суббота, 26 июля 2014 г.

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԴԻՎԵՐՍԻԱՆ ԿԱՍԵՑՎԵԼ Է. ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄՆ ՈՒՆԻ ՄԵԿ ԶՈՀ

Հուլիսի 26-ին հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային և հյուսիսարևելյան ուղություններով ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում վերջիններս ժամանակին հայտնաբերվել և կորուստներ կրելով ու թողնելով մեծաքանակ տեխնիկական միջոցներ և սպառազինություն հետ են շպրտվել ելման դիրքեր:

Ցավոք գործողությունների արդյունքում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված, Խաչատուր Լևոնի Բադասյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան ցավը և իր զորակցությունը հայտնում Խ. Բադասյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում քննություն:

пятница, 25 июля 2014 г.

ՀԵՐՈՍՆԵՐԸ ՉԵՆ ՄԵՌՆՈՒՄ


ՀԵՐՈՍՆԵՐԸ ՉԵՆ ՄԵՌՆՈՒՄ
Հունան Ավետիսյանը, հայրենիքի ազատության ու անկախության համար մղված մարտերում գիտակցորեն զոհաբերելով իր կյանքը, հավերժ անմահ կմնա: Նրա անունը միշտ էլ առանձնակի տեղ կգրավի Մեծ հայրենականի տարեգրության մեջ:

Ծավ գյուղի արևկող լեռնալանջի հարթավայրում վեհաշուք բարձրացել է Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակը հավերժին տանող մարմարե հուշարձանը:

ՍԱՍՆԱ ԾՈՒՌԸ

Երբեմն ասում են՝ պատերազմ գնացին անհաջողակ, կյանքից զզված, չկայացած մարդիկ, գնացին օգտագործելու ինքնադրսեւորվելու վերջին հնարավորությունը։ Սամվելի օրինակը ապացուցում է, որ հայրենիքի հանդեպ սերը կարող է գերազանցել բոլոր զգացմունքները, Սամվելը երջանիկ, հաջողակ մարդ էր։ Հրաշալի ընտանիք ուներ։ Անչափ սիրում էր կնոջը, երեխաներին, ծնողներին։ Նյութապես ապահովված էր, ճանաչված, հարգված անձնավորություն էր։ Բայց թողեց ամեն ինչ, զենք առավ ու գնաց ազատագրելու հայրենիքը։

Պատմում է «Սասնա ծռեր» ջոկատի ազատամարտիկ Կարեն Եղիազարյանը (Դեսանտ Կարեն)՝ այստեղ http://www.hayzinvor.am/27357.html  

ԲԱՐՁՐ ՊԱՀԵԼ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՊԱՏԻՎԸ

Թեպետ այս բարձրլեռնային գոտում եղանակը հաճախակի է փոխվում, դաժան անակնկալներ մատուցում, բայց, միևնույն է, մեր տղաները ցանկացած եղանակային պայմաններում էլ ի զորու են ապահովելու քսանչորսժամյա անխափան կապ: Օրեր առաջ տեղանքներից մեկում կապը խափանվել էր, և իմ քաջարի կապավոր ընկերները հաշված րոպեներում այն վերականգնեցին:
Կրտսեր սերժանտ Հովհաննես Բուլաթյան: Զորամասի դասակի հրամանատարի տեղակալի մասին կարդացեք այստեղ..  http://www.hayzinvor.am/27361.html 

ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ԴԱՐՊԱՍՆ ԱՆԱՌԻԿ Է

ՀՀ հյուսիսարևելյան սահմանին` հպարտ սարերի ու կանաչ անտառների գրկում է մարտական հերթապահություն իրականացնող զորամասը, որը պատվով է կատարում իր առաքելությունը` հուսալիորեն իրականացնելով հայ-ադրբեջանական սահմանի մի ստվար հատվածի պաշտպանությունը:

Հյուսիսարևելյան դարպասն անառիկ է: Հայրենյաց պաշտպանի թիկունքն այստեղ առավել քան ամուր ու հուսալի է: Դիրքապահ զինվորն ու սահմանապահ դարձած գյուղացին թև թևի անառիկ ու անխորտակելի են պահում հայրենյաց սահմանները:

Փոխգնդապետ Ս. Մինասյանի հրամանատարությամբ գործող զորամասում կոփվում են իսկական հայրենյաց պաշտպաններ, որոնք խորը գիտակցումով ու նվիրվածությամբ են իրականացնում իրենց ծառայությունը: Իսկ թե ինչպես, կարդացեք այստեղ..  http://www.hayzinvor.am/27368.html 

ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊՏՈՒՂՆԵՐԸ

Գաղտնիք չէ, որ բանակում (աշխարհի բոլոր բանակներում) զինծառայողների միջև հարաբերությունները կարգավորվում են համապատասխան օրենքներով, հրամաններով, կանոնագրքերի պահանջներով, այսինքն` այստեղ առկա ազատությունների որոշակի սահմանափակում, և ոչ մեկը չի կարող անել այն, ինչ իր սիրտն է ուզում, որովհետև նախ թույլ չեն տա, իսկ հետո էլ ընդունված կարգը խախտելու կամ հրամանները չկատարելու համար կպատժվի: Հաճախ նաև իրենց իմաստը կորցնում են զինվորներին ըստ կանոնակարգի շնորհվող մասնակի ազատությունները՝ ազատականներն ու արձակուրդները, երբ դրանք վատ ավարտ են ունենում


ՌՈ բաժնի պետ, փոխգնդապետ ՎԱՀԱԳՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ հետ հարցազրույցը կարդացեք այստեղ՝  http://www.hayzinvor.am/27373.html 

ԶԵԿՈՒՅՑ ԺՈՂՈՎՐԴԻՆ


 Սահմանին և շփման գծում լարվածությունը, կրակոցները, դիպուկահարների աշխուժությունն ու խափանարարների թափանցումների փորձերը անհանգստության առիթ դարձան, ակտիվացան նոր պատերազմի հավանականության մասին խոսակցությունները: Մի շարք հրամանատարների, որոնք մասնակցում էին օրերս կազմակերպված հրամանատարական հավաքներին, խնդրեցինք մեկնաբանել ստեղծված իրավիճակը: Ահա ինչ ստացվեց.. կարդացեք այստեղ,,,   http://www.hayzinvor.am/27384.html 



ՀԱՂԹԱՆԱԿԻ ՊԱՏՐԱՍՏ



Մենք ստեղծել ենք հաղթանակի ամուր, գործուն և պրագմատիկ երաշխիքներ։
Մեր բանակն ու ժողովուրդը և՛ ֆիզիկապես, և՛ հոգեբանորեն պատրաստ են հաղթանակով ավարտելու այն կռիվը, որը Ադրբեջանը կպարտադրի մեզ։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի
օպերատիվ վարչության պետ,
գեներալ-մայոր ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆ

ՓՈԹՈՐԻԿ ՄԵԿ ԲԱԺԱԿ ՋՐՈՒՄ



ՓՈԹՈՐԻԿ ՄԵԿ ԲԱԺԱԿ ՋՐՈՒՄՎերջերս ֆրանսիական Airbus Defence and Space ընկերությունը ադրբեջանական Ազերկոսմոս ընկերության պատվերով արբանյակ է դուրս բերել ուղեծիր: Ինչպես հայտնել է Ադրբեջանի կապի և բարձր տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը, SPOT-7 արբանյակը նախատեսված է երկրի մակերևույթի զննման համար, այն հնարավորություն կտա բարձրորակ և հստակ պատկերներ ստանալ: Պաշտոնական տվյալներով՝ արբանյակը անխափան կաշխատի տասը տարի: Այս լուրը բուռն քննարկումների առիթ հանդիսացավ, շատերը նշում են, որ արբանյակը հետախուզական է և լայնորեն կկիրառվի ՀՀ և ԼՂՀ դեմ: Ընդհուպ այն աստիճանի, որ կկարողանա լուսանկարել դիրքապահ զինվորին իր հաստիքային զենքով: Իսկ ի՞նչ է կատարվել իրականում, ի՞նչ հնարավորություններ ունի այդ արբանյակը և արդյո՞ք վտանգ է ներկայացնում հայկական կողմի համար: Հարցն ուսումնասիրենք՝ հիմնվելով բաց աղբյուրներից վերցված տեխնիկական տվյալների, մասնագիտական կարծիքների վրա: Իր պարզաբանումներն է ներկայացնում նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրության բաժնի պետ, գնդապետ Գ. Մանուկյանը՝ այստեղ.. http://www.hayzinvor.am/27321.html 

ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ՝ ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ

Բանակում փողոցային բարքերի դեմ պայքարը պետք է իրականացվի զինվորական բոլոր օղակներում, բայցև առավել կարևոր է կրտսեր հրամանատարական անձնակազմի ակտիվ մասնակցությունը գործընթացին: Սերժանտների գնահատմամբ՝ բացասական երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը պայմանավորված է ոչ այնքան խիստ պատժամիջոցների կիրառմամբ, որքան յուրաքանչյուր զինծառայողի նկատմամբ անհատական մոտեցումով:

Կարդացեք այստեղ՝ http://www.hayzinvor.am/27364.html 

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐՈՎ


-Պատերազմի մեջ չենք, բայց խաղաղության մեջ էլ չենք։ Վերջին շրջանի իրադարձությունները վկայում են, որ լարվածությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններին մեծացել է, դիվերսիոն գործողությունների թվի աճ է նկատվում, ակտիվացել են դիպուկահարները։ Մյուս կողմից, պաշտպանության նախարարության՝ սահմանային ընդհարումների վերաբերյալ տեղեկատվությունը բաց ու թափանցիկ դարձնելու քաղաքականությունը, տեղեկատվության անարգել հոսքը ստեղծում են տպավորություն, թե աննախադեպ լարվածություն է սահմաններին, անգամ խոսվում է պատերազմի մասին։

 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի հետ զրույցը կարդացեք այստեղ՝  http://www.hayzinvor.am/27390.html 

ԲԱՆԱԿՆ ԻՐ ԽՆԴԻՐԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է


Հուլիսի 17-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Մինչ օրակարգին անցնելը ՀՀ վարչապետը ՀՀ պաշտպանության նախարարին առաջարկել է կառավարությանը զեկուցել Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի տարածքում տեղի ունեցած դեպքերի մասին։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան. «Պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, 1994 թ. զինադադարի պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի Հանրապետության վարած քաղաքականության հետեւանքով պարբերաբար ե՛ւ դիպուկահարների կրակոցների, ե՛ւ խափանարար հետախուզական գործողությունների ձեւերով լարվածություն էր ստեղծվում առաջին գծում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում։ Այս վերջին տարիներին այդ լարվածությունը տեղափոխվել է նաեւ Հայաստանի Հանրապետության հյուսիսարեւելյան՝ Տավուշի մարզ։ Միշտ տեղեկություն է եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակից նաեւ Քարվաճառի հատվածում հնարավոր ներթափանցման դեպքերի վերաբերյալ, եւ վերջին ժամանակահատվածում նաեւ որոշակի հետքեր կային։ Պաշտպանության բանակի հրամանատարության կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝ բացահայտելու հնարավոր ներթափանցած խմբերը։ Այդ միջոցառումների ընթացքում, համագործակցելով նաեւ ներքին գործերի, ազգային անվտանգության ծառայության հետ, բանակի ստորաբաժանումները հայտնաբերել էին այդ հետքերը եւ վնասազերծել սահմանախախտ խմբի անդամներից մեկին։ Դրանից հետո մենք համապատասխան միջոցներ ձեռնարկեցինք. հավելյալ անցակետեր, նաեւ հավելյալ ստորաբաժանումներ ուղարկվեցին այդ հատված եւ, համագործակցելով պաշտպանության բանակի ստորաբաժանումների եւ իրավապահ մարմինների ստորաբաժանումների հետ, բացահայտվեցին նաև խմբի մյուս բոլոր անդամները, որոնք եղել են Քարվաճառի տարածքում։ Նախնական տվյալներով կա տեղեկություն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 17 տարեկան քաղաքացու սպանության համար կասկածվում է այդ խմբի անդամներից մեկը, որը վերջինն էր հայտնաբերվել։

ԱՎԵԼԻՆ ԱՅՍՏԵՂ... http://www.hayzinvor.am/27392.html

пятница, 18 июля 2014 г.

ԼԵՌՆԵՐԻ ԱՐԾԻՎԸ


Հետմահու լույս է տեսել գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանի «ԲԱԴԱՀՇԱՆԻ ԼԵՌՆԵՐՈՒՄ» գիրքը: Հուլիսի 9-ին «Golden palas» հյուրանոցում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը: 

Այս հրապարակման վերնագիրը նույն հաջողությամբ կարող էր լինել ռազմական լեգենդը, ճշմարիտ հայրենասերը, քաջության ու նվիրումի խորհրդանիշը… Որովհետև այս և նման բազմաթիվ խոսքեր հնչեցին գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանի հասցեին նրա «Բադահշանի լեռներում» (В горах Бадахшана) գրքի շնորհանդեսի ժամանակ։

Կարդալ այստեղ

четверг, 17 июля 2014 г.

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ԱՄԵՆ ՕՐԸ ՍԽՐԱՆՔ Է

Հուլիսի 9-ի առավոտն է: Ռազմական ուղղաթիռները երկար պտտվում են երկնքում: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, ինժեներական զորքերի վարչության պետ, գնդապետ Կարեն Աբրահամյանը երկնքից ևս մեկ անգամ զննում են վերանորոգված և արդիականացված զորավարժադաշտը, որը համալրված է վարժանքներ, կրակային ու մարտավարական պատրաստության պարապմունքներ անցկացնելու համար նախատեսված տեխնիկապես հագեցած ժամանակակից շինություններով:

Արդեն երկրի վրա նրանք ողջունում են Երևանի կայազորի ու երևանամերձ տարածքներում տեղակայված զորամասերի հրամանատարներին, շարահրապարակում զգաստ կանգնած զինծառայողներին և զորավարժադաշտի բացումը լուսաբանելու եկած լրագրողներիս: Կարմիր ժապավենը կտրելու պատիվը Սեյրան Օհանյանը վերապահում է վաշտի հրամանատարին, սերժանտին, շարքային զինվորին և բանակային առօրյան լուսաբանող լրագրողին: Պաշտպանության նախարարը շնորհավորում է ներկաներին և ընդգծում, որ ուսումնական գործընթացի ժամանակ են ձեւավորվում այն հիմնական հատկանիշները, որ այսօր անհրաժեշտ են հայրենյաց պաշտպանին. «Նոր զորավարժադաշտում զինծառայողները հնարավորություն կունենան բարելավելու իրենց մարտական պատրաստականությունը, գործնականում կիրառելու տեսական գիտելիքները, զարգացնելու մարտավարական հմտությունները, կատարելագործելու ստորաբաժանումների ներդաշնակումը»: Ապա լրագրողները հրավիրվում են փորձարկելու հրաձգարանների հնարավորությունները: Փորձառու հրաձիգների ցուցումներից հետո լրագրողներից շատերին հաջողվում է խոցել նշանակետը:

Մանրամասն՝ այստեղ

T-90. «ԱՆԽՈՑԵԼԻՈՒԹՅԱՆ» ԱՌԱՍՊԵԼ

Զորքերի հետ աշխատելու ավելի քան քսան տարիների ընթացքում բազմաթիվ հետաքրքիր զինվորների եմ հանդիպել, որոնց մեջ քիչ չեն եղել իրենց ուրույն մտածողությամբ, բազմակողմանի գիտելիքներով ու ստեղծագործ աշխատանքով աչքի ընկած տղաները: Այօր էլ զորամասերում կարելի է հանդիպել զարգացած, կազմակերպական տաղանդով օժտված շատ զինվորների, որոնք համարձակորեն մտնում են ծառայության ծանրության տակ և առաջ են տանում ռազմական ուսումնական գործընթացի, մարտական ու հոգեբանական պատրաստականության բեռը՝ վերադասին հավաստելով, որ իրենք, լինելով փոքր ստորաբաժանումների հրամանատարներ, ի վիճակի են ինքնուրույն լուծել մարտական ամենաբարդ խնդիրները:

Շարունակությունն այստեղ

ՀԱՃԵԼԻ ԱՆԱԿՆԿԱԼ

Բանակ-հասարակություն, ծնող-հրամանատար հարաբերությունները ամրապնդելու և համագործակցությունը խորացնելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և Արմավիրի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ հուլիսի 11-ին 3-րդ զորամիավորման ենթակա զորամասերում ծառայություն անցնող 70 արմավիրցիներ հնարավորություն ունեցան հանդիպելու իրենց ծնողներին:

Մանրամասն՝ այստեղ 

4-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 17-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Հուլիսի 12-ին Վայոց ձորի մարզկենտրոնում հանդիսավորությամբ նշվեց 4-րդ բանակային զորամիավորման կազմավորման 17-րդ տարեդարձը,

Կարդացեք՝ այստեղ

вторник, 15 июля 2014 г.

Հայոց բանակ


…Ազգի պաշտպան իմ զինվոր եղբայր, մենք հավատում ենք, որ դու երբեք չես լքի քեզ վստահված դիրքը, չես թողնի թշնամուն առաջ սլանա, միշտ հավատարիմ կմնաս քո հայրենիքին ու քո ազգին։ Եվ ինչքան խոր ու անսասան լինի այդ հավատը զինվորի նկատմամբ, այնքան ամուր ու աներեր կլինեն մեր հայրենիքի հիմքերը։ Ես հավատում եմ քեզ, զինվոր…

Նարինե Նորայրի Արզումանյան
ԼՂՀ, Շուշիի Մուրացանի անվ. դպ., 11-րդ դասարան

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ…Ազգի պաշտպան իմ զինվոր եղբայր, մենք հավատում ենք, որ դու երբեք չես լքի քեզ վստահված դիրքը, չես թողնի թշնամուն առաջ սլանա, միշտ հավատարիմ կմնաս քո հայրենիքին ու քո ազգին։ Եվ ինչքան խոր ու անսասան լինի այդ հավատը զինվորի նկատմամբ, այնքան ամուր ու աներեր կլինեն մեր հայրենիքի հիմքերը։ Ես հավատում եմ քեզ, զինվոր…
Նարինե Նորայրի Արզումանյան

ԼՂՀ, Շուշիի Մուրացանի անվ. դպ., 11-րդ դասարան

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

ՌԱԶՄԱԿԱՆ ԱՄԲԻՈՆ. ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ


Երբ սկսեցին գործել ու բանակին մասնագետ սպաներով ապահովել մեր երկրի ռազմական ուսումնական հաստատությունները, բուհերից հանվեցին զինվորական ամբիոնները, սակայն նրանցից մեկը՝ Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ամբիոնը, պահպանվեց և շարունակում է զինվորական գործի մասնագետներ պատրաստել դպրոցական կրթական համակարգի, ինչպես նաև բանակի համար:

Այդ զինվորական ամբիոնում ընդունելության, ուսման կարգի, շրջանավարտների աշխատանքային հեռանկարների մասին է մեր զրույցը ամբիոնի պետ, գնդապետ Կարապետ Հովհաննիսյանի հետ:

կարդացեք այստեղ` 

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ Է ՏՎԵL



Հուլիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է զինված ուժերի այն ստորաբաժանումների պաշտպանական հատվածում, որտեղ իրականացվում են որոշակի բացառիկ օպերատիվ գործողություններ: Տեղում մանրակրկիտ ծանոթանալով իրավիճակին, նախարարը լսել է հրամանատարների զեկույցները, ապա խորհրդակցություն անցկացրել այն ստորաբաժանումների հրամանատարների հետ, որոնք իրականացնում են վերոնշյալ գործողություններն սահմանագոտու համապատասխան հատվածում: Սեյրան Օհանյանը տվել է համապատասխան հանձնարարականներ:

ԱՌՈՂՋ ԶԻՆՎՈՐ՝ ՄԱՐՏՈՒՆԱԿ ԲԱՆԱԿ

Եթե ասեմ, որ բանակի կարևորագույն զորամասերից մեկն էլ բուժծառայությունն է, բոլորովին չափազանցրած չեմ լինի։ Աշխարհի և ոչ մի բանակ, որքան էլ բազմամարդ լինի, չի կարող դիմանալ թշնամական հարձակումներին կամ անհրաժեշտ մարտական գործողություններ ծավալել՝ առանց կայացած բժշկական ծառայության։ Չէ՞ որ ինչպես զենք-զինամթերքը, այնպես էլ բանակի մարդուժը անսպառ լինել չեն կարող և անընդհատ համալրման կարիք են զգում։ Բանակը կենդանի օրգանիզմ է, և զինվորը, սպան, մյուսները կարող են հիվանդանալ, վիրավորվել, վթարի ենթարկվել, անկանխատեսելի դիպվածների հանդիպել։ Այս ամենը հաշվի առնելով ու աշխարհի բանակների փորձն ուսումնասիրելով, ինչու չէ, նաև հայոց զինուժի պատմությունը լավագույնս յուրացնելով՝ մեր բանակի կազմավորման առաջին իսկ օրերից լուրջ ուշադրություն դարձվեց բժշկական ծառայության ձևավորմանն ու կատարելագործմանը։

կարդացեք այստեղ՝ http://www.hayzinvor.am/27133.html

ՏՂԱՄԱՐԴԻԿ ՉԵՆ ԶՈՐԱՑՐՎՈՒՄ

 ՆԱՐԵԿ ՋԱՀԱՆԳԻՐՅԱՆ (շարքային) -Իմ ծառայության ավարտին դեռ մի քանի ամիս կա, բայց ես էլ ընկերներիս պես չգիտեմ՝ ի՞նչ եմ անելու ծառայությունից հետո։ Ճիշտ է՝ դեռ կգնամ, ուսումս կշարունակեմ, պոլիտեխնիկականի երրորդ կուրսից եմ զորակոչվել բանակ, բայց, մեկ է, էլի հետո հազար անհայտով խնդիրներ կան։ Ես էլ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղից եմ, որ նախկինում կոչվում էր Թոխլուջա և բնակեցված էր ադրբեջանցիներով (տարածքը հայկական է, գյուղի տարածքում հայտնաբերված խաչքարերն այդ մասին են վկայում)։ 1990-ականների դեպքերից հետո գյուղը վերաբնակեցվել է Արծվաշենից տեղահանված հայերով։ Մերոնք Արծվաշենից են…

Դրախտիկը, ճիշտ է, թշնամու անմիջական նշանառության տակ չէ, բայց սահմանային շատ գյուղերի նման բազմաթիվ հոգս ու ցավ ունի։ Ջուրը ժողովրդի ուժերով քաշեցինք, բայց գազ չկա։ Դեպի գյուղ բերող ճանապարհները քիչ թե շատ կարգին են, սակայն գյուղամիջյան ճանապարհներն անմխիթար վիճակում են… Մեզ մոտ էլ երիտասարդները զբաղմունք չունեն։

Կավարտեմ ուսումս, հետո՞… Աստված գիտե… Մեր գյուղացիներից շատերն են գնում արտագնա աշխատանքի։ Ոմանք վերադառնում են, ոմանք էլ ոչ…

Տղաներն իրենց պարտքը կատարել են հայրենիքի հանդեպ, և թվում էր, թե միայն խանդավառ, անհոգ խոսքեր պետք է լսեի, բայց, դե վաղուց արդեն նախկին անվստահ, երկչոտ պատանիները չեն, նրանք արդեն հասուն մարդիկ են, առնական տղամարդիկ, որ մտահոգ են իրենց ճակատագրով, իրենց հայրենիքի վաղվա օրով… Նրանք տուն են վերադառնում և՛ ֆիզիկապես կոփված, և՛ հոգեպես.. Նրանք գիտակցում են իրենց դերը և լցված են իրենց ապագան կառուցելու, հայրենի եզերքը սեփական ձեռքերով շենացնելու վճռականությամբ: Բարի ճանապարհ Մեծ Կյանք, հայրենյաց քաջ զինվորներ, դուք ծառայության ընթացքում ձեռք եք բերել այն բոլոր հատկանիշները, որոնք, հուսամ, կօգնեն ձեզ գտնելու ձեր իսկական տեղը այս կյանքում… Դուք զորացրվում եք, բայց քաղաքացիական կյանքում էլ կմնաք իբրև Հայրենիքի զինվորներ…

կարդացեք այստեղ՝ http://www.hayzinvor.am/27092.html

ԲԱՌԵՐԸ ՉԵՆ ԱՐՏԱՀԱՅՏԻ ԻՄ ՍԵՐԸ…




ԲԱՌԵՐԸ ՉԵՆ ԱՐՏԱՀԱՅՏԻ ԻՄ ՍԵՐԸ…

Սիրելի՛ Ալվարդ, նորից քեզ գրում եմ սիրով ու սրտի մեծ թրթիռով։ Արդեն երկար ժամանակ է՝ չեմ տեսել քեզ։ Քսան ամիս է, ինչ մենք հեռու ենք միմյանցից։ Չզգալով հարյուրավոր կիլոմետրերի տարբերությունը՝ ես ամեն իրիկուն, երբ լսում եմ «քուն» հրահանգը, դանդաղ փակում եմ աչքերս և մտովի գալիս եմ քեզ մոտ՝ քեզ ջերմ գրկելու, համբուրելու։ Հիշում եմ մեր ծանոթությունը, առաջին հանդիպումը, ծաղիկներն ու նվերները…

Հիշի՛ր, որ ես քեզ պարուրում եմ անտեսանելի սիրով ու միշտ քո մասին եմ մտածում։ Ինձ մշտապես ուժ են տալիս քո մասին մտորումները և հիշողությունները։

Ծառայությունս անցնում է հեշտ, որովհետև ապրում եմ այն մտքով, որ պաշտպանում եմ առաջին հերթին հայրենիքս, ընտանիքս և քեզ։ Բառեր չկան արտահայտելու այն անսահման մեծ սերը, որը ես տածում եմ քո հանդեպ։

Այս նամակով ուզում եմ զգաս քո հանդեպ ունեցած անհուն սերս։

Քո զինվոր

աղբյուրը՝ http://www.hayzinvor.am/27088.html
Սիրելի՛ Ալվարդ, նորից քեզ գրում եմ սիրով ու սրտի մեծ թրթիռով։ Արդեն երկար ժամանակ է՝ չեմ տեսել քեզ։ Քսան ամիս է, ինչ մենք հեռու ենք միմյանցից։ Չզգալով հարյուրավոր կիլոմետրերի տարբերությունը՝ ես ամեն իրիկուն, երբ լսում եմ «քուն» հրահանգը, դանդաղ փակում եմ աչքերս և մտովի գալիս եմ քեզ մոտ՝ քեզ ջերմ գրկելու, համբուրելու։ Հիշում եմ մեր ծանոթությունը, առաջին հանդիպումը, ծաղիկներն ու նվերները…
Հիշի՛ր, որ ես քեզ պարուրում եմ անտեսանելի սիրով ու միշտ քո մասին եմ մտածում։ Ինձ մշտապես ուժ են տալիս քո մասին մտորումները և հիշողությունները։
Ծառայությունս անցնում է հեշտ, որովհետև ապրում եմ այն մտքով, որ պաշտպանում եմ առաջին հերթին հայրենիքս, ընտանիքս և քեզ։ Բառեր չկան արտահայտելու այն անսահման մեծ սերը, որը ես տածում եմ քո հանդեպ։
Այս նամակով ուզում եմ զգաս քո հանդեպ ունեցած անհուն սերս։
Քո զինվոր

աղբյուրը՝ http://www.hayzinvor.am/27088.html

Հայկական բանակ

Հայկական բանակ

среда, 9 июля 2014 г.

ԴԺՎԱՐ՝ ՈՒՍՄԱՆ ՄԵՋ, ՀԵՇՏ՝ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ


Զինվո՛ր, եղիր միշտ տոկուն, ջանասեր ու համառ ուսումնական շրջանի դժվարությունները հաղթահարելու գործում։ Հիշի՛ր, որ միայն քրտնաջան պարապմունքներով է հնարավոր ապահովել հաջողությունը թե՛ թիկունքում, թե՛ մարտի դաշտում։ Թող քո ռազմական հմտությունները լավագույնս դրսևորվեն խաղաղ պայմաններում՝ զորավարժարաններում, որպեսզի, հարկ եղածին պես, հաղթանակով հատուցվի մարտի դաշտում։

ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ լուսանկարային ռեպորտաժն այստեղ՝ 

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. «ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ՉԻ ՆԱՀԱՆՋԵԼ»


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր այցելեց ՀՀ ԶՈՒ լավագույն զորամասերից մեկը` տեղակայված հարավարեւմտյան սահամանագոտում: Նախարարին ուղեկցում էին նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Առաջնագծում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Սեյրան Օհանյանը նշեց, որ հակառակորդի ակտիվությունը` դիվերսիոն հարձակումներ, զինադադարի խախտման դեպքեր, պատերազմի վերսկսման մասին լուրերի պատճառ են դառնում. «Տարածաշրջանում քաղաքական ամենափոքր փոփոխությունն անգամ հակառակորդի քաղաքական վերնախավին առիթ է տալիս դիմելու «համարձակ գործողությունների», սակայն նրանց բոլոր դիվերսիոն գործողությունները տապալվում են, եւ հայ զինվորն առ այսօր ոչ մի քայլ չի նահանջել: Ամեն օր սահմանում հայ զինվորն ու հրամանատարն սխրանքներ են գործում: Զինվորականի մասնագիտությունը հերոսական է, բայց մեր զինվորները համեստ են իրենց կեցվածք-պահվածքով, նրանք իրենց պարտականությունները կատարում են փայլուն եւ անտրտունջ, առանց որեւէ ակնկալիքի, մենք պետք է ուշադիր լինենք եւ կարողանանք տեսնել, ներկայացնել ու ըստ արժանավույն գնահատել նրանց»:

Սեյրան Օհանյանը նշեց, որ եթե ադրբեջանական կողմը շարունակի նույն ոգով, ապա պատասխան հարվածը լինելու է ցավոտ, անհամաչափ և հուժկու, սահմանամերձ բնակավայրերի գնդակոծումների պարագայում էլ հայկական կողմը կրակելու է ոչ թե խաղաղ բնակչության ուղղությամբ, այլ` նրանց զինծառայողների. «Պաշտպանության համար պատասխանատու պաշտոնյան հանձնարարություն տալուց առաջ պետք է կարողանա սթափ գնահատել իրադրությունը: Նրանք պետք է հաշվի առնեն, որ հանձնարարությունները կարող են ձնագնդի էֆֆեկտ ունենալ եւ եռապատիկ պատասխանի արժանանալ: Ցանկացած  հրաման արձակելուց պետք է նկատի ունենան, որ գործ ունեն զինծառայողի կյանքի հետ: Չգիտեմ` Ադրբեջանի ղեկավարությունը բարոյական ի՞նչ նորմերով է ուղղորդվում, միգուցե նրանք իրենց աշխատասենյակներում նստած համակարգչային խաղ են խաղում հրամաններ արձակելիս, բայց մեզ համար յուրաքանչյուր զինծառայողի կյանք, անվտանգություն բացարձակ արժեքներ են»: 


Լուսանկար` Արեգ Վարդանյան ("Հայզինվոր")

вторник, 8 июля 2014 г.

Բանակում...


Բանակում



Եթե ձեր շուրջը ևս հինգ հոգի նույն կոշիկներից են հագել, դա մոդա չէ, դա ԲԱՆԱԿ է :

Մարտական հենակետում՝ հանգստի ժամին




Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՍԻՐՈՎ ՈՒ ՆՎԻՐՈՒՄՈՎ

ՌՈՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Զինվորական դառնալուս հարցում էական դեր է խաղացել հայրս: Երբ դպրոցն ավարտեցի, մի օր հայրս կանչեց ու ասաց. «Տղա՛ս, ցանկությունս է, որ դու զինվորականի գործն ընտրես, մեր երկրին ու ժողովրդին պիտանի մարդ դառնաս»: Հորս այս մեկ նախադասությունը բավական եղավ, որպեսզի ես ընտրեի զինվորականի դժվարին, բայց անչափ պատվաբեր մասնագիտությունը: Նույն տարում ընդունվեցի Մոնթե Մելքոնյանի անվան Ռազմական վարժարան. որի երկրորդ սերնդի շրջանավարտներից եմ: Առաջին մի քանի օրերն էին դժվար. առավոտյան վերկաց, հագեցած ու խիտ օրակարգով պարապմունքներ, մարզումներ, վազք… Հոգիս բերանս էր գալիս: Ինչեւիցե, աստիճանաբար ընտելացա, վարժվեցի, եւ ամեն ինչ մտավ իր բնականոն ընթացքի մեջ: Հետագայում ուսումս շարունակեցի Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի օդադեսանտային ֆակուլտետում:

Ինձ շնորհվեց լեյտենանտի զինվորական կոչում, եւ ծառայության նշանակվեցի հատուկ նշանակության զորամաս: Ծառայել եմ սահմանամերձ տարբեր զորամասերում, ավարտել եմ ՌԴ համազորային ակադեմիան: Արդեն մի քանի ամիս է, ինչ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել եմ սահմանամերձ զորամասերից մեկի հրամանատարի տեղակալ:

շարունակությունն այստեղ` http://www.hayzinvor.am/26805.html

Հյուսիս Արևելքում


Հուլիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային շրջայցով եղել է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերում ու մարտական հենակետերում:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է հենակետերում դիրքապահների ծառայության պայմաններին, հետևել է զորամասերում ընթացող կապիտալ շինարարական աշխատանքներին: Սեյրան Օհանյանը զրուցել է զինծառայողների հետ, ծանոթացել առկա խնդիրներին, խրախուսել է ծառայության ընթացքում առավել աչքի ընկած և կարգապահ զինծառայողներին: Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։

Զորամասերի հրամանատարական կազմին տրվել են համապատասխան ցուցումներ, հանձնարարվել է սեղմ ժամանակահատվածում շտկել արձանագրված բացթողումները:
Շրջայցի ընթացքում պաշտպանության նախարարը բանակային զորամիավորման հրամանատարության հետ քննարկել է սահմանագծի օպերատիվ իրավիճակը:

Սեյրան Օհանյանը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ միասին հանդիպել է նաև մարզի սահմանամերձ մի քանի գյուղերի գյուղապետերին, նրանց հետ քննարկել սահմագոտու բնակչության խնդիրները: Պաշտպանության նախարարը աջակցություն է ցուցաբերել գյուղապետերի առաջադրած մի շարք խնդիրների:

ԲԱՐՁՐ ԵՆ ՊԱՀՈՒՄ ՄԵՐ ԴՐՈՇԻ ՊԱՏԻՎԸ



 Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

пятница, 4 июля 2014 г.

ՎԵՐՋԻՆ ԱՐԿԸ

Նա տնքալով շտկեց մեջքը, ձեռքերը դրեց գոտկատեղին, սեղմելով ձգեց ուսերը և հենվեց պատին: Պատի տաքությունից մեջքի մզզոցը մի քիչ թուլացավ, երկար ժամանակ նստած մնալուց պրկված մկաններըացվեցին:  

 Քահանան գլուխը հենեց պատին և հայացքը հառեց ամպերով պատած երկնքին: Աստղերը չէին երևում, ծառերը աննշան քամուց տարուբերում էին տերևները՝ մի սրսփուն շշունջ սփռելով շուրջը: Հսկա ընկուզենին ասես խորասուզված էր ինքն իր մեջ, թթենիները լալկան փոքրիկ աղջիկների էին նմանվում, որոնց լացը կտրելու համար լուսինը ամպերի արանքից ծիկրակելով մեծավարի խաղում էր հետները:

Գիշերը գաղտագողի, անձայն իջնում էր ասես միայն ինքն իր համար, և աշխարհում ամեն ինչ խաղաղ, անմեղ ու մի քիչ թախծապատ էր թվում:

Կարդացեք այստեղ. ՎԵՐՋԻՆ ԱՐԿԸ

ՄԵՐ ԽԻՂՃԸ, ՄԵՐ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՄԵՐ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ

ՄԵՐ ԽԻՂՃԸ, ՄԵՐ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՄԵՐ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸԵրկու տարին մեկ անգամ Հայաստանի Հանրապետության վետերանների միավորման անդամները համագումար են հրավիրում, քննարկում ՀՀ վետերանների միավորման խորհրդի կատարած աշխատանքը, վետերաններին հուզող հարցերը, փորձում լուծումներ գտնել: Հայրենական մեծ պատերազմի վետերանները կրկին հավաքվել էին hունիսի 27-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ՝ ամփոփելու անցած երկու տարում կազմակերպության կատարած աշխատանքը, հստակեցնելու եկող տարի Մեծ հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների շարքը: Հայաստանի Հանրապետության վետերանների միավորման 11-րդ համագումարին մասնակցում էին 214 անդամներ, ՀՀ ՊՆ, հանրապետական եւ մարզային գործադիր մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ներկայացուցիչներ Հայաստանում ՌԴ եւ Ուկրաինայի դեսպանատներից: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հաշվետու ժամանակաշրջանում կյանքից հեռացած վետերանների հիշատակը: Այնուհետեւ հանդիսավորությամբ դահլիճ բերվեց Հայաստանի պետական և 89-րդ Թամանյան դիվիզիայի դրոշները: Ելույթ ունեցողները առաջին հերթին առողջություն մաղթեցին վետերաններին` վստահեցնելով, որ նրանց հուզող հարցերը պետության ուշադրության կենտրոնում են:

ԱՎԵԼԻՆ` ԱՅՍՏԵՂ... http://www.hayzinvor.am/26995.html

ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐ ԱՌԱՆՑՔ



Ուկրաինական ճգնաժամը արևմուտքին հնարավորություն է տալիս Եվրոպայի և Ռուսաստանի միջև գտնվող բուֆերային գոտում ռազմական նոր դաշինք ստեղծել: Միաժամանակ Ուկրաինան հանդես է գալիս որպես այս ծրագրի «նախերգանքը»` շեղելով Մոսկվայի ուշադրությունը ռազմաքաղաքական նոր դաշինքի ձևավորման քայլերից: Արևմտյան քաղաքագետների գնահատմամբ՝ նոր ձևավորվող ռազմական դաշինքի հիմնաքարը դառնալու է Լեհաստանը:

Կարդալ այստեղ.. ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐ ԱՌԱՆՑՔ

ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ

Հայկական 6-րդ ջոկատը (կոչվել է նաև հնչակյան 6-րդ խումբ) կազմավորվեց Կարակուրտում՝ գեներալ Բարաթովի գլխավորած ռուսական զորաջոկատի կազմում: Ջոկատը 1915թ. դեկտեմբեր – 1916թ. հունվար ամիսներին մասնակցեց Էրզրումի գործողությանը, 1916թ. փետրվար – մարտ ամիսներին գրավեց Էրզրումը: Նրա առաջին հրամանատարը ռուսական բանակի սպա, կապիտան Հ. Ջանփոլադյանն էր, իսկ քիչ ուշ նրան փոխարինեց պորուչիկ Գ.Ավշարյանը, որն էլ զոհվեց 1915թ. ամռանը, Շարյան գետի ափին ծավալված ռազմական գործողությունների ժամանակ: Ավշարյանին փոխարինեց Հայկ Բժշկյանը, ապա՝ Պանդուխտը:

Տես` այստեղ... http://www.hayzinvor.am/27017.html

четверг, 3 июля 2014 г.

ՄԵՐ ՄԱՐԱՂԱՆ


Բարոնուհի Քերոլայն Քոքսը ժամանակին, Մարաղայի ողբերգության մասին խոսելիս, այն համարել է նոր Գողգոթա: 1992թ. ապրիլի 10-ի առավոտը Մարաղայում բացվեց ադրբեջանական հրոսակների անմարդկային ոճրագործությամբ: Մարաղան Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հայերի հանդեպ ադրբեջանցիների պարբերաբար իրագործած էթնիկ զտումների համակարգված, հետեւողական շղթայի հերթական օղակն էր: «Ես երբեք չեմ մոռանա այդ ահավոր օրը, երբ ադրբեջանցիները հարձակվեցին Մարաղայի վրա: Մարաղայի բնակիչները լիովին անպաշտպան էին, նրանք գրեթե ոչինչ չունեին թշնամուն դիմակայելու համար: Ես տեսա երիտասարդ մի տղայի, որ փորձում էր ադրբեջանցիների տանկի դեմն առնել որսորդական հրացանի օգնությամբ: Մարաղայի սպանդի ամենադաժան տեսարաններից մեկը մարդկանց գլխատված մարմիններն էին: Ես տեսել եմ, թե ինչպես են ադրբեջանցիները գլխատում մարդկանց, տեսել եմ վառված դիակներ, ըստ երեւույթին, որոշ մարդկանց նրանք ողջ-ողջ էին վառել: Նրանք հիմնահատակ քանդում ու վառում էին հայերի տները, սակայն վառելուց առաջ թալանում էին դրանք՝ այնտեղից դուրս բերելով այն ամենը, ինչ իրենց չէր պատկանում: 1992թ.-ին ադրբեջանցիները Մարաղայում հանցանք են գործել ամբողջ մարդկության դեմ»,- նույնիսկ շատ տարիներ անց չկարողանալով զսպել հուզմունքը՝ պատմում է բարոնուհի Քոքսը:

շարունակությունն այստեղ՝ http://www.hayzinvor.am/27014.html 

ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻՎԸ



ՆՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ. ՄԵԾ Է  ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԱՐԱՑՆԵԼՈՒ  ՁԳՏՈՒՄԸ
Զորամասում օրվա երկրորդ կեսին՝ զինվորներին տրվող ինքնապատրաստության ժամին, իրավական ակտիվն իր հերթական նիստն էր անցկացնում: ....

Հատկանշական է, որ տղաները ծառայակցի թույլ տված սխալին վերաբերվում էին ոչ թե խստապահանջ դատավորի կեցվածք ընդունելով, այլ հասակակցի, զինակից ընկերոջ հոգատարությամբ ու սրտացավությամբ, օգնելու պատրաստակամությամբ:

Նյութն ամբողջությամբ` այստեղ 

ԶՈՐԱՑՐՎՈՂ ԶԻՆՎՈՐԻ ԴԻՄԱՆԿԱՐ



ՆՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ. ՄԵԾ Է  ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԱՐԱՑՆԵԼՈՒ  ՁԳՏՈՒՄԸԵվս մի քանի օր, և շարքային Էդիկ Հարությունյանը կավարտի ծառայությունը և տուն կվերադառնա: Սպաների համար միշտ էլ դժվար է լավագույն զինվորներից բաժանվելը:

-Շարքային Հարությունյանը,- ասում է զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով նախկին տեղակալ Սոս Բեկջանյանը,- ղեկավարման մարտկոցի գծային ջոկի ռադիոհեռախոսավարն է, բայց գերազանց տիրապետում է «Շտուրմ-Ս» մարտական մեքենային: Նա միաժամանակ ...  շարունակությունն այստեղ 

ԴԻՎԻԶԻՈՆԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ


Դիվիզիոնի հրամանատարը մայոր Վ. Հարությունյանն է: Ճամբարային հավաքից հետո մեքենայական պարկում տեխնիկական սպասարկման աշխատանքներ էին ընթանում՝ զինվորները լվանում, մաքրում, ստուգում էին յուղի, օգտագործվող մյուս նյութերի, մարտկոցների վիճակը, առանձին հանգույցների աշխատանքը: Ավագ լեյտենանտ Ս. Պետրոսյանը մարտկոցի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատարն է: Անձնակազմերից մեկը՝ հրամանատար-օպերատոր, սերժանտ Միսակ Պետրոսյանը և մեխանիկ-վարորդ, սերժանտ Ռոման Հարությունյանը, զեկուցեց, որ մարտական մեքենայի սպասարկումն ավարտել են և խնդրեցին հրամանատարին թույլ տալ այն կանգնեցնելու շվաքարանում: Ամբողջական զեկույցն ընդունելուց, մարտական մեքենայի տվյալներին ծանոթանալուց հետո մարտկոցի հրամանատարը զինվորներից պահանջեց, որ այն գործարկեն և բերեն մարտական վիճակի: Հրամանը կատարվեց հենց առաջին փորձից: Զինվորներից հետաքրքրվեցինք, թե որքան ժամանակ է պետք տվյալ առաջադրանքը կատարելու համար:

Շարունակությունը կարդացեք այստեղ...

среда, 2 июля 2014 г.

ԴՐՈՅԻ, ՆՐԱ ԼԵԳԵՈՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԻՎԻԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ (հուշ)

1960թ. դեկտեմբերն էր։ Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողներս վերադառնում էինք Մոսկվայից։ Հայաստանի Կենտկոմի այն ժամանակվա առաջին քարտուղար Թովմասյանին և երկրորդ քարտուղար Զարուբյանին դիմելով՝ հաջողացրել էինք էքսկուրսիա գնալ Մոսկվա և Լենինգրադ՝ մեր դասախոս ընկեր Վ. Քոսյանի ղեկավարությամբ։

Մոսկվայի կառամատույցում մեր վագոն բարձրացավ մի միջահասակ հայ մարդ։ Շուտով իմացանք, որ նա Հայաստանի խորհրդային գրողների միության Կիրովականի բաժանմունքի պատասխանատու քարտուղար Նոր-Այրն է։ Մենք խցկվեցինք նրա կուպեն։ Մեզ համար անչափ հետաքրքիր էր այդ անակնկալ հանդիպումը հայ գրողի հետ։ Նա շատ անմիջական մարդ էր, և սկսվեց անկաշկանդ զրույցը։ Հիմնականում խոսում էր ինքը, իսկ մենք կլանված լսում էինք նրա հետաքրքիր պատմությունները պատերազմական տարիներից… Մեզ առանձնապես հետաքրքրեց Դրոյի (Դրաստամատ Կանայան) մասին նրա պատմածը…

 Ահա թե ինչ պատմեց Նոր-Այրը.


Կարդացեք այստեղ`.http://www.hayzinvor.am/26919.html


вторник, 1 июля 2014 г.

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐԸ



ՀԱՅ ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐԸՀունիսի 18-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Վրաստանում էր և խոսելով հայ-վրացական հարաբերությունների բարեկամական բարձր ոգու մասին` խիստ կարևորել է համագործակցության ամրապնդումն ու խորացումը բոլոր ոլորտներում: Երկրի ղեկավարը նշել է, որ հայ-վրացական գործընկերության հետևողական ամրապնդումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայություններից է, ինչպես նաև մատնանշել, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա փխրուն կայունությունն ու խաղաղությունը մեծապես պայմանավորված են Հայաստան-Վրաստան համագործակցության արդյունավետությամբ և ամրությամբ:
Ռազմական ոլորտում հայ-վրացական համագործակցության հեռանկարները ներկայացրեց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցության բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Սուրեն Դարբինյանը:
-Ինչպե՞ս է վերջին տարիներին ընթացել հայ-վրացական համագործակցությունը ռազմական ոլորտում, և որո՞նք են այդ գործընթացի հիմնական ուղղություններն ու հաջողությունները:

Մանրամասն` այստեղ

ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ`ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ



ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ`ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՀունիսի 16-ից 20-ը մեր 10 հոգանոց պատվիրակությունը՝ ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանի եւ ԶՈՒ ԳՇ կադրերի վարչության պետ, գնդապետ Արթուր Անդրեասյանի գլխավորությամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մասնակցեց «Ժողովրդավարությունը զինված ուժերում» թեմայով սեմինարին: Պատվիրակության անդամները ծանոթացան ԳԴՀ ԶՈՒ կառավարման նոր փիլիսոփայությանը, օրենսդրությանը եւ զինվորականների իրավունքներին, համալրման սկզբունքներին:

Կարդացեք այստեղ

ՉԿԱ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԽՐԱՆՔ, ՔԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԶՈՀԱԲԵՐՎԵԼԸ


Զրույց «Ռազմական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ։
ՉԿԱ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԽՐԱՆՔ, ՔԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԶՈՀԱԲԵՐՎԵԼԸ-Տիկին Ռուզաննա, մեր զրույցի առիթը Ձեր հիմնադրած հասարակական կազմակերպությունն է, որը, ինչպես հուշում է անունը, պիտի զբաղվի պաշտպանության համակարգի առողջապահության կազմակերպման խնդիրներով և ռազմական բժիշկներին առնչվող տարատեսակ հարցերով։ Այսօր մենք «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիային» կանդրադառնանք փոքր-ինչ ուշ…, որովհետև ես չեմ կարող շրջանցել այն իրողությունը, որ Դուք պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինն եք (դա անկեղծ չի լինի) և չեմ կարող չբավարարել մեր բազմահազար ընթերցողների հետաքրքրությունը… Ինչո՞ւ եք որոշել զբաղվել հասարակական գործունեությամբ, Ձեզ հերիք չէ՞ր ազգային հերոս Սեյրան Օհանյանի կինը լինելու երջանկությունն ու փառքը…

ԿԱՐԴԱՑԵՔ ԱՅՍՏԵՂ

ԴԱՐԲԻՆԸ` ՈՒԺ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 21-ին Սարդարապատում ներկա գտնվեց «Չիլինգարյան-Մամիկոնյան տոհմ» պատմաազգագրական հասարակական կազմակերպության կազմակերպած «Դարբնի, զինագործի օր» փառատոնին, որին, բացի հայ դարբինների գործերից, ներկայացված են եղել տեղական արտադրության զինատեսակներ: Շրջելով տաղավարներով` նախարարը գոհունակությամբ փաստեց, որ տեղական արտադրությունը երբեմն նույնիսկ առավելություն ունի արտասահմանյանի նկատմամբ և նշեց, որ հայեցակարգ է մշակվում` ոլորտի հետագա զարգացման համար: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին` նման բացառիկ միջոցառման համար:

Մանրամասն` այստեղ



ՊԱՏԵՐԱԶՄ՝ ԾԽԱԽՈՏԻՆ. ՉԾԽԵ՛Լ, ԱՅԼ ՈՉ ԹԵ՝ Չ՛ԾԽԵԼ

Այսօր, երբ պետական մակարդակով արդեն իսկ հակածխախոտային քարոզչություն է տարվում, երբ փորձում ենք մեր կյանքից արմատախիլ անել ծխելու հոռի սովորությունը, ստիպված ենք անդրադառնալ մի շատ տարածված լեզվական, քերականական սխալի, որ դարձյալ ծխախոտի «շնորհիվ» է դարձել մեր կյանքի ամենօրյա ուղեկիցը եւ ամենուրեք` երթուղային տաքսիներում, մետրոյում, պետական հիմնարկներում, հիվանդանոցներում, մշակույթի օջախներում, անգամ բուհերում ցցվում է մեր հայացքի առաջ ու վիրավորում մեր լեզուն, մեր կրթությունը, մեր մշակույթը: Խոսքը ցուցանակների վրա այնքան հաճախ երեւացող «Չ՛ծխել» գրության մասին է, որը առանց վարանելու, կարելի է ասել` հայ իրականության ամենատարածված, ամենից շատ հանդիպող սխալն է: Կոչ, ազդ, որ բարի նպատակներ հետապնդելով հանդերձ, տասնամյակներ շարունակ անգրագիտության, քերականական կոպիտ սխալի հրապարակային ցուցադրություն, վկայություն է եղել: Ընդ որում, հակածխախոտային սույն կոչը ամեն մարդ ըստ իր ճաշակի կամ իր գրագիտության աստիճանի է հանրությանը մատուցում` մեկը շեշտը առոք-փառոք բազմեցնում է «չ» տառի վրա է, մյուսը չ-ից հետո լսվող դադարը փորձում է լրացնել ազատ տարածք թողնելով, մեկ ուրիշն էլ շեշտի փոխարեն ապաթարց է դնում, անգամ բութ:

Հարցրեք դպրոցի տարրական դասարանում սովորող աշակերտին, եւ նա կբացատրի, որ հայերենում «չ» ժխտական մասնիկը չի շեշտվում, որ շեշտը հայերենում, չնչին բացառությամբ, հիմնականում դրվում է բառի վերջին վանկի ձայնավորի վրա: Այսինքն` հայտնի «Չ՛ծխելը» պետք է գրվի «Չծխե՛լ»: Միայն ու միայն այսպես:

Պետք է ծխելու դեմ պայքարել նաեւ գրագետ հայերենով:

կարդացեք այստեղ

«ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ» ԶԵՆՔԵՐ


Թեւավոր հրթիռով այսօր ոչ մեկին չես զարմացնի: Այն կարելի է սարքել նույնիսկ տնային պայմաններում, ձեռքի տակ եղած նյութերով: Նորզելանդացի Բրյուս Սիմփսոնը հենց այդպես էլ արել է: Սիմփսոնի հրթիռը, որ գործում է նույն սկզբունքով, ինչ գերմանական «Ֆաու-1»-ը, մինչեւ 640 կմ/ժ արագություն է հավաքում: Նպատակակետին հարվածելու ճշգրտությունը 100 մետր է: Ընդ որում, հրթիռի պատրաստումը Սիմփսոնի վրա նստել է 5 հազար դոլար՝ շատ ավելի քիչ, քան զինվորականներն են վճարում նման սարքի համար: Կառավարող էլեկտրոնիկան, նավարկման համակարգը, նշանառության եւ կապի համակարգի մասերը նորզելանդացին ձեռք է բերել Ինտերնետի միջոցով, արտասահմանից (պատվերները տեղ են հասել երկու շաբաթվա ընթացքում եւ ուշադրություն չեն գրավել մաքսատունն անցնելիս): Մասնագետները բարձր են գնահատել Սիմփսոնի աշխատանքը եւ խոստովանել են, որ նրա հրթիռը միանգամայն մարտունակ է:

Մինչդեռ ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրին այդպես էլ առայժմ չի հաջողվում նպատակակետին հարվածող հրթիռների թողարկում կազմակերպել: Վերջերս հերթական անգամ ձախողվեց փոքր եւ միջին հեռահարության հրթիռները խոցող ՀՕՊ նոր համակարգի փորձարկումը. փոխանակ թիրախին դիպչելու՝ ԱՄՆ ՌԾՆ-ի նավից արձակված հրթիռը թռավ անհայտ ուղղությամբ…

Բայց Պենտագոնում ձեռքները ծալած չեն նստում: Հիմա էլ ձեռնամուխ են եղել զենքի նոր՝ մարդասիրական, ոչ մահացու տեսակների ստեղծմանը, ինչպես, ասենք, շանթ արձակող պլազմոտազերն է, որը վերջերս միանգամայն դրական արձագանքների է արժանացել ոչ մահացու զենքերին նվիրված համաեվրոպական խորհրդաժողովում: Պլազմոտազերը հին տազերի կատարելագործված տեսակն է, իսկ տազերը, իր հերթին, վաղուց արդեն օգտագործվում է մի շարք երկրների իրավապահ մարմինների կողմից: Այն շատ հեշտ է օգտագործելը եւ գործում է միանգամայն անխափան: Տազերը խոցում է էլեկտրոդ-տեգերի զույգով՝ վեց-յոթ մետրից: Խփում ես, եւ չարամիտ օրինախախտը շարքից դուրս է գալիս: Ըստ էության՝ սա էլեկտրաշոկերի նման մի բան է, միայն թե ավելի կատարելագործված: Պլազմոտազերն առավել կատարելագործված է, այստեղ էլեկտրոդ-տեգերի փոխարեն աերոզոլ է, որը հրաշալի հաղորդիչ է: Պլազմոտազերով զինված մարտիկը շանթեր է արձակում չորսբոլորը՝ ճիշտ շանթարձակ Զեւսի նման:

շարունակությունն այստեղ՝

«Վերսիա»

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԴԻՎԵՐՍԻԱՆ ԿԱՍԵՑՎԵԼ Է


Հուլիսի 1-ին ժամը 15-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզի Այգեձոր գյուղի մերձակայքում, հակառակորդի կողմից դիվերսիոն-հետախուզական գործողության փորձ է ձեռնարկվել: Հակառակորդը փորձել է շրջապատման մեջ առնել ՀՀ ԶՈւ-երի դիրքերից մեկը:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդի դիվերսիոն գործողության փորձը կասեցվել է:

Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:

Արծրուն Հովհաննիսյանի ֆբ էջից

ՕԴԱՉՈՒՆԵՐԻ ԳԵՐԴԱՍՏԱՆ

Թռիչքահրապարակում զրուցեցինք փոխգնդապետ Գևորգ Մանուկյանի և որդու՝ օդաչու, օղակի հրամանատար, կապիտան Մովսես Մանուկյանի հետ: Գ. Մանուկյանը փորձառու օդաչու է: Ծնվել է Երևանում, սովորել է Ստավրոպոլի ուսումնաավիացիոն կենտրոնում, 1992թ. ծառայության է անցել ազգային բանակում: Փոխգնդապետ Գ. Մանուկյանը պարգևատրվել է «Մարտական ծառայության», «Մարշալ Բաղրամյան», «Նելսոն Ստեփանյան», «Անբասիր ծառայության համար» առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ աստիճանի մեդալներով ու այլ պարգևներով:

-Ամեն ինչ սկսվել է հորիցս՝ Մանուկյան Պողոսից, որին բոլորը Միքայել էին ասում: Նա ծառայում էր քաղաքացիական ավիացիայում, այժմ իննսուն տարեկան է ու հաճախ է հետաքրքրվում մեր գործերով,- ասում է փոխգնդապետ Գ. Մանուկյանը:- Կինս՝ Ալլա Բեջանյանը, նույնպես օդաչու է, մարզուհի, թռչում էր մարզական ինքնաթիռներով: Որդիս էլ որոշեց օդաչու դառնալ: Ես որևէ կերպ չեմ ազդել նրա ցանկության վրա: Սա այն դեպքը չէ, երբ կարելի է մարդուն միջնորդությամբ գործի ընդունել, առաջ տանել: Եթե մարդ չի սիրում, ձգտում չունի, ավելի լավ է ձեռք քաշի, չմոտենա ինքնաթիռին: Այնպես որ` Մովսեսն իր ցանկությամբ է այստեղ հասել:

Օդաչուներ են նաև Գևորգ Մանուկյանի եղբայրը՝ ուղղաթիռային զորամասի գումարտակի շտաբի պետ, մայոր Աշոտ Մանուկյանը, նրա որդին՝ Միքայել Մանուկյանը: Բայց այսքանով գերդաստանի օդաչուների շրջանակը չի սահմանափակվում:


Կարդացեք այստեղ՝ http://www.hayzinvor.am/26837.html

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՐՈՍԸ ԶԻՆՎՈՐՆ Է

Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ծննդյան օրն է...

-Ղարաբաղցիներն ասում են, որ Դուք ղարաբաղցի եք, գորիսեցիները Ձեզ գորիսեցի են համարում, իսկ Եղվարդի ժողովուրդը պնդում է, որ Դուք եղվարդցի եք… Որտեղի՞ց եք Դուք իրականում։

-Ես ուրախ և շնորհակալ եմ, որ ղարաբաղցիները, գորիսեցիները, եղվարդցիները ինձ իրենցն են համարում։ Իրականում՝ հայրս գորիսեցի է, մայրս՝ ղարաբաղցի (քարինտակցի)։ Ես ծնվել եմ Շուշիում, ապրել եմ Շամխորի շրջանի Աթաբեկ գյուղում։ Այնուհետև մեր ընտանիքը տեղափոխվել է Նաիրիի շրջան և բնակություն հաստատել այդտեղ։ Ծնողներս մանկավարժներ էին և զինվորականի նման ստիպված են եղել տեղից տեղ տեղափոխվել, աշխատել տարբեր վայրերում։ Մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ ճշտապահությունը, բարեխղճությունը, արդարամտությունը, օրինավորությունը կենսակերպ էին։ Թերևս վայրից վայր տեղափոխվելու հետևանքն էլ է դեր խաղացել, որ ծնողներս մեծ ուշադրություն դարձնեն իրենց երեխաների դաստիարակությանը և նախանձախնդիր լինեն նրանց վարքի և բարոյականության հանդեպ։ Ծնողներս հարգված էին, ինձ մշտապես պարտավորեցրել է ծնողներիս հեղինակությունը…

-Դուք ինչպիսի՞ն էիք մանկության տարիներին։

-Ես խաղաղ էի, պարկեշտ, օրինավոր, աշխատասեր… Գիտեք, դպրոցական տարիներին ես լիդեր չեմ եղել, բայց ունեցել եմ իմ տեղն ու դիրքը ընկերական շրջապատում, իմ խոսքը, իմ վերաբերմունքը, իմ կարծիքը… Դպրոցում ինձ սիրում էին, որովհետև ես օգնում էի ընկերներիս… այդ գիծը ի սկզբանե եղել է իմ մեջ։ Ես սիրում եմ օգնել մարդկանց՝ հեռու-մոտիկ, ծանոթ- անծանոթ… Ինչ-որ մեկին ինչ-որ բանով օգնելը իմ կյանքի թերևս ամենակարևոր գաղափարն է…

շարունակությունն այստեղ