пятница, 28 ноября 2014 г.

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՇՏԸ

Չափազանց մեծ է գնդապետ Գրիգորի Սահակյանի հրամանատարությամբ գործող խառը հրետանային զորամասի ավանդը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատագրման համար մղված պայքարում: Եվ հրադադարի հաստատումից գրեթե քսանհինգ տարի անց այսօր այստեղ իրենց ծառայությունը շարունակում, երիտասարդ սերնդին ռազմական տեխնիկայի ճիշտ օգտագործման գաղտնիքներն են սովորեցնում պատերազմի բովում թրծված բազմաթիվ սպաներ, ենթասպաներ: Նրանցից մեկն էլ հակատանկային վաշտի հրամանատար, կապիտան Գարիկ Ղուկասյանն է: Ստեփանակերտի թիվ 7 միջնակարգ դպրոցի սանը տասնհինգ տարեկանում է համալրել ազատարար բանակի շարքերը՝ ընդգրկվելով հատուկ նշանակության զորամասի հետախուզական ջոկատներից մեկում: Եվ քանի որ իր զինվորագրվելուց վեց ամիս անց մարտական գործողություններն ավարտվել էին, նա իրեն պատերազմի լիարժեք մասնակից չի համարում:

-Վեց ամիսն ինչ է որ, ուրիշները երեք-չորս տարի են կռվել,- ասում է մի տեսակ ինքն իրենից նեղացած: Հրադադարից հետո Գարիկը շարունակել է ուսումը, ավարտել միջնակարգը, հետո համալսարանում ձեռք բերել իրավաբանի մասնագիտություն: Բայց մեր ժամանակներում, քանի դեռ առկա է պատերազմի վերսկսման վտանգը, զենքին տիրապետող բոլոր արցախցիների ուշքն ու միտքը բանակն է:

կարդացեք այստեղ` http://www.hayzinvor.am/29286.html

ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀՐԱՄԱՆ, ԱՆՆԱԽԱԴԵՊ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀՐԱՄԱՆ, ԱՆՆԱԽԱԴԵՊ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Ինչ ասել է` հատուկ նշանակության գործողություն, և ինչպես են հայ հետախույզները տարհանել ԼՂՀ ԶՈՒ խոցված ուղղաթիռի անձնակազմի մարմիններն ու անհրաժեշտ իրեղեն ապացույցները: Մեր թղթակից, կապիտան Շուշան Ստեփանյանին մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:

Հետախույզը սովորաբար գործում է հակառակորդի թիկունքում, եւ ինքն է ընտրում՝ որտեղ, երբ, ինչպես գործել: Հետախույզի առավելություններից մեկն էլ այն է, որ նրան չեն սպասում, նախաձեռնողը ինքն է, ինքն է ընտրում թիրախը կամ նրան նախօրոք հանձնարարվում է, սակայն այս դեպքում ամեն ինչ այլ էր: Պայմանները բավականին յուրահատուկ էին: Առաջին՝ գործողության վայրը, ըստ հակառակորդի, եղել է պատշաճ վերահսկողության ներքո: Խոցված ուղղաթիռը գտնվել է հակառակորդի դիրքից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա: Հատուկ գործողությունը ենթադրում էր կատարման հստակ ժամանակացույց, քանի որ այն շատ երկար չպետք է տեւեր: Լրատվամիջոցներին հետեւելով՝ թվում է, թե գործողությունն իրականացվել է նոյեմբերի 21-22-ը՝ մեկ ամբողջ օր, բայց այդպես չէ. այն փուլային առաջադրանք էր: ԼՂՀ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումը մի քանի անգամ ներթափանցել է տարածք եւ դուրս եկել, աշխատել է հակառակորդի քթի տակ: Առաջադրանք կատարող ստորաբաժանման զինծառայողներին այնտեղ սպասում էին, ուստի ԼՂՀ ՊԲ հրամանատարության որոշումը եւս յուրահատուկ է՝ սպային վայել: Եթե գործեին տեսական, ռազմարվեստում ընդունված մեթոդներով, պետք է որ այդ քայլին չգնային, չպետք է ստորաբաժանում ուղարկվեր նման տարածք, քանի որ ռիսկի գործոնը շատ մեծ էր:

շարունակությունն այստեղ` http://www.hayzinvor.am/29340.html

ՄԵՐ ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՔ ՉԿԱ

Կապիտան Սարգիս Ստեփանյանը ամիսներ առաջ մարտական առաջադրանք կատարելիս ականի պայթյունի հետեւանքով կորցրել է աջ ձեռքը եւ ստորին վերջույթները: Ըստ արժանվույն գնահատելով Սարգիսի խիզախումը` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նա պարգեւատրվել է «Արիության» մեդալով: Պարգեւը կապիտանին հանձնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Բարի վերադարձ շարք»,- վանկարկում են զինակից ընկերները:

աղբյուր՝ http://www.hayzinvor.am/29325.html

четверг, 20 ноября 2014 г.

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՏՐՈՀՎԵԼՈՒ, ԻՍԿ ԱԼԻԵՎԸ ԳԱՀԸՆԿԵՑ Է ԱՐՎԵԼՈՒ


…Եթե 90-ական թվականների սկզբներին այդ երկրում ապրող բնիկ ազգային փոքրամասնություն-ները պատրաստ չէին անկախության, Ադրբեջանից անջատվելուն, ապա այսօր արդեն ձեւավորված որոշակի խմբեր կան, որոնք այդ գործը կարող են հաջողությամբ ավարտին հասցնել:

Կարդացեք ռուսական թերթի նյութը թարգմանաբար այստեղ.  http://www.hayzinvor.am/29242.html

ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ


Վերջերս «Հայ զինվոր»-ի խմբագրությունը բազմաթիվ նամակներ է ստանում, որոնց հեղինակները խնդրում են ներկայացնել մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստանալու գործընթացի հետ կապված մանրամասները: Հաշվի առնելով խնդրի հանդեպ հասարակական մեծ հետաքրքրությունը՝ մեր ընթերցողին ենք ներկայացնում ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանի և ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Հովսեփյանի ամփոփ պարզաբանումը տվյալ թեմայի շուրջ:

Մանրամասներն` այստեղ.  http://www.hayzinvor.am/29227.html

ԽՈՑՎԱԾ ՍԼԱՑՔ

Ես միշտ թեթեւ քայլքով եմ գնացել մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ, գնացել եմ լուսաբանելու կուրսանտների երդման արարողությունները, ավարտական միջոցառումները կամ ռազմական կրթօջախի տարեդարձները, ուսուցման գործընթացը… Այս անգամ քայլերս ծանր են… Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցված ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի երեք անդամներն էլ` մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը, այս կրթօջախի շրջանավարտներն են…

среда, 12 ноября 2014 г.

ԱՄՈՒՍԻՆՍ 11 ՏԱՐԻ ԴԻՐՔ Է ՊԱՀԵԼ, ԵՍ ԷԼ ՀԵՏԸ…

Պայմանագրային զինծառայող Արտուշ Արզումանյանի տունը հեռու չէ` զորամասի հարևանությամբ: Զորամասն է հեռու` սահմանին` առաջնագծում: Սահմանին մոտիկ ու զորամասին մոտիկ մի փոքրիկ, համեստ կահավորված տան մեջ է ապրում նրա` մեր օրերի համար մեծ` հինգ հոգանոց ընտանիքը` կինը և երեք երեխաները: Այո՛, փոքրիկ է նրանց տունը, բայց, ինչպես ժողովուրդն է ասում, կարևորը այդ տան մեջ ապրողների սիրտն է, որ իսկապես մեծ է, այնքա՜ն մեծ, որ հանգիստ մի հայրենիք կարող է տեղավորել… Եվ ահա այս փոքրիկ, բայց մեծ տան շունչն ու հոգին տիկին Հռիփսիմեն է, որ համոզված է` ինքն էլ ամուսնուն հավասար տասնմեկ տարի դիրք է պահել:
 

ԶՈՐԱՄԱՍԱՅԻՆ ՕՂԱԿԻ ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԷՊԻԿԵՆՏՐՈՆՈՒՄ


Ներկայացնում ենք մեր ծառայակից Գայանե Պողոսյանի հարցազրույցը ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ ԿԱՄԱՎՈՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ


Այստեղ. http://www.hayzinvor.am/29108.html

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը ծնվել է 1971 թ., Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղում: Մասնակցել է Արցախյան պատերազմին: Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը և Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան: ՀՀ զինված ուժերում ծառայությունն սկսել է 1998 թվականից` որպես Վանաձորի հոսպիտալի վիրաբույժ-օրդինատոր, ապա Երևանի կենտրոնական պոլիկլինիկայի վիրաբուժական բաժանմունքի պետ: Նրա ղեկավարած առանձին բժշկական ջոկատը ճանաչվել է լավագույն բժշկական զորամասը: Երկու եւ կես տարի ղեկավարել է Զանգեզուրի կայազորային հոսպիտալը, և երկու տարի անընդմեջ նրա ղեկավարած հոսպիտալը ճանաչվել է ՀՀ ԶՈՒ լավագույն հոսպիտալը: ԶՈՒ ռազմաբժշկական վարչությունը ղեկավարում է 2013 թվականից: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

ԶՈՐՔԵՐՈՒՄ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆ Է


Մարդկությունը պարբերաբար բախվում է տարբեր համաճարակների հետ, որոնք հազարավոր կյանքեր են խլում: Ժանտախտ, թռչնի ու խոզի գրիպ… Հիմա էլ՝ էբոլա… ԶԼՄ-ները ժամանակ առ ժամանակ գուժում են նոր համաճարակի մասին:

Որքանո՞վ են մեր բանակում վերահսկելի համաճարակի բռնկումները, ի՞նչ աշխատանքներ են կատարվում այս ուղղությամբ: Նմանաբնույթ հարցերի շուրջ էլ զրուցեցինք ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ծառայության պետի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Իսոյանի հետ:

ԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՐԸ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆ Է



Հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին սահմանային լարվածության հիմնական թատերաբեմերից մեկը գնդապետ Էդվարդ Ասրիյանի հրամանատարությամբ գործող պաշտպանական շրջանն էր: Թվում է՝ տարիներ շարունակ հակառակորդը հենց այս ուղղությամբ է ամենաշատը խախտում հրադադարի պահպանման մասին եղած պայմանավորվածությունները, կրակում, փորձում խափանարար գործողություններ իրականացնել և հենց այստեղ է ամենաշատ զոհերը տալիս, ջարդվում: Խոստովանեմ՝ պաշտպանական շրջան իմ նախորդ այցի ժամանակ, երբ տեսա, որ հրամանատարությունը գնդապետ Է. Ասրիյանն է ընդունել, մտածեցի՝ կադրային ճիշտ որոշում է կայացվել, և դրական արդյունքները շուտով կերևան, որովհետև զորավարժություններից մեկի ժամանակ ես տպավորվել էի հենց նրա հրամանատարական ընդունակություններով, մասնագիտական հարուստ գիտելիքներով, պարզությամբ ու որոշումներ ընդունելու վճռականությամբ: Գնդապետն ու իր հրամանատարությամբ ծառայող զինվորները պետք է սահմանում իրենց խոսքն ասեին: Եվ եղավ 2014թ. ամռան «կայծակնային պատերազմը», որը պարզորոշ ցույց տվեց՝ լայնածավալ մարտական գործողությունների դեպքում Ադրբեջանը կրկին պարտվելու է: Պարզապես մեր ժողովրդի էությունը ժամանակի ընթացքում չի փոխվում, ինչպես մեր էպոսի հերոսն է համբերության բաժակը լցվելուց հետո միայնակ դուրս գալիս կռվի, այնպես էլ այսօրվա մեր զինվորներն են. կհամբերեն, կհամբերեն ու մի օր էլ վեր կկենան ու կպատժեն: Ուղղակի ադրբեջանցի զինվորներն իրենց ղեկավարների համար արժեք չեն ներկայացնում: Նրանց միշտ հրամայում են կրակել ու առաջ գնալ:

«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ-2014». ԱՆՆԱԽԱԴԵՊ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում նոյեմբերի 6-ից 16-ն անց են կացվում ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովման «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական զորավարժություններ՝ ԼՂՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բ. Սահակյանի ղեկավարությամբ:

Մանրամասներն այստեղ. http://www.hayzinvor.am/29110.html

ՄԵՐ ՀԱՐՎԱԾԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԱՆՍՊԱՍԵԼԻ ԵՎ ՉԱՓԱԶԱՆՑ ՑԱՎԱԳԻՆ

Եթե հակառակորդը շարունակի այսպես պահել իրեն, մենք նրան խորտակիչ հարված կհասցնենք այնտեղ, որտեղ նա ամենևին չի սպասում: Դա մարտավարություն է: Դրա համար մեր համապատասխան ծառայությունները մշտապես ուսումնասիրում են հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը, և մենք հարվածելու ենք այնտեղ, որտեղ թշնամու համար լինելու է ավելի ցավագին: Եվ դա չի նշանակում, որ մենք նրա թույլ տեղին ենք հարվածելու: Մենք հարվածելու ենք ամենից ուժեղ ու պաշտպանված տեղին, այնպես որ միանգամից մեր խնդիրները լուծենք: Մեր այդ հարվածից հետո հակառակորդը շատ երկար ժամանակ չի կարողանա ուշքի գալ:

Ավելին՝ այստեղ http://www.hayzinvor.am/29122.html

Հակառակորդը շարունակում է լարված պահել իրավիճակը սահմանին

ԼՂՀ ՊԲ -ից ստացված տեղեկատվության համաձայն` հակառակորդը շարունակում է լարված պահել իրավիճակը սահմանին, ինչը առայժմ հնարավորություն չի տալիս մոտենալ խոցված ուղղաթիռին: Հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 200 անգամ` ողջ գիշեր չդադարեցնելով կրակը:

Միաժամանակ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութը լրացուցիչ ապացուցում է, Ադրբեջանի պաշտպանության նախարարության` մինչ այդ տարածած հաղորդագրության հերյուրանք լինելը: Տեսանյութը եւս մեկ անգամ փաստացի ապացուցում է, որ ԼՂՀ ՌՕՈւ ին պատկանող ուղղաթիռները չեն խախտել սահմանը եւ որեւէ դիրքի վրա չեն գրոհում:

Ըստ կարգի` գրոհող կամ անգամ գրոհից հետո հետ վերադարձող ուղղաթիռները օգտագործում են թռիչքային այլ մարտավարություն և տեխնիկական այլ միջոցներ:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

աննախադեպ լարման հետևանքները ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն

ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունը

Արցախի սահմանին ադրբեջանական կողմից աննախադեպ սադրանք է տեղի ունեցել, որը հանգեցրել է նաեւ իրավիճակի լարման: Անմիտ են ադրբեջանական կողմի այն հերյուրանքները, թե իբր հայկական ուղղաթիռները գրոհ են իրականացրել իրենց դիրքերի ուղղությամբ և իրենց պատասխանել են: Ուղղաթիռի բեկորների ուսունասիրությունը թույլ կտա հաստատել, որ ուղղաթիռը զինված չի եղել: Իրավիճակի այս լարումը ադրբեջանական կողմից շարունակվում էր, երբ ուղղաթիռը արդեն ընկած էր: Ավելին` ադրբեջանական կողմի կրակահերթը նաև թույլ չէր տալիս, որ անգամ օդաչուներին մոտենան: Այս աննախադեպ լարման հետևանքները ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն և կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին:
Ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը: Անձնակազմի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ կհայտնենք:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ այսօր ղարաբաղաադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է: