարի տեղակալն է, իսկ գումարտակի առջև դրված գլխավոր խնդիրը մեր երկրի պետական սահմանի անհանգիստ մի հատվածի պահպանությունն է:

Ավելին կարդացեք այստեղ. http://www.hayzinvor.am/30990.html

ԿԻՐՃՈՒՄ

Իրիկնամուտի արևն առնում էր գագաթների արծաթը և հազարապատիկ անդրադարձնելով ցանում էր ձորի մեջ: Այդ կրքոտ ու խենթ անդրադարձից ցավում էին Հրանտի աչքերը: Ցավում ու արցունքոտվում էին, բայց նա բանի տեղ չէր դնում: Ի՞նչ աներ, ձյունն էլ, արևն էլ Աստծո տվածն էին: Հրանտի կարծիքով՝ Աստված աշխարհն ստեղծել է ապրելու համար, իսկ առանց ձմռան այս իրիկնամուտի աշխարհում հաստատ ինչ-որ բան պակաս պիտի լիներ:

Ավելին կարդացեք այստեղ. http://www.hayzinvor.am/30941.html

ՄԱՐԴԻԿ ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ ՀԱՑԻ, ԱՅԼ ՍԻՐՈ ՊԱԿԱՍԻՑ

Ես մտնում եմ վաստակավոր նկարիչ Լեւոն Մանասերյանի աշխատասենյակը եւ մոռանում եմ` ինչի համար եմ եկել. ամենուր գույներ են, գույներ, գույներ… դեմ դիմաց` պատին, մեր գյուղի լերկ բլուրներն են` խանձված, արեւագույն: Ես հոտոտում եմ օդը, ու այրվող խաշամի բույրը դիպչում է ռունգերիս: 90-ամյա նկարիչը ժպտում է: Հանկարծ արթնանում է մի պատկեր (պատին, թե գլխիս մեջ է նկարվում)` մայրս փոցխով հավաքում է դարչնագույն խաշամն ու այրում: Ծուխը… արեւը` այգու վրա… մորս ծաղկավոր զգեստը… ծիրանենուց կախված ճոճս… այրվող խաշամի ճրթճրթոցը… Նկարչի դիմաց կիսավարտ նկար կա: Կին: Ես ծանոթ եմ Լեւոն Մանասերյանի «կանանց»` նուրբ, անիրական, թափանցիկ, սիրո պես անմարմին, անբռնելի: Այս մեկն ուրիշ է:…
Ավելին կարդացեք այստեղ, http://www.hayzinvor.am/30971.html

«ՄԻ՛ ԺԽՏԻՐ»

«Եվրատեսիլ-2015» միջազգային փառատոնին Հայաստանը կներկայանա «Don’t deny»՝ «Մի՛ ժխտիր» երգով, որը կկատարի «Genealogy» խումբը: Երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն է, իսկ խոսքերի հեղինակը՝ Իննա Մկրտչյանը: Խումբը խորհրդանշում է անմոռուկը, եւ ներկայացված են բոլոր 5 աշխարհամասերը:

Ավելին՝ այստեղ. http://www.hayzinvor.am/30958.html

вторник, 17 марта 2015 г.

ԱՆՄՈՌՈՒԿԸ` ԿՐԾՔԻՆ


-Գաղթից հետո մերոնք հաստատվել են Հրազդանի Սոլակ գյուղում: Հայրիկիս Սիրանուշ մորաքույրը տեսել է Անդրանիկին և մեծ ոգևորությամբ էր պատմում մեզ նրա քաջագործություններից, ես էլ, ինչ լսել եմ, պատմում եմ իմ երեխաներին: Ու միայն տեսնել ու զգալ է պետք այն ոգևորությունը, որով ապրում է որդիս: Հեռուստացույցով, համացանցով մշտապես Հայաստանի հետ է: Հետո էլ, երբ սկսվեց սահմանային լարվածությունը, ինձ ցույց տվեց իր ձեռքով գրված նամակը, որը հասցեագրել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին.


Ավելին՝ այստեղ, http://www.hayzinvor.am/30876.html

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԶՐՈՒՅՑԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԶԻՆՎՈՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ

Զորամասում առողջ և կուռ անձնակազմ ձևավորելու, ինչպես նաև ոչ կանոնադրական հարաբերությունները բացառելու, փողոցային բարքերի ներթափանցումը կանխելու գործում խիստ կարևոր է նորակոչիկների հետ ուսումնական ստորաբաժանումների հրամանատարների ԱՀՏԱ գծով տեղակալների աշխատանքը:

Ավելին՝ այստեղ. http://www.hayzinvor.am/30881.html

ԳԵՆԵՐԱԼԻ ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆ


Խորհրդային բանակի վերջին շրջանի հայ ռազմական գործիչներից է գեներալ-լեյտենանտ Ռուբեն Գրիգորի Մաղալյանը (Մաղալով): Նա կուրսանտի ուսադիրներով ծառայությունն սկսելով Թբիլիսիում, ավարտել է Դոնի Ռոստովում՝ գեներալ-լեյտենանտի կոչումով և Հյուսիսային Կովկասի ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալի բարձր պաշտոնում, որտեղից էլ անցել է կենսաթոշակի: Կարճ ժամանակ անց կրկին վերադարձել է մարտական շարք, այս անգամ արդեն որպես Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Կովկասի ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի քաղպաշտպանության գծով խորհրդական և միաժամանակ հիշյալ տարածաշրջանի Հայրենական պատերազմի և քաղպաշտպանության ծառայության վետերանների հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ:

Ավելին՝ այստեղ. http://www.hayzinvor.am/30837.html

ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱՐԵՎԵԼՔ՝ ՈՉՆՉԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆՕՐՐԱՆ

Մերձավոր Արևելքում գլուխ բարձրացրած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն այսօր հասցրել է դառնալ թիվ մեկ մարտահրավերը ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար: Իսլամիստ ծայրահեղականների մշտական բռնաճնշումների թիրախում են հայտնվել Մերձավոր Արևելքում ապրող քրիստոնյա և այլ կրոնական համայնքները: Իսկ օրերս զինյալ ահաբեկիչների հարձակման թիրախում կրկին հայտնվեցին ասորիները:
Մերձավոր Արևելքում ապրող ասորիների խնդիրներն է ներկայացնում Ասորիների միության քարտուղար, Հայաստանի վաստակավոր դերասան ՌԱԶՄԻԿ ԽՈՍՐՈԵՎԸ

Ավելին կարդացեք այստեղ. http://www.hayzinvor.am/30841.html



ԴԻՊՈՒԿԱՀԱՐԸ

Կին է մեր հերոսը` փոքրամարմին, նուրբ դիմագծերով, խոշոր եւ թախծոտ աչքերով, պարզ հայացքով մի կին: Դժվար է անգամ պատկերացնել, որ նա տղամարդուն հավասար ծառայություն է իրականացնում հատուկ նշանակության ստորաբաժանումում:

Ավելին՝ այստեղ, http://www.hayzinvor.am/30868.html





ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է

2009 թ. մարտ ամսին ստեղծվեց ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչությունը: Երկրի անվտանգության համակարգում այդ՝ համեմատաբար երիտասարդ կառույցի խնդիրների, անցած ավելի քան վեց տարիների ընթացքում կատարված աշխատանքների, զարգացման հեռանկարների մասին է մեր հատուկ թղթակից, փոխգնդապետ Արամ Ներսիսյանի հարցազրույցը վարչության պետ, գեներալ-մայոր ԳԵՆԱԴԻ ՏԱՎԱՐԱԾՅԱՆԻ հետ:

Ավելին՝ այստեղ. http://www.hayzinvor.am/30884.html

вторник, 10 марта 2015 г.

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՐՁԵԼ

Երբեմն խաղաղության ժամանակ չստացված հարսանիքները հաճախ իրականություն են դառնում հենց պատերազմի ժամանակ: Այսպիսին է կյանքը: Արցախյան ազատամարտի մասնակիցներ Լյովա և Կատյա Մանուկյանների ընտանիքը նույնպես «պարտական է» պատերազմին, քանի որ հենց այդ տարիներին է ստեղծվել ու կայացել իրենց օջախը:

Շարունակությունն այստեղ. http://www.hayzinvor.am/30753.html

понедельник, 9 марта 2015 г.

ՁԵՌՆԱՄԱՐՏ. ԶԵՆՔ, ՈՐ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է

Մարդու մարմնի վրա կան բազմաթիվ խոցելի, ցավոտ մասեր և նուրբ կետեր, որոնց թեթևակի հարվածելու դեպքում անգամ հնարավոր է պատճառել ծանր մարմնական վնասվածք կամ նույնիսկ մահ:
Քանի որ մենք գործ ունենք հիմնականում զինվորական հանդերձանքով հակառակորդի հետ, պետք է ուսումնասիրել առավել խոցելի, մակերեսային մասերը:
Փաստացիորեն, մարդու բոլոր շարժողական հոդերի ծալմանը հակառակ ուժային ազդեցությունը կամ հարվածը կարող է պատճառել հոդախախտում, կոտրվածք կամ ցավոտ, շարքից հանող վնասվածք:

Շարունակությունն այստեղ. http://www.hayzinvor.am/30720.html

ԶԻՆՎՈՐԻ ՀԵՏ… ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ

Ծնվել եմ Ասկերանի շրջանի Ազնեկ գյուղում: Ազնեկը մեր հայրենական գյուղն է: Փոքր եմ եղել, երբ ընտանիքս տեղափոխվել է շրջկենտրոն` Ասկերան, որտեղ էլ ավարտել եմ միջնակարգը: Կարելի է ասել՝ մի կարգին չեմ էլ սովորել, քանի որ պատերազմի ամենածանր ժամանակահատվածն էր, և կրթօջախներն անորոշ ժամանակով փակված էին: Մենք մի քանի ընկերներով, այսպես ասած` մեր ընկերախմբով, տեղներս չէինք գտնում, փախչում էինք տնից, փորձում ընդգրկվել այս կամ այն ջոկատի կազմում, գնալ առաջնագիծ, այնտեղ, որտեղ թեժ մարտեր էին… Մեզ արգելում էին. «Փոքր եք, պատերազմը ձեր գործը չի, մի քիչ էլ համբերեք»: Սակայն մեր ուշքն ու միտքը կռվին մասնակցելն էր:

Շարունակությունն այստեղ. http://www.hayzinvor.am/30777.html

ՈՒՍՈՒՑԻՉԸ

Ուսուցման եւ դաստիարակության գործընթացները հնարավոր չէ առանձնացնել, դա մի ամբողջություն է: Ուսուցումը սովորողի եւ սովորեցնողի փոխհարաբերություն է: Պարզապես պետք է հրաժարվենք հարց-պատասխան սպառված մեթոդից եւ շեշտը դնենք խմբային քննարկումների, բանավեճերի, այսինքն՝ ինտերակտիվ ձեւի վրա: Նմանօրինակ դասերի ընթացքում սանը սովորում է լսել, խոսել, ձևակերպել միտքը, կարծիքը, տեսակետը, սովորում է հանդուրժել, զարգացնում է վերլուծելու ունակությունը, եզրահանգումներ է անում, ձեւավորում է մի շարք անձնային որակներ, սոցիալական հմտություններ: Նա դաստիարակվում է: Բանավիճային դասերը թույլ են տալիս սովորողներին նաեւ ձերբազատվել բարդույթներից:

Շարունակությունն այստեղ. http://www.hayzinvor.am/30783.html