вторник, 29 марта 2016 г.

ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ

Սիմոնյան գերդաստանի տղամարդիկ, չնայած դժվարին փորձություններին, միշտ պատվով են կատարել իրենց առջև դրված խնդիրները: Եվ տարիների հեռվից հասկանում ես, որ նրանք միշտ ուզել են պատվով, հաղթանակած վերադառնալ իրենց ծննդավայր, որն այնքա՛ն սիրելի ու հարազատ էր:

ՍԻՐԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱՓՈԽԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՔԱՐՏԵԶԸ

Սիրիայի հյուսիսի ալ-Ջազիրա մարզում մարտի 17-ին քրդերը հռչակել են դաշնային ձեւաչափով ինքնավարության մասին: Վեց ամսվա ընթացքում քրդերի ինքնահռչակ այս շրջանի հիմնադիր խորհուրդը մտադիր է մշակել եւ ժամանակին գործի դնել դաշնային կառույցի մասին փաստաթուղթը:


Ավելին...

ԴԱՍԸ ՎԱՐՈՒՄ Է ԳԵՆԵՐԱԼԸ

«Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների համար մարտի 17-ը յուրահատուկ էր: Նրանք հյուրընկալել էին պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանին:

ԶԻՆՎՈՐԸ ՄԻԱՅՆ ԱՌԱՋ Է ՇԱՐԺՎՈՒՄ

Շախմատային պարտիայի ոգին զինվորն է: Թեեւ ընդունված է ասել, որ զինվորը շախմատի ամենաթույլ միավորն է, բայց ես համաձայն չեմ: Եթե զինվորները միավորվեն եւ առաջ շարժվեն, ապա նրանց չեն դիմագրավի անգամ ամենահզոր խաղաքարերը: Զինվորը հետքայլ չի կատարում: Զինվորը միայն առաջ է շարժվում:

ԶՈՐԱՅԻՆ ՕՂԱԿԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԶԾԱ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Զինծառայողը պետք է պահպանի զինվորական ծառայության անվտանգության պահանջները, հիվանդությունների և հաշմվելու կանխման միջոցները, ամեն oր բարձրացնի ֆիզիկական կոփվածությունն ու մարզվածությունը:

ՄԵԴԱԼՆԵՐ` 70 ՏԱՐՎԱ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀՀ վետերանների միավորման խորհրդում պարգևատրման արարողություն էր: Ուկրաինայի նախագահի կողմից շնորհված մեդալները հանձնում էին Մեծ հայրենականի տարիներին Ուկրաինայի ազատագրմանը մասնակցած հայազգի մարտիկներին:

ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԽԱՉԻԿՑԻ ԵՆՔ

Հեռվից լսվում է «Ուրալի» ձայնը, որ ազդարարում է սպասված մի իրադարձության սկիզբը. նորակոչիկներն են գալիս` գումարտակի նոր զինծառայողներն ու գյուղի առաջիկա երկու տարիների «բնակիչները»:

ՇԵՓՈՐԱՀԱՐԸ

Շարքային Վահան Վանյանը ծառայում է սահմանամերձ զորամասերից մեկում: Բարեխիղճ ծառայության համար արժանացել է շնորհակալագրի:

ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ

ՀՀ զինված ուժերում անցկացվում են ուսումնական փուլի մարտական պատրաստության ծրագրով նախատեսված տարաբնույթ տեսական և գործնական միջոցառումներ, որոնցում արդեն լիովին ներգրավված են նաև վերջին զորակոչի ժամանակ զորակոչված զինվորները: Զորամասերից մեկում ականատես եղանք նմանատիպ ուսումնական պարապմունքին:

ՊԱՏԺԻ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ՝ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ

Մեր երկրի ամենակարևոր, ամենաթանկ մարդը սահմանին կանգնած զինվորն է, և մենք պիտի ամեն ինչ անենք, որ մեր զինվորը անհոգ լինի, հպարտ լինի ու զգա երկրի հզոր շնչառությունն իր թիկունքին:

ԱՆՎՃԱՐ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱՆ ՆԱԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՉՃԱՆԱՉՎԱԾ ԶՈՐԱՑՐՎԱԾՆԵՐԸ

Զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված այն անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, վերականգնողական անհատական ծրագրերի շրջանակում կստանան հիվանդանոցային բժշկական անվճար օգնություն եւ սպասարկում:

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ է ԵՂԵԼ ՀՀ ԶՈՒ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԻՆ

ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ներկա է եղել ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մեկնարկին, որին մասնակցել են ԶՈւ բոլոր զորամիավորումների հրամանատարները, շտաբների, զորատեսակների ծառայության պետերը, ուժային կառույցների ղեկավարությունը, ռազմական ինստիտուտների ղեկավարությունը, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները:

среда, 23 марта 2016 г.

Հայ Զինվոր

Հայ Զինվոր

ԱՆՎՃԱՐ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱՆ ՆԱԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՉՃԱՆԱՉՎԱԾ ԶՈՐԱՑՐՎԱԾՆԵՐԸ

Զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված այն անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, վերականգնողական անհատական ծրագրերի շրջանակում  կստանան  հիվանդանոցային բժշկական անվճար օգնություն եւ սպասարկում:

Ավելին...

вторник, 22 марта 2016 г.

ԳՈՒՅՆԵՐԻ ԲՈՒԺԻՉ ԷՆԵՐԳԻԱՆ

Գույները ազդում են ոչ միայն աչքի, այլեւ մյուս օրգանների վրա: Ոչ միայն ազդում են, այլ նաեւ՝ բուժում: Այդ հատկության վրա է հիմնված գունաթերապիան: Գունաթերապիան (գունաբուժությունը) հայտնի է դեռ հնագույն ժամանակներից:

ԿԱՆԱՅՔ՝ ԶԻՆՎՈՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՆԱԽԱՐԱՐ

Առաջին աշխարհամարտի տարիներին հայտնվեցին առաջին կին զինծառայողները: Ավելի ուշ՝ 1970-ական թվականներին, կանայք իրավունք ստացան զինված ուժերում ծառայության անցնելու որպես կամավոր պայմանագրայիններ:

ՀՐԱԴԱԴԱՐԻՑ ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹ ԱՆՑ

Սիրիայում փխրուն, բայց շարունակվող զինդադադարը, ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններում իշխանական ուժերի և քրդական ստորաբաժանումների հաջողությունները, արտասահմանից ուղիղ աջակցության կասեցումն ու տեղացի ազգաբնակչության հիասթափությունը կարող են հանգեցնել «Իսլամական խալիֆայություն» ինքնահռչակ միավորման մոտալուտ կերպարանափոխությանը:

ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ԱՎԻԱԲԱԶԱՅՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նախագահ, ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի, խորհրդի արտագնա նիստի մասնակից խորհրդարանական պատվիրակությունների ներկայացուցիչների, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների համապատասխան պաշտոնատար անձանց ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված Հայաստանի եւ Ռուսաստանի համատեղ ռազմաօդային ավիաբազա:

ԶՈՐԱՅԻՆ ՕՂԱԿԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԶԾԱ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ զինված ուժերում անձնակազմի մահացության, ֆիզիկական և բարոյահոգեբանական վնասվածքների քանակի նվազեցումը ներկա փուլում սպաների և ենթասպաների, ինչու չէ նաև կրտսեր հրամկազմի հիմնական խնդիրներից է:

ՀԱՅԵՐԻ ԲՌՆԻ ԻՍԼԱՄԱՑՈՒՄԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ԷՐ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո Թուրքիայում նոր թափ է առել հայ ժողովրդի պատմության խեղաթյուրման եւ ցեղասպանության ժխտման քաղաքականությունը, որն անդրադառնում է նաեւ համշենցիների՝ բռնի իսլամացած հայերի վրա:

Ավելին...

ՊԱՏՎԻ ԽՆԴԻՐ ԷՐ

Կարինեն ասաց` Արաբկիրի զինկոմիսարիատի վրա ավազակային հարձակում է եղել: Ընկերներով նստած էինք` զինվորական լրագրողներով: Ալիսը չհավատաց` սուտ կլինի, ինչ պիտի տանեին զինկոմիսարիատից: Հասմիկը կատակեց` երևի ուզել են` գնան սահման պահեն:

ԲԱՐԻ ԵՐԹ

Օրերս նորակոչիկ վարորդների լրապատրաստման դասընթացների շրջանակներում անձնակազմը կատարեց 50 կիլոմետրանոց երթարշավ: Գործնական վարժանքին մասնակցում էին գնդապետ Ա. Գյոզալյանի հրամանատարությամբ գործող զորամասի ինչպես նորակոչիկները, այնպես էլ արդեն իսկ որոշակի փորձառություն ունեցող զինվորները:

ԵՐԲ ԽԻՂՃԴ ՀԱՆԳԻՍՏ Է

Սահմանային ծառայության մասին գրելիս այլեւս պաթետիկ խոսքեր չեմ ասում: Սահմանային ծառայության հերոսները` ժամկետային զինծառայող ու պայմանագրային, կրտսեր հրամանատար ու հրամանատար, կարիք չունեն վերամբարձ գովերգման ու մեծարանքի:

ԹԱԼԻՇՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՐՑ Է

Հնագույն պատմություն ունեցող մի շարք բնիկ ազգեր` թալիշները, լեզգիները, ավարցիները, թաթերը անկախ իրենց կամքից հայտնվեցին Ադրբեջանի կազմում ու վերածվեցին երկրորդ կարգի քաղաքացիների. ըստ էության, իրենց հողում այդ ժողովուրդները դարձան իրավազուրկ տնվորներ:

ՓՈԽԱՆՑԻԿ ԴՐՈՇ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԳԵՐԱԶԱՆՑ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Զինված ուժերում յուրաքանչյուր զորամաս ունի մարտական խնդիրների կատարման իր մասնաբաժինը: Համազորային, հրետանային, ՀՕՊ, կապի, ինժեներասակրավորային եւ այլ զորամասերը ամեն օր զբաղվում են մարտական պատրաստությամբ, կատարելագործում դաշտային վարժվածության հմտությունները:

среда, 16 марта 2016 г.

WE ARE READY FOR BOTH TO A DEFEND, AND AN OFFENSIVE WAR

Interview by special correspondent of “Hai Zinvor” newspaper Gayaneh Pogosyan, with the commander of NKR Defense Army, Lieutenant-General Levon Mnatsakanyan

ԲԱՔՈՒՆ ԿՐԿԻՆ ՇԱՆՏԱԺԻ Է ԴԻՄՈՒՄ

Հայաստանին Ռուսաստանի ցուցաբերած ռազմաարդյունաբերական վերջին աջակցությունը լրջորեն անհանգստացրել է ադրբեջանական վերնախավին: Ցանկանալով վրեժ լուծել Մոսկվայից՝ Բաքվում մտադիր են օգտագործել գերտերությունների հարաբերություններում առկա, այսպես կոչված, «ստորջրյա խութերը». ադրբեջանական վերնախավը պատրաստվում է Կասպից ծովի ավազան հրավիրել ամերիկյան զինվորականներին, ինչով փաստացի յուրօրինակ մարտահրավեր է նետում ոչ միայն Ռուսաստանին, այլև Իրանին:

ՀԵՐՈՍ ՄԱՅՐԵՐԻՑ՝ ՀԵՐՈՍ ՈՐԴԻՆԵՐ

Մարտի 4-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ Կանանց միջազգային տոնին նվիրված միջոցառում: Այն սկսվեց ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պատրաստած պայմանագրային զինծառայողների կանանց նվիրված «Սպասիր, եւ ես կգամ» վավերագրական տեսաֆիլմի ցուցադրումով:


Ավելին...

ԹՈՒՅԼԱՏՐՈՒՄ ԵՄ ԹՌՉԵԼ

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի 4-րդ մասնաշենքում միանգամից աչքի է ընկնում «Թռիչքային փորձաքննության բաժանմունք» վերտառությամբ կարմիր ցուցանակը: Այն միակն է Հայաստանի բուժհաստատություններում, և բաժանմունքի ղեկավարումը վստահված է բուժծառայության մայոր Նունե Ղամբարյանին:

«ԻՄ ՂԵԿԱՎԱՐԱԾ ԿԱՌՈՒՅՑՈՒՄ ԶԻՆՎՈՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՐՈՊԵՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎԱԾ Է»

Բանակում յուրաքանչյուր դրական տեղաշարժ տարիների տքնաջան աշխատանքի արդյունք է, սպայի հավաքական նկարագրի կատարելագործումը` նույնպես: Ես մեր ամենամեծ ձեռքբերումը համարում եմ սպա-զինվոր փոխհարաբերությունների նոր որակը, երբ զինվորը հարգում է հրամանատարին, ոչ թե վախենում նրանից, իսկ սպան «կառավարում է» զինվորին ոչ թե մահակով, այլ իր հանդեպ հավատ ու վստահություն ներշնչելով:

ՀՀ ԶՈՒ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

ՀՀ զինված ուժերի բարեփոխումների, զարգացման ծրագրերի շրջանակներում 2008թ. հաստատվեց և գործողության մեջ դրվեց ՀՀ զինված ուժերում պայմանագրային (արհեստավարժ) սերժանտական զինվորական ծառայության կանոնակարգը: Այն սահմանում է տվյալ ծառայության կազմակերպման և անցկացման կարգը:

ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ Ե՛Վ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ, Ե՛Վ ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ

«Հայ զինվորի» հատուկ թղթակից Գայանե Պողոսյանի զրույցը ԼՂՀ ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ հետ

среда, 9 марта 2016 г.

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ…


Զինծառայողների անվտանգության, մարտական հերթապահության արդյունավետ իրականացման նրա առաջարկներն ընդունվել եւ ներկայումս կիրառվում են տարբեր ուղղության մարտական դիրքերում:

ՆՎԻՐՎԻ՛Ր ԳՈՐԾԻԴ

Մայոր Բորիս Բաբայանն ավարտել է ՌԴ Վոլսկի թիկունքի բարձրագույն ռազմական ուսումնարանը: Մի շարք զորամասերում ղեկավարել է պարենային և իրային ծառայությունները:

ՀԱՏՈՒԿ ԹՂԹԱԿԻՑԸ

Փետրվարի 26-ին ԵՊՀ Ե. Չարենցի անվան դահլիճում նշվեց Արցախյան ազատամարտի նվիրյալ, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ, ասպիրանտ Նորայր Մարությանի ծննդյան 50-ամյակը:

ԶԵՆՔԻ ԵՎ ԵՐԳԻ ԱՆՄԱՀ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ


Նրա երկրային կյանքն ընդհատվեց 2014թ. օգոստոսի 4-ին, թշնամու հետ սահմանային ընդհարումներից մեկի ժամանակ:

«ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀԸ» ՍՏՈՒԳԱՏԵՍ ՀԱՆՁՆԵՑ

2014թ.-ի սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարության, կրթության եւ գիտության նախարարության եւ Երկրապահ կամավորականների միության միջեւ ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որով պաշտոնապես ամրագրվեց ՀՀ բոլոր դպրոցներում «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբների գործունեությունը:

ԻՆՉՊԵՍ ԴԱՐՁԱ ՏԱՆԿԻՍՏ

Նյուվադիի՝ այժմ Նռնաձորի դիրքերում հերթապահում էինք: Ադրբեջանցիներն անընդհատ կրակում էին; Մի տանկ ունեինք, որի մեխանիկ-վարորդը մեղրեցի Յուրան էր:

ՍԵՐ ԱՌ ՀԱՅՐԵՆԻՔ

Պահեստազորի գնդապետ Գեորգի Ասատրյանը կենսաթոշակի անցնելուց հետո ամեն վաղ առավոտ աշխատանքի է բարձրանում Նորքում գտնվող իր աշխատավայրը: Ամեն առավոտ և երեկո աշխատավայրից տուն դառնալիս Նորքի բարձունքից հայացքը Արարատին, Արագածին արդեն քանի տարի խոհերի գիրկն ընկած մտորում-խորհում է հարգարժան գնդապետը:

ԵՐԿՐԻ ՈՒԺՆ ՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ


Մենք շատ ենք ոգեւորվում, երբ դահլիճում տեսնում ենք զինվորական համազգեստով մարդկանց: Վստահ եմ, որ մի օր մեր երկրում կվերականգնվի օպերա գնալու ավանդույթը, ծիսակարգը` ես կասեի: Հայրենիքի պաշտպան զինվորականը երեկոյան կհանի իր փառահեղ համազգեստը, կհագնի կոստյումը, կկապի փողկապը…

ՆՐԱՆՔ ՓՈՐՁՈՒՄ ԷԻՆ ՈՉՆՉԱՑՆԵԼ ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ, ԵՎ ԴԱ ՆՐԱՆՑ ՉՀԱՋՈՂՎԵՑ

Անգալադյանի անձը ինքնին հետաքրքրական և յուրօրինակ է, ինչպես մշակութաբանի նրա հայացքն ու մտահորիզոնը: Նա միաժամանակ հայտնի գրող է, փիլիսոփա, պատմաբան, թարգմանիչ և կինոռեժիսոր:

ՀՀ ԶՈՒ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ


«Ռազմական համակարգի կատարելագործման նպատակն է ամբողջ պաշտպանական համակարգի որակական նոր պարամետրերի ձեւավորումը եւ երկրի անվտանգության երաշխավորված ապահովումը»:

ԱՅԴ ՕՐԸ ՄԵՆՔ ՀՈՂԸ ՊԱՀԵՑԻՆՔ

ԼՂՀ ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասի ժամկետային զինծառայող, դիրքի ավագ, սերժանտ Գեւորգ Ավետյանը օրերս խրախուսվել է հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանման հետախուզադիվերսիոն ներթափանցումը կասեցնելիս ցուցաբերած բարձր մարտական պատրաստության համար:

ՄՈՆԹԵԱԿԱՆՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Փետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՌԴ Պերմ քաղաքում փետրվարի 12-ից 21-ը անցկացված «Պատանի հայրենասերներ» միջազգային 14-րդ հավաքի թիմային հաշվարկով գլխավոր մրցանակակիրներին` ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սաներին:

ՀՈՒՇԵՐ ՍՊԱՐԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ

Գարունը գալիս է ժպիտով ու լավատեսությամբ. Մարտի 5-ը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Ներկայացնում ենք հատվածներ լրագրող Ասպրամ Ծառուկյանի գրառած հուշերից:

среда, 2 марта 2016 г.

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԶԻՆԱԴԱԴԱՐ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ

Ռուսաստանի Դաշնությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները եկել են փոխհամաձայնության, որ փետրվարի 27-ին, տեղական ժամանակով 00:00-ին, Սիրիայում ուժի մեջ կմտնի գործող իշխանությունների ու «չափավոր ընդդիմության» զինված ուժերի միջեւ զինադադարը:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆՈՐ ԳԱՄԲԻՏ

Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված և անկանխատեսելի. վերջին շաբաթների ընթացքում տարածաշրջանային զարգացումների կենտրոնում էր ոչ այնքան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որքան նրա հովանավոր Թուրքիան:

ՄԵՆՔ ՉԵՆՔ ՆԵՐԽՈՒԺՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՊԿ-ն ակտիվ ջանքեր է գործադրում իր անդամների անվտանգության ապահովման համար: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն անդամակցող պետություններում իրավիճակն ավելի կայուն և կանխատեսելի է, քան բազմաթիվ այլ երկրներում, այդ թվում` Արեւմտյան Եվրոպայում: Նման իրադրության հնարավոր եղավ հասնել ՀԱՊԿ-ի շրջանակներում ազգային անվտանգության շուրջ ծավալված համատեղ գործունեության շնորհիվ:

ՍԱՍՈՒՆԻ, ԴԱՎԹԻ, ՄՀԵՐԻ, ՎԱՐԴԱՆԻ ԲԱՆԱԿԸ

Բանակի կենսագրությունն ինձ համար չորս փուլի է բաժանվում: Սասունիս բանակը, Դավիթիս բանակը, Մհերիս բանակը ու բանակի ներկան` Վարդանիս բանակը` ուժեղ, ամուր, համերաշխ ու հպարտ: Ամենակարևորը` հպարտ:

ՉԲԱՎԱՐԱՐՎԵ՛ՆՔ ԻՄԱՑԱԾՈՎ

Սիրեկան հորեղբորս մարտական ուղիով ոգևորված (նա Ախուրյանի երկրապահ կամավորական ջոկատի կազմում գործուն մասնակցություն է ունեցել մեր պաշտպանական ու ազատագրական կռիվներին)՝ սիրեցի զինվորականի գործը:

ՀԱՅՐՍ


Հայրս կատակով ասում էր՝ «աղջիկս մեծանա, հետս բանակ եմ տանելու»: Երբ փոքր էի, կանչում էր՝ շարքային Ունանյան, մի բաժակ ջուր բեր, ես էլ մեծ ուրախությամբ կատարում էի նրա հրամանը: Այդ ամենից տպավորված, երբ մարդիկ ինձ հարցնում էին՝ մեծանաս, ի՞նչ ես դառնալու, ես պատասխանում էի՝ զինվոր:

ՀԱՅ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԵՐՈՒՄ

«Մոսկվայի տան» մեծ դահլիճում տեղի ունեցած միջոցառումը նվիրված էր Մոսկվայի պաշտպանությանը: Հետաքրքիր ելույթով հանդես եկավ ՀՀ պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը:

ԱՆՍՊԱՌ ԵՌԱՆԴ ԵՎ ՆՎԻՐՈՒՄ

Փետրվարի 16-ին ՀՀ վետերանների միավորման խորհրդի հերթական նիստն էր: 2015 թ. ՀՀ վետերանական կազմակերպությունների կատարած աշխատանքները հանրագումարի բերելով` ամփոփիչ զեկույցով հանդես եկավ միավորման խորհրդի նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը:

ՊՈՂՊԱՏՅԱ ԶՈՐԱՎԱՐԸ

ԽՍՀՄ ռազմարվեստի պատմության մեջ անգնահատելի է ԽՍՀՄ հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի ավանդը: Նա ծնվել է 1906 թ. փետրվարի 18-ին, Ելիզավետպոլի նահանգի (Հյուսիսային Արցախ) Չարդախլու գյուղում: Հայրը՝ Խաչատուր Բաբաջանյանը, իր բազմանդամ ընտանիքը կերակրում էր հովվությամբ: