понедельник, 4 августа 2014 г.

ՀՀ ՊՆ.Հակառակորդը կրկին կրակել է

Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը: Այս մասին Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Կրակոցները եղել են և դիրքապահների, և սահմանային գյուղերի ուղղությամբ, ինչպես նաև  ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Հայկական զինված ուժերն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը և ցանկացած ոտնձգության տրվում է արժանի պատասխան»,-ասաց Արծրուն Հովհանիսյանը:

Ավելի վաղ ԼՂՀ Պաշտպանության բանակը տեղեկացրել էր, որ երեկ հակառակորդի կրակոցից ԼՂՀ հյուսիսային սահմաններին տեղակայված դիրքերից զոհվել է կրտսեր սերժանտ  Արամ Մկրտիչի Գրիգորյանը՝ ծնված 1971 թվականին: Արծրուն Հովհաննիսյանը նշեց այս գիշեր տեղի ունեցած կրակոցներից զոհեր վիրավորներ չկան: 

Комментариев нет:

Отправить комментарий