пятница, 29 августа 2014 г.

Օգոստոսի 28-ին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 150 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 28-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 20 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 150 կրակոց:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն:

Թուրքիայի նախագահին հրավիրել են Ծիծեռնակաբերդ

ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը օգոստոսի 28-ին կարճատև զրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, որին հանձնել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։ 

четверг, 28 августа 2014 г.

ԹԲԻԼԻՍԻՆ ԿԶՍՊԻ՞ ԲԱՔՎԻ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ ԱԽՈՐԺԱԿԸ

Անցած շաբաթ պաշտոնական այցով Երևանում էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Այցի շրջանակներում նա հանդիպումներ ունեցավ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան ղեկավարության հետ, քննարկվեց երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ, ձեռք բերվեցին նոր պայմանավորվածություններ:

Ավելին այստեղ՝  http://www.hayzinvor.am/27895.html

ՄԻՆՍԿԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ՀԻԱՑԱՎ ՍԵՎԱԿՈՎ ԵՎ ԴՈՒԴՈՒԿՈՎ

Օգոստոսի 9-ից 14-ը Մինսկում կայացավ գործընկեր բանակների զինծառայողների ռազմամասնագիտական հմտությունների «Համագործակցության մարտիկ» VI միջազգային մրցաշարը, որին պատվով և բարձր արդյունքներով մասնակցեց նաև Հայաստանյան պատվիրակությունը. երկու բրոնզե և մեկ արծաթե մեդալ՝ երեք անվանակարգերում:

Ավելին՝ այստեղ  http://www.hayzinvor.am/27914.html

вторник, 26 августа 2014 г.

ՀՀ ՊՆ. Հայ դիվերսանտի մասին լուրն ապատեղեկատվություն է

ՀՀ Զինված ուժերն առօրյա ծառայություն են իրականացնում, իսկ հայ դիվերսանտի մասին ադրբեջանական լուրն ապատեղեկատվություն է: Այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, գրում է Panorama.am-ը:

Նախօրեին ադրբեջանական կայքերը տեղեկատվություն են տարածել, թե օգոստոսի 26-ին Տավուշի մարզից ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ է անցել ՀՀ քաղաքացի՝ հավելելով, որ նրա տվյալներն առայժմ ճշտել չի հաջողվել։

Նշվում էր, որ քաղաքացին 53-54 տարեկան է, նա մոտ 20 րոպե մնացել է Քեմերլիի գյուղացիներից մեկի տանը, ապա ադրբեջանցի զինվորականները եկել ու տարել են նրան։ Ադրբեջանական որոշ կայքեր շտապել են նրան դիվերսանտ որակել:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ տեղեկություններ կան՝ օգոստոսի 26-ին՝ օրվա երկրորդ կեսին, անծանոթ անձը մոտեցել է Նոյեմբերյանի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետերի պայմանագրային զինծառայողների ուղղությամբ, ներկայացել որպես ոսկեվանցի, խոսել աղավաղված հայերենով, սխալ շեշտադրումներով, թույլտվություն խնդրել մոտենալ մեր դիրքապահներին: «Երբ մեր դիրքապահները հարցուփորձ են արել, նա չի կարողացել պատասխանել և փախել է ադրբեջանական կողմի ուղղությամբ»,- ասել է Աբովյանը: Հատկանշական է, որ որևէ բացակայող չկա նաև Ոսկևանում, գրում է Tert.am-ը:
Ադրբեջանն արդեն որերորդ անգամ առիթը բաց չի թողնում հայ դիվերսանտների մասին հայտարարություն տարածելու համար: Օրինակ՝ օգոստոսի 7-ին Թովուզի շրջանում Կարեն Պետրոսյանը Չինարիից հատել էր հայ-ադրբեջանական սահմանն ու ձերբակալվել, այնուհետև օգոստոսի 8-ի առավոտյան «հանկարծամահ եղել»։ Որպես մահվան պատճառ նշվում էր «սիրտ-անոթային անբավարարությունը»։ Նրա դին մինչև օրս չի վերադարձվել հայկական կողմին:

Մինչև այդ Ադրբեջանի ՊՆ-ն լուսանկարներ ու տեսագրություն էր տարածել, որտեղ Կարեն Պետրոսյանին, ռազմական համազգեստ հագցրած, բռնի ուժով բերում էին Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի մոտ՝ փորձելով Չինարիի բնակչին որպես «դիվերսանտ» ներկայացնել։ Մինչդեռ Չինարիի գյուղապետը հաստատել էր, որ գերին իրենց համագյուղացին է, քաղաքացիական անձ է։


Օգոստոսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ:

понедельник, 25 августа 2014 г.

Ադրբեջանը երկու օրում 80 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

Արցախի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 23-ին եւ 24-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց:
ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

пятница, 22 августа 2014 г.

ՀՀ ՊՆ. Ադրբեջանական զինուժը միտումնավոր դիմում է սադրիչ գործողությունների

Օգոստոսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում:
ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 240 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1900 կրակոց:

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օգոստոսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 48 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց:

Եվ ՀՀ ԶՈւ, և ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` վստահորեն վերահսկելով իրենց պահպանության ներքո գտնվող դիրքերը:
Ադրբեջանական կողմից հրադադարի պարբերական խախտումները հերթական անգամ վկայում են, որ ադրբեջանական զինված ուժերի և պաշտպանության նախարարության ղեկավարությունը միտումնավոր դիմում է սադրիչ գործողությունների հայ-ադրբեջանական շփման գծում արհեստական լարվածություն ստեղծելու նպատակով, կամ` ադրբեջանական զինված ուժերի` սահմանագոտում տեղակայված ստորաբաժանումները չեն ենթարկվում կենտրոնական հրամանատարությանը, զբաղված են ինքնագործունեությամբ և հաշվետու չեն հրամանատարությանը սպառած ռազմամթերքի համար, եթե, իհարկե, նման հաշվարկներ Ադրբեջանի զինված ուժերում ընդհանրապես տարվում են:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի լարմանն ուղղված քայլերից և գործուն միջոցներ ձեռնարկել սահմանագոտում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

ՀՀ զինված ուժերը և ԼՂՀ պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը: Հայ զինծառայողներն իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

четверг, 21 августа 2014 г.

ԱՇԽԱՐՀԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԸ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ


Վերջին ժամանակներս սահմանի ողջ երկայնքով լարված իրադրությունը ոտքի հանեց Արցախյան ազատամարտի շատ մասնակիցների: Օգոստոսի 3-ից սկսած՝ Քաշաթաղի շրջանից կամավորականները Արցախի ազատամարտիկների միության (նախագահ՝ գեներալ-մայոր Ս. Կարապետյան) նախաձեռնությամբ, շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ, երկու հերթափոխով մի քանի օրով դիրքերում զինվորների կողքին պաշտպանում էին սահմանը: Հայրենիքի կանչին անմասն չմնացին նաև Քաշաթաղում բնակություն հաստատած սիրիահայերը:

Ավելին՝ այտեղ. http://www.hayzinvor.am/27802.html 

ԽՐԱՄԱՏԸ ՄԵՐ ԱՄՐՈՑՆ Է


Հակառակորդի հետ շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են խրամուղիների կառուցման, խրամաբջիջների, պաշտպանիչ պատնեշների ամրացման, փշալարային արգելափակոցների սարքավորման աշխատանքները:

Կարդալ այստեղ.  http://www.hayzinvor.am/27806.html

ՍԿՍՎԵՑ ԱՄԱՌԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ

Օգոստոսի 19-ին ազգային բանակի զորամասերում հանդիսավորապես մեկնարկեց այս տարվա երկրորդ՝ ամառային ուսումնական փուլը: 

Մանրամասներ՝ այստեղ http://www.hayzinvor.am/27808.html

ԿԵՑՑԵ՛Ք, ՏՂԵ՛ՐՔ

Շնորհավորում եմ ձեզ, տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությունում հաջող մրցելույթների և փոխչեմպիոն դառնալու առթիվ: Մենք բոլորս հպարտանում ենք միջազգային ստուգատեսում ձեր գրանցած բարձր արդյունքներով, ինչը հայկական զինված ուժերի մարտիկների կողմից զինտեխնիկայի տիրապետման և առաջադրանքները փայլուն կատարելու վկայությունն է:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ

Բիաթլոնի և հաղթողների  մասին մանրամասն կարդացեք  այստեղ. http://www.hayzinvor.am/27816.html

Ադրբեջանը 40 անգամ խախտել է հրադադարն Արցախի ուղղությամբ

Արցախի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 20-ի օրվա ընթացքում եւ 21-ի գիշերը ղարաբաղա -ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ վստահորեն վերահսկել իրենց պահպանության ներքո գտնվող դիրքերը:

пятница, 15 августа 2014 г.

ԵԶԴԻՆԵՐԸ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ

Հյուսիսային Իրաքում բնակվող եզդիները հայտնվել են ֆիզիկական բնաջնջման եզրին: Փաստացի ցեղասպանության զոհ է դարձել շուրջ 600 մարդ: Իրենց «Իսլամական խալիֆայություն» անվանող իսլամիստ ծայրահեղականները չեն քաշվում նույնիսկ կտտանքներից, փաստեր կան կենդանի թաղումների մասին: Ծայրահեղականների նման վարքագիծը ստիպել է Միացյալ Նահանգներին վերանայել իրենց վերաբերմունքը այդ կազմակերպության նկատմամբ և նույնիսկ դիմել ռազմական գործողությունների:

ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԸ ԿԱՄ`«ԱՐՅՈՒՆ ԹՈՂՆԵԼԸ» ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ

Սույն հոդվածը անդրադարձ է ադրբեջանական և ղարաբաղյան (լայն իմաստով` հայկական) զինված ուժերի ճակատային գծում վերջերս տեղի ունեցած արյունալի միջադեպերին, ինչը հանգեցրել է վառ արտահայտված խուճապի ադրբեջանական հասարակության բոլոր շերտերում, իսկ երկրի իշխանություններն այն օգտագործում են բնակչության շրջանում հերթական ռազմական պսիխոզ առաջացնելու համար:

четверг, 14 августа 2014 г.

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐԸ

Արարատի մարզի Արմաշ գյուղում է ապրում ազատամարտիկ Վալերի Սարգսյանը։ Մինչ տուն հասնելը համագյուղացի Տիգրանը փորձում է ներկայացնել Վալերիին.
-Հերոս է, իսկական հերոս, նրա մասին լեգենդներ են պատմում, պատերազմի ժամանակ ադրբեջանցիները մեծ գլխագին են նրա համար խոստացել։

ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄՆԵՐ


Վերջին տարիներին բավական արդյունավետ համագործակցություն է իրականացվում ՀՀ պաշտպանության, կրթության ու գիտության նախարարության «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջև: ՊՆ-ն աջակցում է կրթահամալիրի այն ծրագրերի իրականացմանը, որոնք միտված են մատաղ սերնդի՝ ապագա ուժեղ ու բանիմաց զինվորների պատրաստմանը:

 
Ավելին այստեղ՝  http://www.hayzinvor.am/27666.html

ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

Սեւակ Կարապետյանը զորամասի լավագույն հրաձիգներից է, ջոկի հրամանատար: Սեւակին հանդիպեցի զորամասի հրաձգարանում, զենքն էր փայլեցնում: Նկատեց մեզ, բայց չկտրվեց իր գործից: Փորձեցի զրույցի բռնվել: Բոլոր հարցերիս կարճ էր պատասխանում՝ շատ վստահ ու աներկբա:

Ավելին՝ այստեղ http://www.hayzinvor.am/27705.html

ՈԳԻԴ՝ ԱՄՈՒՐ, ԲԱԶՈՒԿԴ՝ ՊԻՆԴ… Բարեմաղթանք

Տրդատ ջան, նախ բարի զորակոչվեցիր, բարի զինվորացար և բարի ծառայություն քեզ ու ծառայակից ընկերներիդ, քեզ ու բոլոր զինվորներին։ Եկանք, տեսանք, հիացանք, հուզվեցինք։ Այդքան զինվոր միասին տեսնելն արդեն հուզիչ է, ոգևորող։ Հպարտությո՛ւն է։ Զինվորական երդման արարողությունը ծառայության սկիզբն է միայն, նախերգանքը։
 
Ավելին՝ այստեղ http://www.hayzinvor.am/27711.html


ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՐՈՍԸ



Արմավիրի մարզի Մայիսյան գյուղը, որտեղ ծնվել, հասակ եմ առել, մինչ օրս առանձնապես ոչնչով աչքի չի ընկել` ո՛չ պատմական անցյալ ունի (կառուցվել է անցյալ դարի 30-ական թվականներին, անունն էլ է այդ հուշում), ո՛չ էլ հայկական դասական գյուղերին համապատասխան նկարագիր… Սակայն գյուղն ունի սրբատեղի` Արցախյան պատերազմում անհետ կորած երեք հերոս ազատամարտիկների տապանաքարերը… որոնց կողքին մի սրբազան շիրիմ էլ ավելացավ …


ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ՝ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ

ԼՂՀ Հադրութի, Մարտակերտի, Բերձորի շրջանների ազատամարտիկները օրերս ձեւավորել են կամավորական խմբեր եւ մեկնել առաջնագիծ՝ զինվորին զորակցելու, ոգեւորելու, բարոյական աջակցություն ցուցաբերելու, փորձով ու խորհուրդներով օգտակար լինելու: Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը, որ կամավորական խմբի հետ մեկնել է առաջնագիծ, հայտնել է. «Ազատամարտիկները Առաքել, Տող, Թաղեր և այլ գյուղերից են, բոլորն էլ գերազանց են տիրապետում ռազմական գործին եւ պատրաստ են օր ու գիշեր լինելու զինվորի կողքին»:
 
Ավելին այստեղ՝ http://www.hayzinvor.am/27723.html

ԱՆՊԱՐՏԵԼԻ ԲԱՆԱԿ

Կա այսպիսի մի առակ. կենդանիների արքան՝ առյուծը, կանգնած է անտառում, շրջապատված գիշատիչ գազաններով և հանկարծ տեսնում է, որ փիղն ու մուկը անցնում են և իրենց կողմը չեն էլ նայում: Նման վերաբերմունքից վիրավորված, Առյուծն իր մոտ է կանչում գայլին և ասում.

-Գնա ու պարզիր՝ այդ երկուսը հայր ու որդի կամ եղբայրներ չե՞ն, եթե հայր ու որդի կամ եղբայրներ եղան, սուսուփուս հետ կգաս, և մենք նրանց հետ չենք կռվի, որովհետև եթե կռվենք, հաստատ պարտվելու ենք…
 
Ավելին այստեղ՝ http://www.hayzinvor.am/27726.html 

ԵՍ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ

Ես շատ պատմություններ եմ լսել բանակի և ծառայության մասին և գիտեմ, որ սահմանին կյանքն ամենևին էլ խաղաղ չէ: Գիտեմ, որ զինվորներն իրենց օրը սահմանում սկսում են աղոթքով և աղոթքով էլ ավարտում են: Գիտեմ, որ նրանց սրտին սեղմված զենքը յուրաքանչյուր վայրկյան պատրաստ է շիկանալ` պաշտպանելով հայրենիքի սահմանները:

Կարդալ ավելին այստեղ՝ http://www.hayzinvor.am/27715.html

ՀՀ ԶՈՒ-Ն, ԼՂՀ ՊԲ-Ն ԻՐԵՆՑ ԱՌՋԵՒ ԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼԻԱՐԺԵՔ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 6-ին ՊՆ վարչական համալիրում հանդիպեց հանրապետության լրատվամիջոցների ներկայացուցիչներին և պատասխանեց նրանց հուզող հարցերին:
Ներկայացնում ենք ասուլիսի առավել ուշագրավ հատվածներն այստեղ՝ http://www.hayzinvor.am/27729.html 

«ՀԱՅԻ ԱՉՔԸ ՎԱԽԵՑՆԵԼՈՒ» ԽԱԲԿԱՆՔՆ ՈՒ… ՊԱՏԻԺԸ

Ադրբեջանի ղեկավարությունը շատ լավ գիտի, թե ինչ կարողություններ ու հնարավորություններ ունեն հայկական զինված ուժերը: Նրանք շատ լավ գիտեն, որ մենք ունենք բալիստիկ հրթիռներ, որոնց գործողության շառավիղը 300 կմ-ից ավելի է, և որոնք շատ կարճ ժամանակում ցանկացած ծաղկուն բնակավայր կարող են վերածել այնպիսի ավերակների, ինչպիսին հիմա Աղդամի ավերակներն են

понедельник, 11 августа 2014 г.

«ՊԱՏՎՈ ԼԵԳԵՈՆԻ» ՀԱՅ ԱՍՊԵՏԸ

Արդեն 67 տարի է, ինչ լռել են հրանոթները, 67 տարի է անցել այն օրից, երբ հաղթանակած բանակի զինվորը Ռայխստագի վրա բարձրացրեց հաղթանակի դրոշը և հրդեհից մրոտված պատի վրա գրեց՝ «Հաղթանակ»…

Ինչքան տարիները հեռացնում են մեզ այդ նշանավոր օրվանից, այնքան ավելի ենք զգում հաղթանակի նշանակությունը, այնքան անհրաժեշտություն է զգացվում պատմելու հերոսների մասին, որոնք կռեցին Մեծ հաղթանակը։
Այդպիսի հերոսներից էր Բարդուղ Պետրոսյանը։

Կարդալ; այստեղ՝ http://www.hayzinvor.am/27568.html 

ԻՄ ԶԵՆՔԸ` ԻՄ ԱՐԴԱՐ ԸՆԿԵՐԸ

ԴԻՐՔԱՊԱՀ ԶԻՆՎՈՐԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Ինքնաձիգի նշանոցից մինչև դաշտում աշխատող գյուղացին քանի՞ մետր է… Մի երկու հարյուր: Թե մատդ սեղմես ձգանին… Բայց ես նույնիսկ մտքիս ծայրով նման բան չեմ անցկացնում: Գյուղացին հողի ծառան է, ես՝ հայրենիքի զինվորը: Հետո ի՞նչ, որ գյուղացին հայ չէ, հետո ի՞նչ, որ գյուղացին ադրբեջանցի է: Հողի աշխատավոր է: Մարդ, որ օրնիբուն մեջք է ծռում հողի վրա: Հաստատ համոզված եմ՝ հողի աշխատավորը պատերազմ չի ցանկանա, հողի աշխատավորը խաղաղության կողմնակից է: Ի՞նչ կապ ունի՝ ի՞նչ ազգի է պատկանում: Այդ գյուղացին, ու իր նման էլի շատերը, վստահ են, որ հայ զինվորն իրենց վրա գնդակ չի արձակի ու աշխատում են հանգիստ: Է, թող աշխատեն, ես նրանց նկատմամբ քեն ու ոխ չունեմ: Ես ոխ չունեմ նաև թշնամու զինվորի նկատմամբ: Ես իմ հողի ու ջրի տերն եմ, պապերիցս ինձ ժառանգություն մնացած էս լեռնոտ ու քարոտ հողի պահապանն ու տերն եմ: Ժառանգել եմ ու ժառանգություն եմ թողնելու զավակներիս: Իսկ գյուղացին, թեկուզև թշնամու, հողի աշխատավոր է, և հողի աշխատավորին ձեռք տալը իսկական տղամարդու գործ չէ:

Ուրիշ են թշնամու հենակետերը: Թե լավ մտածես՝ էդ հենակետի պաշտպանական կառույցների հետևում ինձ նման տղերք են, որոնց ուղեղները լվացել են: Ականջներն են լցրել, թե ամեն ինչ իրենցն է: Լեռները, մեր ունեցած քիչ դաշտերը, քաղաքները…. Աշխարհն ամբողջությամբ՝ Ափշերոնից մինչև, ով գիտե, որ ջանդամը: Խելք ունեցողները, անշուշտ, չեն հավատում, բայց ո՞վ է չափել հակառակորդի բոլոր զինվորների խելքը: Եվ համոզված են կամ հավատում են, որ իրենք ու իրենց պատմությունը դարերի խորքից է եկել: Ու խելացի մեկը չկա, որ հարց տա.

-Բա որ էդ բոլորը քոնն են, ինչո՞ւ են հիմա քեզ պատկանող հողի ամեն ձորի մեջ ու սարի վրա խաչեր դրած: Քո նախնիները ո՞ր օրվա խաչապաշտն են: Ինչո՞ւ են խաչքար սարքել:

կարդացեք այստեղ՝ http://www.hayzinvor.am/27573.html

ԴԵՐԲԵՆԴԸ՝ «ՄԵԾ ԱԴՐԲԵՋԱՆԻ» ՃԱՄՓԻՆ

ԽՍՀՄ փլուզումից ի վեր Ադրբեջանի ազգայնական իշխանությունների հավակնությունները չեն սահմանափակվում միայն Հայաստանի և Իրանի տարածքներով: Բաքվում գործուն քայլեր են ձեռնարկում հարևան Դաղստանի Դերբենդ քաղաքի ոչ միայն յուրացման, այլ, ինչու չէ, Ռուսաստանի Դաշնությունից զավթելու ուղղությամբ: Եվ եթե Թեհրանն ու Երևանը Բաքվի սանձարձակություններին համապատասպան հակահարված են տալիս, Մոսկվայում ոչ միայն լռում են, այլ նաև որոշակիորեն աչք փակում հարավային հարևանի փաստացի ագրեսիայի վրա՝ չկամենալով խարխլել տարածաշրջանային առանց այդ էլ փխրուն խաղաղությունն ու կայունությունը

ԻՆՉՊԵՍ ԳՈՅԱՏԵՎԵԼ ԾԱՅՐԱՀԵՂ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ

Պատերազմում մարդիկ հաճախ հայտնվում են ամենաանկանխատեսելի եւ ծայրահեղ իրավիճակներում՝ զուրկ լինելով կենսաապահովման տարրական միջոցներից: Այդ պայմաններում գոյատեւելու համար անհրաժեշտ են հատուկ գիտելիքներ եւ կարողություն՝ տեղանքում առանց սարքերի կողմնորոշվելու, եղանակը կանխատեսելու, օթեւան պատրաստելու, խմելու ջուր եւ կրակ ստանալու, ինքնաշեն հարմարանքներով սնունդ հայթայթելու, առանց դեղամիջոցների ինքնաբուժվելու եւ այլն:
Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք բրիտանական հատուկ օդադեսանտային «ՍԱՍ» ծառայության համար նախատեսված՝ ծայրահեղ իրավիճակներում գոյատեւելու վերաբերյալ հրահանգները՝ վստահ լինելով, որ դրանք օգտակար կլինեն նաեւ մեր զինծառայողներին:

ՆՎԻՐՈՒՄՈՎ ՈՒ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ԼԵՑՈՒՆ ԿՅԱՆՔ

Լրացավ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի թանգարանի պետ, պահեստազորի գնդապետ Գևորգ Միսակյանի ծննդյան 80-ամյա հոբելյանը: Ռազմական ինստիտուտի անձնակազմի անունից շնորհավորում ենք մեր սիրելի հոբելյարին՝ մաղթելով ամուր առողջություն, ուժ ու կորով՝ շարունակելու հայրենանվեր իր գործունեությունը:

Կարդալ այստեղ՝  http://www.hayzinvor.am/27579.html

ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԾՆԻ

ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԾՆԻՀոգեբան, պահեստի սպա Տիգրան Ղազարյանն արձագանքում է «Հաղթելու ենք նվազագույն կորուստներով» վերնագրված հոդվածին («Հայ զինվոր», թիվ 28), որը զրույց է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի հետ վերջին շրջանում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ տարածքների նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի, միջազգային արձագանքի, հնարավոր պատերազմի և հարակից հարցերի շուրջ։

Կարդացեք այստեղ՝ http://www.hayzinvor.am/27590.html 

«ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԵՄ…»

ԱԶԱՏ ԱՍՈՅԱՆԻ հիշատակին

«Բարձրանում եմ սահմանը պաշտպանելու… Լա՛վ մնացեք»։ Սա քո ֆեյսբուքյան վերջին գրառումն է։ Դու հրաժեշտ էիր տալիս։ Ոչ ոք չգիտեր, որ դու հրաժեշտ ես տալիս։ Չգիտեինք։ Այլապես… Ես կկտրեի ամենաերկար ճանապարհը, կգայի քեզ մոտ, կնստեի կողքիդ… Կփորձեի հասկանալ քո բոլոր խոսքերի բոլոր տողատակերը, մտապահել բոլոր մանրուքները… աչքերիդ գույնը կպահեի աչքերիս, որ հետո մի ամբողջ կյանք մաքրվեի դրանց լույսով, արիանայի… որ հետո մի ամբողջ կյանք վերծանեի մարդավայել ապրելու քո պատգամը։ Ես քեզ կհարցնեի ամենակարևոր բաների մասին։ Որոնց պատասխանը ես չեմ ստանալու ասֆալտի վրա, երևանյան իմ բնակարանում, ազգային ժողովի ամբիոնից, աղմկոտ սրճարաններում… շատ բառերի դատարկության մեջ։ Ես քեզ կտայի հազար անգամ ծեծված ու ամենաանպատասխան հարցը։ Ի՞նչ է հայրենիքը։ Որտե՞ղ են սկսվում ու ավարտվում նրա սահմանները մեր սիրո տիրույթում։ Ու քո պատասխանը կլիներ ամենաճիշտ ու ամենաազնիվ պատասխանը, որ ես լսել եմ երբևիցե…

…Ես քեզ սիրո մասին կհարցնեի։ Հիմա ես թերթում եմ քո ֆեյսբուքյան գրառումներն ու փորձում եմ վերծանել դրանց խորքերը։ «Սերը ուժեղ բան է»։ Որքա՞ն է ուժեղ։ Ապրելու ցանկությունից է՞լ է ուժեղ, կյանքից է՞լ ուժեղ։ Որտեղի՞ց գտնեմ այդ սիրո ուժի ակունքը իմ մեջ… սովորեցրու ինձ… Իմ փոքրիկ գոյությունը ինչպես մերձեցնեմ քո շքեղ ու երանելի բարձունքներին։ «Պոստերում ընկերոջ հանդեպ սերը փրկում է իր կյանքը»։ Իսկ քո կյանքն ինչո՞ւ չփրկեց։ Գուցե խոսքը քո սեփական կյանքի մասին չէր, այլ ընկերներիդ կյանքի։ Քանի՞ կյանք փրկեցիր քո սիրով, ինչքան բան փրկեցիր քո մահով։ Դու գիտեի՞ր, որ մեկ կյանքը կարող է այդքան մեծ կշիռ ունենալ ու այդքան բան փրկել։ Գիտեիր։ «Այստեղ շատ բան ես կորցնում, քիչ բան ես սովորում… բայց այդ քիչը ավելի շատ է կշռում, քան կորցրածդ…»։ Մի՞թե սա մարգարեություն էր մահվան գնալուց առաջ։ Մի՞թե սովորածդ հայրենիքի համար զոհաբերվելն էր։ Այդտեղ՝ սահմանին, հայրենիքի արժե՞քն էին սովորեցրել քեզ… Ու կյանքի նժարը, որտեղ կորցնելու պատրաստ կյանքդ էիր դրել, բարձրացել էր վերև անհոգի, անսիրտ թեթևությամբ։ Ի՞նչ էիր կշռում մահվան գնալուց առաջ։

կարդացեք այստեղ` http://www.hayzinvor.am/27601.html

ԼՐԱԳՐՈՂ ԶԻՆՎՈՐԻ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԸ

ԼՐԱԳՐՈՂ ԶԻՆՎՈՐԻ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԸ


Փոխգնդապետ Ռ. Շահգելդյանի հրամանատարությամբ գործող զորամասի բոլոր ստորաբաժանումներում էլ տեսանք մեկ, երկու, երբեմն նաև երեք կրծքանշանով պարգևատրված զինվորների, որոնց մեջ քիչ չէին նաև պայմանագրայինները, որոնք պարգևներն ստացել էին հենց այստեղ ծառայելու ընթացքում: Շարքային Էրիկ Աստվածատրյանը պարտադիր ժամկետային ծառայության զինվոր է և կրծքին կրում է «Քաջարի մարտիկ», «Լավագույն մարզիկ զինվոր» և «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանները: Արժանապատիվ տեսքով զինվորն ինձ անակնկալի բերեց, երբ ներկայանալով ասաց, որ վարորդ է նորոգման վաշտում և ծառայել է ընդամենը մեկ տարի:

-Վարորդի մասնագիտությունը ձեռք եմ բերել բանակից առաջ, զինկոմիսարիատի միջնորդությամբ՝ մարզատեխնիկական ընկերության ավտոդպրոցում, բայց սկզբում զորամասում վարորդի ազատ հաստիք չկար, և ինձ նշանակեցին հաշվարկի լիցքավորող, որտեղ էլ ամբողջովին տիրապետեցի հակատանկային այդ հրանոթի օգտագործման գաղտնիքներին, և ինքս ինձ ոչ թե վարորդ, այլ հրետանավոր եմ համարում:

-Այս կարճ ժամանակամիջոցում ինչպե՞ս ես հասցրել դրսևորել քեզ, որ արդեն երեք ծանրակշիռ պարգև ունես:

-Այս մեկը համաբանակային սպարտակիադայի մասնակցության, «Հայոց բանակի գերազանցիկը» քննություները բարձր գնահատականներով հանձնելու, իսկ «Քաջարի մարտիկը» զորավարժության մասնակցության և ճամբարային հավաքի ժամանակ կատարած աշխատանքների համար եմ ստացել,- պարզաբանեց Էրիկը:

շարունակությունն այստեղ` http://www.hayzinvor.am/27587.html

ԻՄ ՄՈՆԹԵՆ

Պատմում է ազատամարտիկ ՀՈՎՍԵՓ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Մոնթեի մարդկային կերպարը թերեւս չամբողջանա, եթե չխոսեմ նրա մեծ դասերից մեկի` գերիների նկատմամբ նրա վերաբերմունքի մասին։ Գերուն մատով դիպչողը դառնում էր նրա անձնական թշնամին։ «Վրե՞ժ ես ուզում լուծել, գնա կռվիր, դեմդ կանգնած է, խփիր, սպանիր։ Իսկ գերուն իրավունք չունես ձեռք տալ։ Նա կապված է, գերի է, քեզ չի կարող պատասխանել»։

Նա հորդորում էր, որ հայ զինվորն իրավունք չունի իր մեջ մարդուն սպանել, այլապես նա ինչով կտարբերվի իր դարավոր թշնամուց։

Նա իսկական զինվոր էր, զինվորական` բառիս իսկական իմաստով։

կարդացեք այստեղ` http://www.hayzinvor.am/23316.html

ԾԱՌԱՅԵԼՈՒ ՀԵՐԹԸ ԻՄՆ Է

Եղբայրս` Վահե Աբելյանը, երկու տարի պատվով ծառայեց ու վերադարձավ: Այդ քսանչորս ամիսների ընթացքում նա և՛ դժվարություններ է տեսել, և՛ հպարտության ու ոգևորության անմոռանալի պահեր է ապրել: Ծառայության ընթացքում յուրացրած բարոյական ու կամային արժեքներն ու բանակային հիշողությունները ընդմիշտ ամրագրվելով նրա գիտակցության մեջ՝ դարձել են իր կյանքի անդավաճան ուղենիշները: Հպարտության վեհ զգացումներ էի ունենում, երբ տեսնում էի, թե ինչպես է եղբայրս իր և ծառայակից ընկերների օրինակով փորձում հայրենասիրություն և զինվորական գործի նկատմամբ պատվախնդիր զգացումներ ներշնչել մեր՝ ապագա զինվորներիս սրտերում:

Ավարտելով Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ Վահեն զորակոչվեց բանակ: Նախ՝ սահմանամերձ զորամաս, իսկ մեկ ամիս անց տեղափոխվեց կապի ուսումնական զորամաս, որտեղ կատարելագործեց կապավորի հմտություններն ու գիտելիքները` ստանալով եֆրեյտորի կոչում:

-Կապավորի մասնագիտությունը և՛ հետաքրքիր է, և՛ անչափ պատասխանատու: Կապը զորքերի ղեկավարման հիմնական միջոցն է: Շատ մեծ պատասխանատվություն էր դրված իմ և ծառայակից ընկերներիս ուսերին: Եթե կապի ծառայությունը գիշեր-ցերեկ անխափան չգործի, ապա ցանկացած գործողություն դատապարտված է,- ասում է Վահեն:

Եղբայրս ծառայեց, վերադարձավ: Հիմա ես եմ ծառայում. նրա օրինակը միշտ աչքիս առաջ է: Համոզված եմ, որ ինչպես նա պատվով կատարեց իր պարտքը, այնպես էլ ես կծառայեմ:

աղբյուր` http://www.hayzinvor.am/27582.html

ՀՐԱԴԱԴԱՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Առաջնային գծում անցած գիշեր նկատվել է հրադադարի խախտման դեպքերի նվազում:

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն օգոստոսի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց: Հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ՊԲ առաջապահ ուժերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանմանը, վստահորեն տիրապետում են իրադրությանն առաջնային գծում և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Կրկին զինադադարի խախտում

Օգոստոսի 9-ին 10-ի  առավոտյան հակառակորդը կրկին դիմել է արկածախնդրության մի քանի տեղերում խախտելով հրադադարի ռեժիմը: Մասնավորապես տարբեր տրամաչափի զենքերից ու հատկապես այրող փամփուշներով կրակել են Տավուշի մարզի Վազաշեն, Այգեպար և մի քանի այլ գյուղերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ-երի շեշտակի պատասխանից հետո, որը եղել է միայն իրենց դիրքերի ուղղությամբ կրակը դադարեցրել են: Կրկին անգամ զգուշացնում ենք, որ միջադեպերի և դրանց հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

ԹՇՆԱՄՈՒ ՀԵՏ՝ «ԱՐՃԻՃԻ ԼԵԶՎՈՎ»

Լուսանկարում շարքային Նարեկ Սարգսյանն է: Նա եւ նրա հայրը՝ շարքային Սոս Սարգսյանը, որ արդեն տասնվեց տարի մարտական հերթապահություն է կատարում առաջնագծում՝ ապարանցիների գումարտակում, ամուր են պահում մեր սահմանները:

Հնարավոր է, որ նույն պահին հայրը մեր երկրի արևելյան սահմանն է պահպանում, իսկ որդին՝ արևմտյանը: Այ քեզ ճակատագի՜ր: Այլևս չէի կարող շարունակել զրույցը: Ինձ մնում էր միայն որպես զինակից հայրաբար գրկել Նարեկին ու իրեն էլ, հորն էլ մաղթել բարի ծառայություն և ուրախ հանդիպում:

կարդացեք այստեղ՝ http://www.hayzinvor.am/27593.html

четверг, 7 августа 2014 г.

Հայ-ադրբեջանական սահմանին այս գիշեր իրավիճակը լարված է եղել

Հայ-ադրբեջանական սահմանին այս գիշեր իրավիճակը լարված է եղել: Այս մասին Life.panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ադրբեջանական կողմը ամբողջ գիշեր կրակել է ինչպես դիրքերի, այնպես էլ սահմանային գյուղերի ուղղությամբ: Հայ-ադրբեջանական սահմանին հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ հայկական զինված ուժերը պատասխանել են Ադրբեջանի կրակոցներին՝ հիմնականում միայն իրենց դիրքերի ուղղությամբ:

Սեյրան Օհանյան.Հակառակորդը աննախադեպ գործողություններ է կատարում.


Կառավարության անդամներն այսօր գործադիրի հերթական նիստին մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին շաբաթվա ընթացքում սահմանին զոհված զինվորների հիշատակը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկություն տվեց սահմանին տիրող իրավիճակի մասին: Վերջինս նշեց, որ այս տարվա ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 18 հազար անգամ, այնինչ 2013թ-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13 հազար: Նախարարը նաև տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում հակառակորդի կողմից կատարվել է 26 դիվերսիոն հետախուզական գործողությունների փորձեր, որից միայն 15-ը հուլիսից 25-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում:


«Լարված իրավիճակը դեռևս շարունակվում է, հակառակորդը կատարում է ծավալով և բնույթով ռազմական բնույթի աննախադեպ գործողություններ, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումներ և խաղաղ բնակավայրերի ռմբակոծություններ, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողություններ, ինչպես նաև շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժեր, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ»,- ասաց նա:

Հակառակորդի կողմից օգտագործվում են այնպիսի մեծ զինատեսակներ, ինչպիսիք են ձեռքի հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետեր, ականանետեր և այլն:

Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ հակառակորդի կողմից իրականացվող դիվերսիոն գործողությունները չի կարելի որակել իբրև զուտ հետախուզական, քանի որ դրանք իրականացվել են ցերեկային ժամերին և բացահայտ ուղղված են եղել հայկական հենակետերին: «Բոլոր փորձերը ձախողվել են, և, ցավոք, մենք ունեցել ենք կորուստներ»,-ասաց նա:


Նախարարը տեղեկացրեց, որ Ադրբեջանի գործողությունները իրենց որոշ գյուղերում խուճապ է առաջացրել, հետևաբար նաև արտահոսք:

«Բնակավայրերում Ադրբեջանը ուժեղացրել է ոստիկանական ռեժիմը, նաև որոշակի քայլեր են իրականացվում զորահավաքային պլանների ճշգրտման ու զգուշացման ուղղությամբ: Հակառակորդի կողմից նման գործողությունները աննախադեպ են 1994-ից հետո: Տվյալ գործողությունների վերլուծությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը չի սահմանափակվում զուտ հրադադարի խախտումներով և իրականացնում է ավելի լայնամասշտաբ գործողությունների նախապատրաստում: Այս ամենը հետևանք է հռետորաբանության, նպատակ ունի բանակցային գործընթացի վրա ազդելու և պարտվածի թերարժեքության վերացման»,- ասաց նա:

Սեյրան Օհանյանը վստահեցրեց, որ մարտական ռեժիմը ուժեղացված է՝ հատկապես գիշերային ժամերին: «Ստեղծված իրավիճակում մեր Զինված ուժերը և Պաշտպանության բանակը խստորեն պատժելու են խախտման ցանկացած դեպք, որի հետևանքով Ադրբեջանը տալիս է մարդկային զոհեր ու այդ արյունը իրենց խղճի վրա է: Թուրքը մնում է թուրք, և մենք գործելու ենք այն կանոններով, որով իրենք են փորձում գործել մեր նկատմամբ»,- ասաց նախարարը:

Tert.am

ԱԻՆ-ը պատրաստ է առակցել ՊՆ-ին

Արտակարգ իրավիճակների նախարարը պաշտպանության նախարարությանն առաջարկել է, որ ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության զորքերը բանակի հետ ծառայություն իրականացնեն սահմանին

«Հայոց բանակը տարածաշրջանում ամենաուժեղներից մեկն է, սակայն Ադրբեջանի ԱԻՆ-ի քաղպաշտպանության զորքերն այսօր սահմանին ծառայություն են կատարում բանակի հետ: Մենք նույնպես ունենք քաղպաշտպանության մոտ 4000-անոց զորք. առաջարկում եմ տրամադրել մեզ տարածքներ՝ բանակի հետ ծառայություն կատարելու համար»,- կառավարության այսօրվա նիստին նշել է Արմեն Երիցյանը:

Սեյրան Օհանյանն իր հերթին ասաց. «Ադրբեջանի ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության զորքերը ջրամբարներն են պաշտպանում, որովհետև մտավախություն ունեն, որ մենք կարող ենք ինչ-որ խնդիր իրականացնել այնտեղ, բայց կքննարկենք հարցը»:

Tert.am

ԴԵՐԲԵՆԴԸ՝ «ՄԵԾ ԱԴՐԲԵՋԱՆԻ» ՃԱՄՓԻՆ

ԽՍՀՄ փլուզումից ի վեր Ադրբեջանի ազգայնական իշխանությունների հավակնությունները չեն սահմանափակվում միայն Հայաստանի և Իրանի տարածքներով: Բաքվում գործուն քայլեր են ձեռնարկում հարևան Դաղստանի Դերբենդ քաղաքի ոչ միայն յուրացման, այլ, ինչու չէ, Ռուսաստանի Դաշնությունից զավթելու ուղղությամբ: Եվ եթե Թեհրանն ու Երևանը Բաքվի սանձարձակություններին համապատասպան հակահարված են տալիս, Մոսկվայում ոչ միայն լռում են, այլ նաև որոշակիորեն աչք փակում հարավային հարևանի փաստացի ագրեսիայի վրա՝ չկամենալով խարխլել տարածաշրջանային առանց այդ էլ փխրուն խաղաղությունն ու կայունությունը:

կարդացեք այստեղ՝ http://www.hayzinvor.am/27563.html

среда, 6 августа 2014 г.

Օհանյանը ներկայացրել է բրիտանացի դեսպանին սահմանին տիրող իրավիճակը

Այսօր` օգոստոսի 6-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչը քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

 Տիկին Լիչն իր ցավակցություններն է հայտնել վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին: Սեյրան Օհանյանն իր հերթին ներկայացրել է իրադրությունը ուժերի շփման գծում:

 ՀՀ պաշտպանության նախարարն ու Միացյալ Թագավորության դեսպանն իրենց մտահոգություններն են կիսել լարվածության աճի վերաբերյալ և երկուստեք կարևորել իրավիճակը կայունացնելու անհրաժեշտությունը: Զրուցակիցները վերահաստատել են հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու դիրքորոշումը:

Նախագահների հանդիպումից հետո լարվածության մեղմացումը քիչ հավանական է. Սեյրան Օհանյան

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց՝ ադրբեջանական կողմը կարևոր հանդիպումներից առաջ և դրանց ընթացքում սահմանին լարվածությունը սրելու միջոցով փորձում է ազդել միջազգային հանրության վրա, մինչդեռ միայն երկխոսությունն է, որ հարցի քաղաքակիրթ լուծման համար պայմաններ է ստեղծում: Այսինքն՝ սահմանին լարվածությունը կպահպանվի և սրման նոր փորձեր կլինեն, ավելին, Սոչիում ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների  հանդիպումից հետո ևս լարվածության մեղմացման հավանականությունը փոքր է.
«Քիչ հավանական է, որ հակառակորդը ամբողջությամբ կպահպանի հրադադարը, ուստի ՀՀ Զինված ուժերը մշտապես պետք է լինեն իրենց դիրքերում, մանավանդ ԼՂՀ-ը  պետք է պահպանի իր դիրքերը»,-ընդգծեց Սեյրան Օհանյանը:
Ակնարկին, թե արտաքին քաղաքականությունը համարժեք չէ ռազմական քաղաքականությանն ու ՀՀ ԶՈՒ գործողություններին, քանի որ դրանք բավականին համարձակ են, ինչի ականատեսը եղանք այս օրերին, Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ 20 տարի առաջ էստաֆետը հանձնել են դիվանագիտությանը և այն, որ հարաբերական խաղաղությունը չի խաթարվել ՀՀ արտաքին քաղաքականության շնորհիվ է.
«Այո, ՀՀ ԶՈՒ-ն իրականացնում է համարձակ, հարձակողական քայլեր»,-ընդգծեց նա:
Times.am

ԼՂՀ ՊՆ խորհուրդ է տալիս հարևան երկրին կարգի բերել սեփական հակաօդային պաշտպանությունը

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.

«Այսօր առավոտյան ժամը 11:20-ին ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, որ մեր զինված ուժերի գրոհային ավիացիան թռիչքներ է իրականացնում շփման գոտու երկարությամբ և դա պայմանավորված է ստեղծված օպերատիվ իրադրությամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից հերքվել և որակվել է որպես «անհիմն և կանխակալ ապատեղեկատվություն»:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը խորհուրդ է տալիս հարևան, բայց ոչ բարեկամ երկրի ռազմական գերատեսչությանը, նախ՝ կարգի բերել սեփական հակաօդային պաշտպանությունը և կարողանալ հավաստանշել մեր օդուժի թռիչքները, նոր միայն հանդես գալ իրականությանը չհամապատասխանող պաշտոնական հաղորդագրությամբ»:

Սեյրան Օհանյան..«Մենք գտել ենք մեր հասարակության իրական հերոսներին»

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 6-ին ՊՆ վարչական համալիրում հանդիպեց հանրապետության լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Պաշտպանության նախարարը նշեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում հակառակորդը, գերագնահատելով իր ուժերը, հատուկ ստորաբաժանումների դիվերսիոն խմբերով մի քանի հարձակում իրականացրեց մարտական հերթապահություն իրականացնող հայկական դիրքերի ուղղությամբ եւ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են հայկական ուժերի դիրքեր ներթափանցելու և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը, ինչպես նաև հայկական ուժերի և խաղաղ բնակավայրերի գնդակոծությունները` տարբեր տրամաչափի զենքերից. « ՀՀ պաշտպանության նախարարության, զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ զոհվածների հարազատներին և մտերիմներին: Իհարկե, ոչ մի սփոփիչ խոսք չի կարող ամոքել հայրենիքի ծառայության ժամանակ զոհվածների ծնողների ու հարազատների ցավն ու կսկիծը, հավասարության ոչ մի նշան չի կարող դրվել կարեկցանքի և անդառնալի վշտից հորդած արցունքների միջև: Բայց և հավատացեք` յուրաքանչյուր զինծառայող նաև իմ որդին է, իմ կրտսեր եղբայրը, և այս դժվար պահին ինչպես դուք, այնպես էլ ես կարեկցանքի և հատկապես հասարակության աջակցության կարիքն ունենք »:

Նախարարը կոչ արեց, որ չկորցնենք մեր սթափությունը, չթուլացնենք մեր զգոնությունը, չմոռանանք, որ մենք դեռևս ապրում ենք զինադադարի պայմաններում. «Հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձ արեց կրկին ստուգելու հայի ոգու ամրությունը, բայց նրանք չեն գիտակցում, որ այսօր մեր զինված ուժերը համալրված են հաղթանակած բանակի այն հրամանատարներով, ովքեր իրենց փորձն են փոխանցում անկախ պետությունում ծնված հայրենիքի արժանի որդիներին»:

Նախարարը տեղեկացրեց, որ վերջին մի քանի օրերին մեր ստորաբաժանումները կանխել են հակառակորդի մի քանի տասնյակ դիվերսիա, որոնք բնականաբար իրականացվում են նրանց հատուկ պատրաստություն անցած ստորաբաժանումների միջոցով. «Ես պարզապես փաստեր չեմ արձանագրում, այլ ներկայացնում եմ մեր հրամանատարների և զինվորական ծառայություն իրականացնող բոլոր տղաների գործունեությունը, որի վկան եք բոլորդ: Եթե մենք այսօր հեռվում նստած տրվենք ԶՈՒ գործունեությունը վերլուծելուն, ապա մենք կկորցնենք մեր ապագան: Մենք չենք կարող հասարակական կարծիքի ճնշման տակ բացահայտել մարտական խնդիրները, շատ փաստեր կան, որոնք ամբողջովին պարզ չեն, բայց դրանք էլ կարճ ժամանակ անց կպարզվեն: Գիտակցեք, որ այս պահին էլ առաջնագծում կանգնած են մեր հրաշալի տղաները, որոնք մարտնչում են բոլորիս խաղաղ կյանքի համար:Իսկ այն զինվորներն ու սպաները, ովքեր իրենց գլուխը հողին դրեցին հանուն հայրենիքի, նրանք մեր հաղթանակների պահապաններն են, մենք նրանց չենք կորցրել, այլ գտել ենք, գտել ենք մեր հասարակության իրական հերոսներին, որոնց անունները պետք է հնչեն ամենուր` դպրոցներում ու համալսարաններում, ԶԼՄ-ներում»:

Սեյրան Օհանյանը նշեց, որ հակառակորդի այս պահվածքն առաջացրել է նաև համաշխարհային հանրության անհանգստությունը. «Մենք մեր դիրքորոշումը հստակորեն ներկայացրել ենք միջազգային համապատասխան ատյաններին: Հայկական զինված ուժերն իրականացնում են իրենց առաքելությունը` պաշտպանելու սեփական բնակչությանը և սահմանները:Հակառակորդը միջազգային պարտավորությունների խախտումներով ապակողմնորոշում է ոչ միայն միջազգային հանրությունը, այլև իր ժողովրդին` տարածելով ամենատարբեր ապատեղեկատվություն, ատելություն սերմանելով հայի հանդեպ: Ցավում եմ, որ նրանց ղեկավարությունը չի գնահատում զինվորի արժեքը»:

ՀՀ զինված ուժերում այս տարին հայտարարվել էր փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարի տարի, ինչպես նշեց Սեյրան Օհանյանը, կարողացան արձանագրել հաջողություն. «Այս ութ ամիսների ընթացքում զինված ուժերում արձանագրվել է ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում դիտավորությամբ կատարված մեկ մահվան դեպք: Դժբախտաբար, այդ մեկ մահը կանխել չի հաջողվել, բայց զինված ուժերում իրականացվող բարեփոխումների և հրամանատարների համառ և տքնաջան աշխատանքի շնորհիվ մենք հասանք ոչ կանոնադրական հարաբերությունների հետեւանքով կորուստների գրեթե բացառմանը»:

Ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը, պաշտպանության նախարարն ընդգծեց. «Ես պատասխանատու եմ ժողովրդիս առաջ: Թույլ տվեք անկեղծանալ. այսօր ես հպարտ եմ ՀՀ զինված ուժերով: Այս զգացումն ինձ տվել են այն բոլոր շարքայիններն ու սպաները, ովքեր ավելի քան գիտակցում են իրենց կյանք արժեցող ու կյանք խլող գործի արժեքը: Բանակն արդեն 20 տարուց ավելի իր բոլոր ստորաբաժանումներով կայացած և թրծված կառույց է: Բանակը մշտապես զբաղված է ինքնապատրաստությամբ, մենք անաչառ քննության ենք ենթարկում ինքներս մեզ: Օրըստօրե ձգտում ենք կատարելագործվել: Բանակի կայունությունն ամենօրյա ջանք է պահանջում: Մենք չենք բավարարվում ձեռք բերածով, քանզի մեր գործում հատկապես կատարելությունը սահման չի ճանաչում: Ոչ մի շքանշան, ոչ մի պատվո աստիճան չի կարող փոխարինել այն գնահատանքին, որը տրվում է հարազատ ժողովրդի կողմից: Ինձ համար այս 100 օրը բանակային իմ կյանքի հերթական մի փոքրիկ ժամանակահատվածն է, հայ ժողովրդին մատուցած իմ ծառայության մի փոքրիկ մասը: Այս օրերի ընթացքում ևս մենք կատարեագործեցինք մեր պաշտպանությունը... »:

«ՀԱՊԿ-ի աջակցության կարիքը Հայաստանը չունի». Սեյրան Օհանյան

Հակառակորդի դիվերսիոն վերջին գործողություններն անհանգստություն են առաջացրել նաև միջազգային հանրության շրջանում, ինչի մասին են վկայում ԱՄՆ պետքարտուղարության, ՌԴ ԱԳՆ-ի և այլ միջազգային կառույցների հայտարարությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարը սահմանային լարված իրավիճակի հետ կապված արդեն հասցրել է զրուցել մի շարք երկրների դեսպանների հետ՝ ԱՄՆ-ի,Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Վրաստանի պաշտպանության նախարարի հետ: Քննարկումներ, զրույցներ են եղել նաև ՀԱՊԿ շրջանակում, որոնք չգաղտնազերծվեցին:
Հարցին՝ միթե ՀԱՊԿ-ը չպե՞տք է հանդես գար հայտարարությամբ, երբ հարձակումներ են իրականացվում դաշինքի անդամ պետության նկատմամբ, Սեյրան Օհանյանն արձագանքեց.
«Ինչ վերաբերում է իրավիճակի դատապարտմանը և ճիշտ գնահատական տալուն, ապա սա պետք է վերաբերի ոչ միայն ՀԱՊԿ-ին, այլև բոլոր կազմակերպություններին, բոլորը պետք է սթափ գնահատեն իրավիճակը և դատապարտեն Ադրբեջանին»:
Շարունակելով միտքը, հերթական անգամ պաշտպանության նախարարը շեշտեց՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի աջակցության կարիքը չունի և, որ նման առաջարկ մեր կողմից կլինի միայն լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում:
Նմանօրինակ պատասխան հնչեց նաև Արցախի տարածքում խաղաղապահների տեղակայման ՌԴ նկրտումներին ի պատասխան.
«Առանց որևէ երրորդ ուժի՝ մարտական ոգու և պատրաստվածության շնորհիվ կարողանում ենք մեր առջև դրված խնդիրները լուծել ինքնուրույն, խաղաղապահ ուժերի տեղակայման կարիք չկա»:
Անդրադառնալով սպառազինությունների մրցավազքին և ռազմատեխնիկական համագործակցություններին, Սեյրան Օհանյանը նշեց, որ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, իսկ Ադրբեջանն իր իսկ ստի զոհը դարձավ: Այսինքն՝ ադրբեջանական բանակը լայն թափով սպառազինվում է, բայց այդ զենքերն օգտագործող է պետք.
«Այսօրվա փորձը ցույց է տալիս, որ իրենք պատրաստ չեն կիրառել այդ ամենը, մինչդեռ հայկական զինված ուժերն առավել պատրաստված են գիտելիքների և ունակությունների առումով, ըստ այդմ՝ տարածաշրջանում մրցունակ են և կարող՝ լուծելու իրենց առջև դրված անվտանգության խնդիրները»,- ամփոփեց նախարարը:

ՀՀ ԱԳՆ արձագանքը. Որքան պետք է չհարգել սեփական ժողովրդին

Հարց. Պարո՛ն Քոչարյան, Բաքվից հայտարարում են, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման ժամանակ Ադրբեջանի նախագահը երկրից դուրս է գտնվել, և, հետևաբար, դիվերսիոն գործողությունները չէին կարող կազմակերպված լինել ադրբեջանական կողմից: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
Պատասխան. Իսկ ո՞վ է ասել, որ հրամանը տրվել է դիվերսիոն գործողությունների սկսման օրը: Առավել ևս, որ ամեն ինչ խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմն այդ գործողություններին նախապես է պատրաստվել: Վերջիվերջո, հրամանը կարելի է տալ նաև` գտնվելով արտասահմանում:
Նախագահի աշխատակազմում հիանալի հասկանում են, որ նախագահի` երկրից բացակայելու վերաբերյալ այդպիսի հայտարարությամբ հնարավոր չէ ժխտել միջազգային հանրության համար ակնհայտ փաստը, որ լարվածության մեծացման նախաձեռնողը եղել է հենց ադրբեջանական կողմը: Սակայն հայտարարությունն արված է, և դրա նպատակն է շարունակել սեփական ժողովրդին մոլորեցնելու քաղաքականությունը:
Այդ պատճառով, կապված ծրագրված դիվերսիոն գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի առաջնորդի վարկանիշի բարձրացմանն ուղղված փիառ արշավի տապալմամբ, նրա աշխատակազմը պարզունակ հայտարարություն արեց, որ նախագահը դրա հետ ոչ մի կապ չունի, քանի որ գտնվում էր արտասահմանում: Որքան պետք է չհարգել սեփական ժողովրդին, որպեսզի փորձել այդպիսի ակնհայտ սուտ հրամցնել վերջինիս:
Նմանատիպ իրավիճակներից խուսափել և կրկին ստիպված չլինել երկրում չգտնվել կարելի է հասարակ միջոցով` դադարել իրավիճակի լարումը և ուղղել ջանքերը դեպի բանակցային հուն:

ԼՂՀ ՊԲ. գրոհային ավիացիան թռիչքներ է իրականացնում

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեր զինված ուժերի գրոհային ավիացիան թռիչքներ է իրականացնում շփման գոտու երկարությամբ: Թռիչքները պայմանավորված են ստեղծված օպերատիվ իրադրությամբ:


ԱԺ կին պատգամավորներն այցելել են ապաքինվող դիրքապահներին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը և ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը, Հեղինե Բիշարյանն ու Կարինե Պողոսյանը օգոստոսի 5-ին այցելել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Այցելության նպատակը հակառակորդի կողմից վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտման տարբեր դեպքերի ընթացքում հրազենային վիրավորումներ ստացած և հոսպիտալում ապաքինվող զինծառայողներին տեսակցելն էր:

Սեյրան Օհանյանը, Հերմինե Նաղդալյանը, Ռուզաննա Մուրադյանը, Հեղինե Բիշարյանն ու Կարինե Պողոսյանը զրուցել են ապաքինվող զինծառայողների հետ, բժիշկներից հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, իրենց զորակցությունն են հայտնել Հայրենիքի պաշտպանության ժամանակ իրենց հերոսաբար դրսևորած հայորդիների ծնողներին:


Այցելության ընթացքում Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը պատշաճ կատարելու համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արիության մեդալով պարգևատրված շարքային Նորայր Միքայելի Քամալյանին հանձնվեց պետական բարձր պարգևը:

 Հոսպիտալում ապաքինվող զինծառայողներին ԱԺ պատգամավորները հանձնեցին նաև անվանական ժամացույցներ: