среда, 6 августа 2014 г.

Նախագահների հանդիպումից հետո լարվածության մեղմացումը քիչ հավանական է. Սեյրան Օհանյան

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց՝ ադրբեջանական կողմը կարևոր հանդիպումներից առաջ և դրանց ընթացքում սահմանին լարվածությունը սրելու միջոցով փորձում է ազդել միջազգային հանրության վրա, մինչդեռ միայն երկխոսությունն է, որ հարցի քաղաքակիրթ լուծման համար պայմաններ է ստեղծում: Այսինքն՝ սահմանին լարվածությունը կպահպանվի և սրման նոր փորձեր կլինեն, ավելին, Սոչիում ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների  հանդիպումից հետո ևս լարվածության մեղմացման հավանականությունը փոքր է.
«Քիչ հավանական է, որ հակառակորդը ամբողջությամբ կպահպանի հրադադարը, ուստի ՀՀ Զինված ուժերը մշտապես պետք է լինեն իրենց դիրքերում, մանավանդ ԼՂՀ-ը  պետք է պահպանի իր դիրքերը»,-ընդգծեց Սեյրան Օհանյանը:
Ակնարկին, թե արտաքին քաղաքականությունը համարժեք չէ ռազմական քաղաքականությանն ու ՀՀ ԶՈՒ գործողություններին, քանի որ դրանք բավականին համարձակ են, ինչի ականատեսը եղանք այս օրերին, Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ 20 տարի առաջ էստաֆետը հանձնել են դիվանագիտությանը և այն, որ հարաբերական խաղաղությունը չի խաթարվել ՀՀ արտաքին քաղաքականության շնորհիվ է.
«Այո, ՀՀ ԶՈՒ-ն իրականացնում է համարձակ, հարձակողական քայլեր»,-ընդգծեց նա:
Times.am

Комментариев нет:

Отправить комментарий