пятница, 26 сентября 2014 г.

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ԳՈՒՅՆԵՐԸ

Գնդացրորդ Հակոբ Շահվերդյանը, նռնակաձիգի օգնական Սարգիս Սարգսյանը, կառավարման դասակի հաշվարկող Արսեն Բաղդյանը ապագա բժիշկներ են: Նրանք կիսատ են թողել ուսումը եւ այժմ ծառայում են հայկական բանակում` ապացուցելով, որ ոչ միայն կարող են բուժել, այլեւ զենք վերցնել եւ անհրաժեշտության դեպքում պաշտպանել հայրենիքը:

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան կատարած այցի շրջանակներում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նրանց խրախուսեց 10-օրյա արձակուրդով:


Մեր թղթակից Շուշան Ստեփանյանը հանդիպել է անկախության տոնի նախօրեին նախարարի խրախուսանքին արժանացած զինվորներին և հետաքրքրվել, թե ինչ բովանդակություն ունի անկախությունը նրանց համար:

կարդացեք այստեղ՝ http://www.hayzinvor.am/28332.html

ՌԱԶՄԱՃԱԿԱՏԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՍԸ

Ադրբեջանի բանակը նույնիսկ պատերազմի ժամանակ խրված էր կոռուպցիայի մեջ մինչև կոկորդը։ Այսօր Ադրբեջանի բանակը պետական կառույցի ամենակոռումպացված համակարգն է։ Հայ հասարակությունը նույնիսկ խորհրդային տարիներին խորապես տարբերվում էր ադրբեջանական հասարակությունից իր մարդասիրությամբ, հանդուրժողականությամբ, մտավոր մակարդակով, մշակութային ներուժով, և այս ամենը ուղղակիորեն արտացոլվել և արտացոլվում է երկու երկրների բանակներում։ Այլ բան է, որ շատ հաճախ ադրբեջանական մամուլը ի վիճակի չէ ներկայացնելու իրականությունն իր բոլոր գույներով, որովհետև դրան կհետևեն հալածանքները պետական մակարդակով։ Իսկ մեր երկրում, ընդհակառակը, ոչինչ չես կարող թաքցնել, որովհետև կա խոսքի ազատություն, և դա երկրի առաջընթացի երաշխիքներից մեկն է։

Ավելին՝ այստեղ. http://www.hayzinvor.am/28320.html

Ս.Սարգսյան. Պատերազմը դեռ չի ավարտվել

…Պատերազմը դեռ չի ավարտվել, այն պսակվել է մեր հաղթանակն արձանագրած զինադադարով: Եվ այսօր հայկական սահմանները պաշտպանված են մեր անպարտ ու մարտունակ բանակի շնորհիվ: Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ հպարտ է, որ ունենք այսպիսի բանակ, որը վայելում է մեր ողջ ազգի վստահությունն ու սերը և կազմակերպվածության օրինակ է ծառայում բոլորիս: Հայկական բանակն իր քաջ զինվորներով ու սպաներով կկանխի ցանկացած ոտնձգություն, երբեք չի ընկրկի և իր մարտական պատրաստվածությամբ, ազգային ոգով ու հայրենասիրությամբ անառիկ կպահի հայոց երկու պետությունների սահմանները:

ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի Հայաստան-Սփյուռք
5-րդ համաժողովում ունեցած ելույթից

четверг, 18 сентября 2014 г.

ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՄԱՀԱՑՈՒ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ Է ՍՏԱՑԵԼ

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1990թ. ծնված Մհեր Հովհաննեսի Հակոբյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Մ. Հակոբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

ԿԱՊԻ ԶՈՐՔԵՐԸ ՔՍԱՆԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՆ

Հայաստանի անկախացումից և բանակի ստեղծումից հետո սկսեցին կայանալ նաև ԶՈՒ զորատեսակները: Ձևավորվեցին ու կայացան նաև կապի զորքերը: Արցախյան գոյամարտի դժվարին օրերին ստեղծվեց կապի վարչությունը: Պետի պաշտոնակատար է նշանակվում Վլադիմիր Մկրտչյանը: Նորաստեղծ վարչությունում ծառայելու են գալիս խորհրդային բանակից հայրենիք վերադարձած առաջին կապավորները` Արմեն Ազարյանը, Գրիգոր Ամալյանը, Դավիթ Հարությունյանը, Պռոշյան ավանի ԱՀԿ-ի աշխատողները, որոնց միահամուռ ջանքերով, ձեռքի տակ եղած կապի սուղ միջոցներով, սկսվում է կապի զորքերի կառուցվածքի մշակումը: Կար ընդամենը մի քանի հեռախոսագիծ, ԳՇ կապի հանգույցը ամբողջովին ավերված ու թալանված էր, մարտական գործողություններում ընդգրկված ստորաբաժանումների հետ կարգին կապ չկար: Ահա այս օրերին մեկ տասնյակից ավելի նվիրյալ կապավորների գործադրած աներևակայելի ջանքերի ու նվիրվածության շնորհիվ կարճ ժամանակամիջոցում պաշտպանության նախարարությունը միացվում է ընդհանուր հեռախոսակապին, իսկ բարձր հրամանատարությունն էլ` ապահովվում գծային կապով: 1992թ., երբ Արցախի հյուսիսում մարտական գործողությունների ընթացքը թելադրեց ինքնապաշտպանական ուժերում կառուցվածքային մեծ փոփոխություններ կատարելու և զորքերի ենթակայությունը հստակեցնելու անհրաժեշտությունը, ինչը ենթադրում էր նաև մեծ փոփոխություններ կապի կազմակերպման ասպարեզում, մեր կապավորները իրենց առջև դրված առաջադրանքը պատվով կատարեցին: Արցախում զինվորական կապավորների կառուցած գծալարային կապի առաջին խոշոր համակարգը Ստեփանակերտ-Մարտակերտ կապուղին էր: 1992 թվականին կապի զորքերն համալրվում են գիտահետազոտական ինստիտուտներից, դրանց մասնաճյուղերից բանակ զորակոչված մասնագետներով, որոնցից շատերը նշանակվում են զորամասերի կապի պատասխանատուներ:

1993 թվականի սկզբին ռազմաճակատի ամբողջ երկայնքով ընթացող ծանր մարտերին զուգահեռ կազմավորվում են նաև կապի զորամասերը: Նորաստեղծ կենտրոնական ենթակայության կապի զորամասի հրամանատար է նշանակվում փոխգնդապետ Վազգեն Աղաջանյանը: Օրախնդիր հարց է դառնում կապի միջոցների նորոգման և նորագույն սպասարկման հարցը: Այդ նպատակով, Գարեգին Սահակյանի ջանքերով, կազմավորվում է կապի նորոգման գումարտակը: Միաժամանակ ամբողջ թափով ընթանում է հակաօդային պաշտպանության ու հրթիռահրետանային զորքերի կապի համակարգի ստեղծումը:

Կապի զորքերի ստեղծման ու կայացման ակունքներում են կանգնած եղել Ֆերդինանդ Սոլոմոնյանը, Գագիկ Մկրտչյանը, Արմեն Քրդյանը, Գարեգին Սահակյանը, Սամվել Մադոյանը, Տիգրիս Մաղաքյանը, Արտյուշա Մարուխյանը, Կառլեն Արշակյանը,Աշոտ Սարգսյանը, Արթուր և Արա Սարգսյանները, Լևոն Դոխոյանը, Սահակ Իսկանդարյանը, Արայիկ Բեգլարյանը… Տարբեր տարիներին կապի զորքերը ղեկավարել են գնդապետ Ա. Բալբաբյանը, գեներալ- մայորներ Ա. Փափազյանը, Ա. Բաբուրյանը, իսկ 2009 թվականից մինչ օրս կապի զորքերը ղեկավարում է գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը:

Ավելին՝ այստեղ   http://www.hayzinvor.am/28216.html

четверг, 11 сентября 2014 г.

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՆՎԵՐ

Արցախյան պատերազմի վետերանները հաճելի անակնկալ մատուցեցին գնդապետ Վ. Հովսեփյանի հրամանատարությամբ գործող զորամասին՝ դիրքապահ զինվորներին նվիրելով գերմանական հովվաշան զտարյուն երկու ձագ: Հայաստանցի և Կանադայի Քվեբեք նահանգի հայկական համայնքի բարեգործները մտադիր են տարվա ընթացքում դիրքապահների «զինանոցը» համալրել պահակային ազնվացեղ ևս մի քանի տասնյակ շներով:

ԵՐԱԶԱՆՔՆԵՐՍ ՆՎԻՐԱԲԵՐԵՑԻ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

Արցախյան պատերազմի մասնակից, բժշկուհի Արմինա Նալբանդյանի հետ հանդիպումը հիշեցրեց մեկ այլ հայուհու։ Բանաստեղծ Վարուժան Խաստուրի հորաքույրն էր՝ Մարգարիտա Գասպարյանը, որի հետ աշխատում էինք «Սովետական Հայաստան» ամսագրում։ Ազնվական կին էր, ազնվազարմ։ Ամբողջովին սպիտակ մազերը մի ուրիշ ճերմակություն ունեին, ձյան ճերմակություն։ Անչափ բարի էր և ցույց չէր տալիս հոգում մխացող վերքը։ Մի անգամ աշխատակիցներից մեկը նրան հարցրեց. «Մարգարիտա Քերոբովնա, ինչո՞ւ չեք ամուսնացել, ընտանիք կազմել, Դուք շատ եք գեղեցիկ»։

Զրույցը կարդացեք այստեղ՝ http://www.hayzinvor.am/27995.html

ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ
Ադրբեջանա-արցախյան և ադրբեջանա-հայկական սահմանների երկայնքով թշնամու սանձազերծած աննախադեպ խափանարար գործողություններից հետո, երբ հայկական զինված ուժերի հուժկու հակահարվածների ճնշմամբ, ի վերջո, սահմաններում կրկին վերահաստատվեց հրադադարը, ևս մեկ անգամ ապացուցվեց հայկական բանակի գերազանցությունը հակառակորդի նկատմամբ:

Մանրամասներն՝ այստեղ  http://www.hayzinvor.am/28015.html

ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՎԱԽԸ. ԱՀԱ ԲԱՔՎՈՒՄ ՕՐՈՒԵԼՅԱՆ «ՄԵԾ ԵՂԲՈՐ» ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՋԱԽՋԱԽՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ

Հարևան երկրում Բաքվի իշխանությունների կողմից հայրենիքին դավաճանության մեղադրանքով հետապնդվող իրավապաշտպանների նկատմամբ հայ գործընկերների որևէ վերաբերմունքի արտահայտումը հույժ բարդ խնդիր է: Նկատի ունենք այն ընդդիմախոսներին, որոնց հետ հարկ է եղել Ղարաբաղյան կարգավորման սկզբունքային հարցերով վիճել գործնականում բոլոր միջազգային գիտափորձագիտական համաժողովներում, որոնք կազմակերպվում էին միջազգային հանրության հովանու ներքո:

ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ին կից գործող Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների գծով դոկտորական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի հիմնադիր նախագահ, դոկտոր Հայկ Քոթանջյանի ելույթն ամբողջությամբ կարդացեք այստեղ. http://www.hayzinvor.am/28011.html

ՆԱՏՕ-Ի ՎԵՀԱԺՈՂՈՎԸ ՆՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՓԱՍՏԵՑ


Սեպտեմբերի 4-ից 5-ը Մեծ Բրիտանիայի Կարդիֆ քաղաքում ընթացավ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների ղեկավարների 65-րդ վեհաժողովը, որը, թեև, նախաձեռնել էին Աֆղանստանից զորքերի դուրսբերման, ինչպես նաև իրաքյան, սիրիական և լիբիական հարցերի քննարկման նպատակով, բայց ուկրաինական ճգնաժամի պայմաններում այլ բովանդակություն ստացավ: Այս հանդիպումն առանձնացավ նրանով, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում չհրավիրեցին ՌԴ ներկայացուցչին այն դեպքում, երբ քննարկվող հարցերի մեծ մասը կապված էր հենց Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններին: Ուելսյան վեհաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարության նախաձեռնությամբ կազմակերպվեց նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

Կարդացեք այստեղ՝ http://www.hayzinvor.am/28068.html

«ՄՏԱԾԻ՛Ր ԹԱԹԵՐԵՆ, ԽՈՍԻ՛Ր ԹԱԹԵՐԵՆ, ԳՐԻ՛Ր ԹԱԹԵՐԵՆ»


Հարգելի խմբագրություն, Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների մասին վերջին շրջանում շատ է գրվում. միայն ձեր թերթում մի քանի ընդարձակ հոդված եմ կարդացել թալիշների, թաթերի և մյուս ավելի սակավաթիվ ազգությունների մասին: Կուզեի իմանալ, թե թաթերը մայրենի լեզու ունե՞ն, թե ոչ… Որովհետև հայրիկս խորհրդային բանակում մի թաթ ընկեր է ունեցել, մի շատ լավ զինվոր, որ միայն ադրբեջաներեն է խոսել ու իմացել…

ՎԻԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
շարքային, տանկիստ

Զինվորի նամակին խնդրեցինք պատասխանել արևելագետ, դոցենտ Վարդան Ոսկանյանին:

Կարդացեք այստեղ. http://www.hayzinvor.am/28075.html

ՀԱՂԹԱԿԱՆ ԾԱՓԵՐԻՑ ՀԵՏՈ…

Հայ-ադրբեջանական շփման գծի օգոստոսյան առաջին աննախադեպ լարված օրերը ցույց տվեցին ամենագլխավորը` քսան տարվա զինադադարի տարիները չեն բթացրել մեր ժողովրդի՝ վտանգն զգալու ներքին կարողությունը, ցույց տվեցին սպառնալիքի իրական լինելը և, որ պակաս կարևոր չէ, հրատապությունը` արդիական լինելու իմաստով:

Ձեզ ենք ներկայացնում մշակութաբան, գրող, հրապարակախոս ՌՈՒԲԵՆ 
ԱՆԳԱԼԱԴՅԱՆԻ հետ մեր աշխատակից, փոխգնդապետ ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԻ զրույցը: 

ՊԵՏՔ Է ՀԱՂԹԻ ԱՌՈՂՋ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ


«Վաղը այստեղ, այս նույն դահլիճում փաստաթուղթ է ընդունվելու, որը կապ ունի իմ ժողովրդի անվտանգության ու մեր տարածաշրջանի խաղաղության հետ։ Երկու տարբերակ կա. կա՛մ կընդունվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միակ մասնագիտացված միջազգային կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարը, որն այստեղ առաջարկվում ու պաշտպանվում է համանախագահող երկրների կողմից, այստեղ` ի դեմս ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, կա՛մ կրկին կանցնի սեփական ժողովրդի աչքում մեր հարևան բռնապետի դեմքը փրկել ցանկացող մեկ այլ անդամ երկրի լոբբինգը, որը, հավատացնում եմ ձեզ, որևէ լավ տեղ չի տանում։ Կա՛մ կհաղթեն առողջ բանականությունն ու խաղաղության ձգտումը, կա՛մ կրկին լուռ խրախուսված կմնան այլատյացության խորացումը, պատերազմի հռետորությունն ու մարդկային կյանքեր խլող ապագա բոլոր սադրանքները, որոնք այդպես հեշտորեն հրահրում է սեփական զինվորի կյանքին որևէ արժեք չտվող ու նման թղթերից թևեր առնող Ադրբեջանը»:

ՆԱՏՕ-ի ուելսյան գագաթաժողովում
ՀՀ Նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ելույթից

среда, 10 сентября 2014 г.

Կայացել են հայ-գերմանական երկկողմ ռազմական համագործակցության բանակցությունները

Սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ պարոն Դավիթ Տոնոյանն ընդունել է ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարարության պատվիրակությանը, որը ս.թ. սեպտեմբերի 9-ից 10-ը Երևանում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարությունում հայ-գերմանական երկկողմ ռազմական համագործակցության բանակցություններին մասնակցելու նպատակով:

Հանդիպումների և բանակցությունների արդյունքում ամփոփվել են 2014թ. երկկողմ համագործակցության ծրագրի արդյունքներն և ձեռքբերումները, մշակվել է 2015թ. հայ-գերմանական ռազմական համագործակցության ծրագրի նախագիծը:
Կողմերը բարձր են գնահատել վերջին տարիներին համագործակցության բնագավառում կատարված աշխատանքը, այն պայմանականորեն բաժանելով երեք ուղղությունների` աջակցություն ՀՀ պաշտպանական բարեփոխումներին, ռազմական կրթություն և համատեղ մասնակցություն Աֆղանստանում միջազգային կայունության ապահովման գործողություններին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել համագործակցության զարգացման դինամիկան` փոխգործակցելիության հաստատված մակարդակը զարգացնելու նպատակով: