четверг, 29 января 2015 г.

ՓԱՌՔՈՎ ՊՍԱԿՎԱԾ

Մեկ տարի առաջ` հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվեցին հակառակորդի խափանարար խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձերը: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները երկու ուղղություններով էլ մարդկային ու նյութական զգալի կորուստներ պատճառելով հակառակորդին` հետ շպրտեցին ելման դիրքեր:


Ավելին՝ այստեղ. http://www.hayzinvor.am/30064.html






2014Թ. ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Մրցույթի նպատակն էր` ա) զինված ուժերում զինվորական ծառայության անվտանգ պայմանների ստեղծման, ինչպես նաև զինվորական ծառայության անվտանգության ապահովման առումով լավագույն զորամասի ճանաչումը, բ) առօրյա գործունեության մեջ ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայության անվտանգության հայեցակարգի դրույթների իրագործման պայմանների ձևավորումը և զինվորական ծառայության անվտանգության ապահովման նորմատիվ իրավական ակտերի ու ղեկավար փաստաթղթերի պահանջների կատարումը:


Ավելին՝ այստեղ. http://www.hayzinvor.am/30056.html

среда, 28 января 2015 г.

ՈՐՊԵՍԶԻ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԸ ՄԻՇՏ ԽԱՂԱՂ ԲԱՑՎԵՆ


Հակատանկային գումարտակի «Ֆագոտ» վաշտը 2014 թվականին ամենամարտունակներից մեկն էր պաշտպանության բանակում: Կապիտան Գ. Ղուկասյանի ղեկավարությամբ հաշվարկները հերթական գործնական պարապմունքն են անցկացնում:
Ազգային բանակում ուսումնական, ասել է թե` մարտական պատրաստության գործընթացը երբեք չի ընդհատվում: Զինծառայողները, ստորաբաժանումներն անընդհատ մարզվում են, զարգացնում գիտելիքներն ու հմտությունները, հոգում իրենց զենքի, ռազմական տեխնիկայի պահպանման ու շահագործման պահանջները:
2015թ. մեր բանակը շարունակելու է գործել «Զինված ուժերի պատրաստությանը եւ պաշտպանական բարեփոխումներին` որակական առաջընթաց» կարգախոսով, ինչը նշանակում է, որ զորամասերում շարունակելու են զարգացնել մարտական կարողությունները:

Ավելին՝ այստեղ. http://www.hayzinvor.am/30070.html

ԳԱԼԻՊՈԼԻՆ` ԼԱԿՄՈՒՍԻ ԹՈՒՂԹ

Այլևս իրողություն է, որ ժամանակակից Թուրքիան ոչ միայն հերքում է Հայոց ցեղասպանությունը, այլև Գալիպոլիի ճակատամարտի օրը հիշատակելու արդարացմամբ հայերի ցավը դարձնում է տոնակատարությունների առիթ: Սրա համեմատ ժխտողականությունը թվում է պարզունակ մի խաղ:

Ավելին՝ այստեղ.  http://www.hayzinvor.am/30083.html

ՁԳՏԵԼՈՒ ԵՆՔ ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ

Թևակոխել ենք ձմեռային նախապատրաստական փուլի վերջին շրջանը: Բոլոր փաստաթղթերը, հրամանները, ուսումնական բազան թարմացվում են, սպառազինությունը, ռազմական տեխնիկան նախապատրաստում ենք, անցկացնում ենք պարապմունքներ ցածր և միջին օղակների հրամանատարների հետ, պահակապետերի հավաքներ ենք անցկացնում, ուսուցանում, դասավանդում` նախապատրաստելով ծառայության: Եթե կան սպաներ, որ ընդգրկված չեն եղել պահակային ծառայության մեջ, հետները պարապմունքներ ենք անցկացնում, քննություններ ընդունում, գնահատում, որից հետո լավագույններին ընդգրկում ենք պահակային ծառայության մեջ: Տարաբնույթ հավաքներ ենք անցկացնում տարբեր տեսակի մասնագիտություն ունեցող զինծառայողների հետ: Մինչև ձմեռային փուլի մեկնարկը նաև շարային ստուգատես ենք անցկացնում, համոզվելու, որ անձնակազմը ամբողջովին պատրաստ է ձմեռային փուլին, որն էլ սկսում ենք հատուկ միտինգով:

Ավելին՝այստեղ. http://www.hayzinvor.am/30087.html

ԳՆՈՒՄ ԵՆՔ ԲԱՆԱԿ…

Տիգրան, քաղաք Դիլիջան. «Շուտով համազգեստ կհագնեմ եւ զինվոր կդառնամ, իսկ հենց բանակից վերադառնամ՝ կիրականացնեմ մյուս երազանքս՝ դերասանություն կսովորեմ»:
Օրը նոր էր սկսվել, բայց կենտրոնական հավաքակայանում արդեն իսկ աշխատանքային եռուզեռ էր: Հայաստանի տարբեր մարզերից իրար հետեւից ժամանում էին զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսները: «Մեր հանրապետության լավագույն տղերքն են»,-ասաց կողքիս կանգնած սպան: «Այո՛: Լավագույն տղերքը բանակ են գնում, լավագույն տղերքը ծառայում են…»,-ավելի ոգեւորված ավելացրի ես:

«ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԸ» ՏԱՔԱՆՈՒՄ Է



2015 թվականի հունվարի 1-ին ստեղծվեց Եվրասիական Տնտեսական Միությունը, որին հունվարի 2-ին միացավ նաև Հայաստանի Հանրապետությունը: Նոր միջազգային կառույցի ստեղծումը փաստացի նոր իրավիճակ ազդարարեց միջազգային հարաբերությունների դաշտում. թեև այն զուտ տնտեսական է, սակայն կապված է աշխարհաքաղաքական լրջագույն վերադասավորումների հետ, որոնք տեղի ունեցան 2014 թվականին և շարունակություն կունենան նաև այս տարի: Բացի այդ, Ռուսաստանի նախագահությունը ԲՌԻՔՍ-ում այդ գործընթացների համար խոշորագույն խաղարկողի դերակատարություն կունենա:

ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ «ՓՈՂՈՑԱՅԻՆ ԲԱՐՔԵՐԻ»


Փոխգնդապետ Արամայիս Մանուչարյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի առաջին շրջանավարտներից է: Ծառայությունն սկսել է մոտոհրաձգային զորամասերից մեկում, բայց երկու տարի անց տեղափոխվել է առաջնագիծ եւ շուրջ տասներկու տարի ծառայել սահմանային տարբեր կայազորների զորամասերում: Սովորել է ՌԴ ռազմական ակադեմիաներից մեկում, ապա վերադառնալով՝ որպես հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, ծառայության է նշանակվել սահմանի պահպանություն իրականացնող զորամասում:

Ավելին՝ այստեղ.  http://www.hayzinvor.am/30107.html 

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Նիստին մասնակցում էին մի շարք գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Բացման խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորեց հայրենասիրական դաստիարակության մակարդակի բարձրացմանը միտված նմանաբնույթ` արդեն ավանդական դարձած հանդիպումները, նշելով, որ երիտասարդների հայրենասիրական դաստիարակությանը տարեցտարի աշխույժ ներգրավվում են ավելի մեծ թվով շահագրգիռ կառույցներ:

Ավելին՝ այստեղ. http://www.hayzinvor.am/30128.html

вторник, 20 января 2015 г.

ԿԱՐՄԻՐ ԿՅԱՆՔ ՍՊԻՏԱԿ ՔԱՐԵՐՈՒՄ


Հայրենիքի համար զոհված հայ զինվորների հիշատակին
ԿԱՐՄԻՐ ԿՅԱՆՔ ՍՊԻՏԱԿ ՔԱՐԵՐՈՒՄՍպիտակ ժայռերի մեջտեղում մի քաղաք էր ծվարել, որի կենտրոնից դեպի երկինք էր ձգվում սպիտակ եկեղեցին՝ գմբեթի խաչին հառելով հավատով լի աչքեր:
Բնակիչների փոքր քանակությունը կարծես ճիշտ հաշվարկով լրացնում էր նույնչափ փոքրիկ հողակտորը: Կյանքի ռիթմը համաչափ տարածվում էր քարերից մինչև մանուկների անմեղ աչքերը: Խաղաղ էր քաղաքը, բնակիչների ամենօրյա հոգսերի, երեխաների ուրախ քրքիջների ձայնով: Օդում քամին հանգիստ սավառնում էր, ոչ մի ահաբեկող շունչ չկար նրա թռիչքի մեջ: Մի ակնթարթում լռեց քաղաքի սրտի զարկը, երկնքի ջինջ կապույտը կուլ գնաց մռայլին, ու սարսափը զրնգաց եկեղեցու զանգերի մեջ: Քաղաքին շատ մոտ ապրող Օտարը որոշեց խլել քաղաքի անդորրը: Բայց քաղաքը բնությանն էր, նրա լիարժեքությունը պահող մի մասնիկ ու հենց այնպես չէր կարող ջնջվել: Հսկա ժայռերը կծկվել փոքրացել էին ու սպասում էին, թե ով կհաղթի:
Աստված լուռ էր, սպասում էր, ուզում էր տեսնել, թե ո՞ւր կհասնի իր իսկ կողմից ստեղծած էակը: Մարդու արարքներից զարմանալու հատկությունը Աստված վաղուց էր կորցրել ու չէր հասկանում, թե ինչո՞ւ այդքան շուտ են տրվում սևին, չէ որ նա լույս ու սեր էր դրել մարդու մեջ: Մի՞թե սխալվեց, երբ մարդուն տվեց ազատ ընտրության հնարավորություն:
Մարտիկի շորեր հագած ամուր բազուկներով տղան Հայկի ցեղակից էր: Արյան մեջ ուներ անարդարությունների, զավթումների ու խոշտանգումների դեմ պայքարելու ծարավ: Նա իր ոտքերի ամրությունը զգում էր այդ հողի վրա ու այդ հողը պաշտպանելը նրա համար արդարացված էր: Նա հավատում իր անմեղ հոգու փրկությանը ու հավատը վահան դարձրած` առաջ վազեց: Մտքում մեղա եկավ Աստծո առաջ, բռունցքի մեջ սեղմեց խաչը, ծնողների ու սիրելի էակի աչքերը վառվեցին նրա աչքերում, ներողություն խնդրեց նրանցից ու կարծես ավելի հզորացավ, քանզի նրա պայքարը փրկության համար էր:
Երբ պայթեց առաջին ականը, և գնդակները երկու կողմից սկսեցին պատառոտել օդը, գորշ ծուխը ծածկեց երկնքի աչքերը, ու երիտասարդը, որ Աստված ուներ իր աչքերի մեջ, դուրս մնաց Աստծո տեսադաշտից: Հակառակորդի գնդակները մխրճվեցին նրա սրտի մեջ, ու արյունը տաք աղբյուրի նման դուրս թափվեց նրա կրծքից: Մի ակնթարթ չհավատաց, որ մահը մտավ իր մեջ… Ցավից ծնկի եկավ ու հայացքը ուղղեց վերև: Ծխի ու կրակի միջից սատանան քրքջաց նրա աչքերի առաջ՝ ասելով. «Ի՛մն ես»:
Տղան ափը դրեց վերքին` դուրս սահող կյանքի դեմն առնելու: Արյան շիթը հողի վրա փոս էր գոյացրել ու անկուշտ խմում էր կենարար ավյունը: Հողն ընդունում էր իր մի մասնիկին, ուզում էր կլանել նրան ու նոր արարում տալ այդ շնչին: Երիտասարդի աչքերում լույսը մթագնեց, հասկացավ, որ դա վերջն է, մի փոքր ձգվեց վերև, աչքերը լայն բացեց, ուզեց իր երկնակտորի պատկերը դաջել հայացքի մեջ:
Սատանան ավելի բարձր հռհռաց.
-«Դե, խոսիր, հիմա հասկացա՞ր, որ սուտ էր քո հավատքը… Ուզո՞ւմ ես կյանք տամ քեզ, որ հավատաս զորությանը ու դառնաս իմ հպատակը»:
Տղան ուժասպառ պառկեց, բռունցքի մեջ սեղմեց արնոտ հողը եւ խաղաղ շշնջաց.
-Աստվա՜ծ կա:
Սատանան զարկվեց ժայռի բեկորներին` ցրիվ տալով քարերը: Նրա չարության կեղևը ճեղքվեց: Արյան ծարավ Օտարը սկսեց առաջ սողալ, բայց հողը, որը սնվել էր հավատի ու անմեղության արյամբ, նրա ծանրությունը չհանդուրժեց:
Աստված արտասվեց…

ԱՆԱՌՈՂՋ ԳԵՆԵՐ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 12-ից 18 տարեկան ադրբեջանցի պատանիների մինչև 78 տոկոսն ունի հոմոսեքսուալ կամ կենդանիների հետ սեռական հարաբերություն ունենալու հակումներ: Ինչպես հաղորդում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատակցուհի Քեթրին Փելոսին, համարյա յուրաքանչյուր ադրբեջանցի պատանի երազում է սեռական հարաբերություն ունենալ ոչխարների կամ իր տարեկիցների հետ:

«Այս տվյալների մասին է վկայում Ադրբեջանի բանտերում փակվածների սարսափելի մեծ քանակը, որ դատապարտվել է հավ, բադ կամ նույնիսկ սեփական հորը բռնաբարելու համար»,- գրել է ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Էյնուլլա Ֆաթուլաևը:

Ըստ իրավապաշտպանի, այս պատճառով էլ մեծ թիվ են կազմում բռնաբարությունները Ադրբեջանի բանակում: Նա միաժամանակ համոզմունք է հայտնել, որ այս փաստերի մասին պետք է բարձրաձայն խոսել, այլ ոչ թե լռության մատնել:

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ԶԻՆԱՆՈՑ


ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ԶԻՆԱՆՈՑԱդրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանում հայտնաբերվել է սալաֆիական ահաբեկչական խմբավորմանը պատկանող զինանոց։ Պահեստը, որը կիսակառույց դպրոցի տեսք ուներ, տեղակայված էր Ջերաթ քաղաքի՝ Ադրբեջանում սալաֆիականների ղեկավարներից մեկի՝ Զոհրաբ Շեյխալիևի տան բակում։
Զոհրաբ Շեյխալիևը հաճախ հասարակության առջև հայտնվում էր ռազմական հագուստով։ Վերջինս ձերբակալվել է եւ տեղափոխվել Բաքվի քննչական բաժին։
Ասում են, որ վերջերս ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ սալաֆիականները մարզվում և զորավարժություններ են կատարում Բաքվի փեյնթ-բոլի կենտրոններից մեկում, որը գտնվում է Քաշալե ավանում։ Եվ սա այն դեպքում, երբ ավանը գտնվում է հենց Բաքվի կենտրոնում և մշտապես մարդաշատ է: Բաքվի անվտանգության մարմինները լռում են այս դեպքի մասին։

ՆԵՅՏՐՈՆԱՅԻՆ ՌՈՒՄԲԻ ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՈՒՍՏԸ


Երրորդ սերնդի միջուկային զինամթերքի արտադրությունը հնարավոր է` ահաբեկչության դեմ պայքարելու պատրվակով
ՆԵՅՏՐՈՆԱՅԻՆ  ՌՈՒՄԲԻ  ԵՐԿՐՈՐԴ  ԳԱԼՈՒՍՏԸՎերջերս ռուսաստանցի ականավոր ատոմագետներից մի քանիսը կարծիք էին հայտնել, թե չափազանց արդիական է դառնում այն գործոնը, երբ միջուկային զենքն սկսում է իրականացնել ոչ միայն զսպող գործառույթ, այլեւ ձեռք է բերում կիրառելի ռազմական գործիքի կարգավիճակ` ինչպես ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի հակամարտության ամենաթեժ ժամանակներում էր:


Շարունակությունն այստեղ. http://www.hayzinvor.am/29978.html

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԶՈՐԱՄԱՍ


Պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ սերժանտ Մերուժան Սիմոնյանի եւ դասակի հրամանատարի տեղակալ, ավագ սերժանտ Գոռ Թադեւոսյանի հրամանատարությամբ ԼՂՀ ՊԲ առաջնագծի զորամասերից մեկի ուսումնական գումարտակում տասնյակ նորակոչիկներ են հմտանում, ձեռք բերում համապատասխան գիտելիքներ, որպեսզի հետո տեղափոխվեն մարտական հերթապահություն իրականացնող գումարտակ ու ստանձնեն դիրք պահելու պատասխանատու գործը:


Մանրամասներն՝ այստեղ. http://www.hayzinvor.am/30000.html

ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԵՏ


ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԵՏԱմանորի նախօրեին Երևանի Կենտրոն վարչական շրջանում տեղի ունեցավ զինվորների հանդիպումը հարազատների հետ: Կրտսեր սերժանտ Գարեգին Թամրազյանի հանդիպումը ծնողների՝ Զորիկի և Հերիքնազի հետ անչափ ջերմ էր` կարոտով լի: Ամանորի նախաշեմին հայրը` պահեստազորի փոխգնդապետ Զորիկ Թամրազյանը, իր սրտի խոսքն ասաց հայոց բանակի բոլոր զինվորներին, հատկապես Կենտրոնի տղաներին.
-Սիրելի՛ զինվորներ: Մենք` ծնողներս, վստահ ենք, որ պաշտպանելով Հայոց աշխարհի արևելյան սահմանները` դուք գիտակցում եք, որ պաշտպանում եք ողջ Հայաստան աշխարհը, Երևան մայրաքաղաքը և հենց Երևանի կենտրոնը: Ընդունեք ծնողներիս ջերմ շնորհավորանքները Ամանորի` 2015 թվականի առթիվ: Ձեզ կամք, հոգու արիություն և ամենակարևորը` քաջառողջություն և ամփորձանք ծառայություն:

ԱՄԱՆՈՐԻ ԳԻՇԵՐՎԱ ՀՐԱՇՔԸ

Մենք նայում էինք նրանց քաղաքի գիշերային կրակներին ու կարոտում Երեւանը: Ամանորի գիշերը կանգնած էինք աշխարհի ամենաբարձր մարտական հենակետում: Նույն ժամին, երբ ամբողջ հայ ժողովուրդը նշում էր Նոր տարին՝ խմելով նաև մեր կենացը, մենք՝ դիրքապահ զինվորներս, նայելով Խանլարի գիշերային կրակներին, փորձում էինք պատկերացնել մեր քաղաքն ու մեր օջախները:

Շնչելով 2015թ.-ի առաջին օդը, փորձում էինք նաև մտաբերել, թե մեր մյուս հենակետերում ո՞ր պահակային խմբերն են մեզ հետ այդ պահին կանգնած նույն երկնքի տակ: Հետո անկեղծ բարեմաղթանքներ հղեցինք բոլորին, նրանց, որ մեզ նման նայում են Ամանորյա աստղազարդ երկնքին, ովքեր իրենց սրտում ունեն բազում երազներ ու կարոտում են իրենց հեռավոր քաղաքի գիշերային երկինքը:

Մենք կհիշենք զորակոչի մեր ընկերներին ու նրանց, որոնց միայն դեմքով ենք ճանաչում: Նրանց մեծ մասը մի քանի օր առաջ զորացրվեց, ու տպավորությունն այնպիսին է, ասես գումարտակը դատարկվել է, անճանաչելիորեն փոխվել ու անվերադարձ կորցրել իր կենսական բաղադրիչներից մեկը:

31-ի գիշերը դիրքապահ զինվորներս հանկարծ զգացինք, որ իսկապես բոլորս մի ընտանիքի զավակներ ենք, որ բոլորս իրար սիրում ենք, որ այդ սերը մեր հայրենիքի ամրության, հզորության առհավատչյան է:

Եվ մենք պետք է փորձենք մեր սրտերում պահել դեկտեմբերի 31-ի հրաշքը:

Դ. Գ. Շահվերդյան
շարքային

ԱՌԱՋՆԱԳԾԻ ԱՆՆԿՈՒՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ

Հակառակորդի չհիմնավորված ամբարտավանության շնորհիվ պաշտպանական շրջանի պահապանները հնարավորություն ստացան իրական մարտական գործողությունների միջոցով ստուգելու ուսման ընթացքում ձեռք բերած հմտությունները՝ մեկ անգամ ևս բոլորին ապացուցելով, որ տարածաշրջանում հայկական բանակը եղել ու մնում է ամենամարտունակը: Առաջնագծի պաշտպանության գործում՝ մանավանդ ամառային «կայծակնային» պատերազմի օրերին, իրենց քաջությամբ առանձնացան կապիտան Հայկ Խալաթյանի վաշտի զինծառայողները, որոնք իրենց հրամանատարի գլխավորությամբ ի չիք դարձրին ադրբեջանցիների բոլոր ծրագրերն ու մտահղացումները:

«Հայ զինվոր» թերթի հատուկ թղթակից, փոխգնդապետ Արամ Ներսիսյանը տարեմուտին հանդիպել էր գնդապետ Է. Ասրյանի հրամանատարությամբ գործող զորամասի զինծառայողներին, որոնք 2014թ. ուսումնական տարին պատվով էին եզրափակել: Մանրամասներն՝ այստեղ. http://www.hayzinvor.am/30013.html

ԿՐՏՍԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ

2015թ. հիմնական անելիքը լինելու է բարեվարքության, ազգային ավանդույթների ամրապնդումը, կոռուպցիայի դեմ պայքարը, 21-րդ դարի բանակներին բնորոշ արդիականացված տարրերի ներդրումը եւ զինծառայողների իրավունքների պաշտպանությանն ուղղված մարդակենտրոն բանակի ստեղծումը՝ ԶՈՒ-երի մարտական պատրաստականության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների հիմք դարձնելով կրտսեր հրամանատարական կազմի ինքնուրույնության եւ նախաձեռնողակա-նության խթանումը։

ՄԵԾ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ

Հանրահայտ ֆուտբոլիստը ծնվել ու հասակ է առել սպորտային ընտանիքում: Հայրը` ծանրամարտի սպորտի վարպետ, Հայաստանի բազմակի չեմպիոն, ՀՀ վաստակավոր մարզիչ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից Ժորա Հովհաննիսյանն է, մայրը` սպորտային մարմնամարզության Հայաստանի բազմակի չեմպիոն և միութենական մրցաշարերի բազմակի մրցանակակիր Վարսենիկ Հովհաննիսյանը, կինը` գեղարվեստական մարմնամարզության սպորտի վարպետ Ջուլյա Սարյանը, իսկ որդին՝ ճանաչված ֆուտբոլիստ Ժորա Հովհաննիսյանը:

Ավելին՝ այստեղ. http://www.hayzinvor.am/29940.html

ՀԵՌԱՎՈՐ ԾՈՎԻ ՇԱՌԱՉԸ

Արսեն Հացագործյանին հանդիպեցի 1980թ., Երևանում: Անհատական թոշակառու էր: Մեկ տարի էր մնացել, որ լրացներ մեկ դարը: Նա այն հազվագյուտ ողջ մնացած վանեցիներից էր, որոնց գլխով եկել-անցել էին շատ արհավիրքներ: 1979 թվականին հրատարակվել է նրա «Գոյատևում» հուշապատումը, որը նվիրված է Վանի ապրիլյան հերոսամարտին: Տպագրության էր պատրաստել «Իմ կյանքի պատմությունը» երկհատորյակը և բանաստեղծությունների ժողովածուն: Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի առթիվ ընթերցողներին, անշուշտ, կհետաքրքրի Մեծ եղեռնից մազապուրծ Արսեն Հացագործյանի զրույցը, որն ավելի շատ նման էր մենախոսության:


Ավելին՝ այտեղ. http://www.hayzinvor.am/29982.html


ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱՂԿԱՍԱՅԼԸ ՎԱՐԴԵՐԻ ՇՔԵՐԹՈՒՄ


Ավելի քան մեկ տարի առաջ մի խումբ հայ երիտասարդներ ստեղծեցին Ամերիկայի ծաղկասայլի հայկական ընկերակցությունը և ձեռնամուխ եղան մի հավակնոտ ծրագրի, որի մասին շատ հայեր վաղուց էին մտածել, սակայն ոչ ոք չէր փորձել իրականացնել: Նրանք որոշել էին 126 տարվա ընթացքում առաջին անգամ հայկական ծաղկասայլով մասնակցել աշխարհահռչակ Վարդերի շքերթին, որն անցկացվում է Կալիֆոռնիայի Փասադենա քաղաքում:


Ավելին այստեղ. http://www.hayzinvor.am/29989.html

ՓՈՔՐ ՈՒԺԵՐՈՎ ՄԵԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Կ. Դեմիրճյանի անվան համալիրում անցկացված Երևանի և Արմավիրի կայազորների զորամասերի ստորաբաժանումների հրամանատարական կազմի հետ խորհրդակցության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2015թ.-ի ՀՀ զինված ուժերի ուսումնական տարվա գերակա խնդիրը համարեց Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության պահպանումը արտաքին ագրեսիայից, ինչպես նաև զորքերի մարտական պատրաստականության վիճակի պահպանումը, պաշտպանության ռազմավարության վերանայումը, մասնագիտական հմտությունների կատարելագործումն ու կարգապահության ամրապնդումը:

Ավելին՝ այստեղ. http://www.hayzinvor.am/30017.html

ՏԵՂԻՆ ՉԷ ԿԱՏԱՐՎԱԾԸ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼԸ

Կարծում եմ, որ յուրաքանչյուր այսպիսի դեպքի ժամանակ լինում է մեղավորների շրջանակ: Լինում է անհատ, նրա շրջապատը, կոլեկտիվը, որի ներսում այդպիսի մթնոլորտ է ձեւավորվել, անմիջական այն ղեկավարները, ովքեր աշխատել են այդ զինծառայողի հետ …Քրեական գործի ընթացքում ամեն ինչ կբացահայտվի: Ամեն ինչ կախված է, թե կասկածյալն ինչ կասի եւ ինչպես կբացատրի այդ իրողությունը: Բայց այն, որ հետեւողական կերպով մինչեւ վերջ կհասնենք, եւ մեղավորը կամ մեղավորները կպատժվեն, հաստատ է: Այսօր տեղին չէ կատարվածը քաղաքականացնել եւ փնտրել ինչ-որ վատթարացում հարաբերություններում: Որովհետեւ ՌԴ-ի հետ մենք բավականին բարձր քաղաքական մակարդակի հարաբերություններ եւ քաղաքական երկխոսություն ունենք… չափազանց բարձր մակարդակի վրա է մեր ռազմական համագործակցությունը:

Ս. Օհանյան
ՀՀ պաշտպանության նախարար

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՌԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՀԵՏ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Գյումրիում հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ: Վերջինս ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրել է նախօրեին տեղի ունեցած հանցագործության բացահայտման ուղղությամբ ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովի կատարած աշխատանքների ընթացքը: Մասնավորապես` բանակի գեներալ Ա. Բախինը պատրաստակամություն է հայտնել ձերբակալված շարքային Վալերի Պերմյակովի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ՌԴ 102-րդ ռազմակայանում ընթացող ներքին ծառայողական քննություն իրականացնելիս շարունակելու համագործակցությունը ՀՀ իրավապահ մարմինների հետ:

Ավելին այստեղ՝ http://www.hayzinvor.am/30025.html