суббота, 27 декабря 2014 г.

ՉԴՈՂԱՑՈՂ ԲԱԶՈՒԿ… ՉԼՌՈՂ ԶԵՆՔ…


«Արիության համար» մեդալի ասպետ, հետախուզական ջոկի հրամանատար Սարգիս Մովսիսյանի հուշաքարը: Հուշաքարի բացումը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում:
Սարգիս Մովսիսյանը զոհվեց օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը թշնամու դիվերսիոն հարձակմանը դիմակայելու ժամանակ:

ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՃԱՆԱՉԵԼ ՆՐԱՆՑ



Սեպտեմբերի երկուսին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օրը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կապիտան Հայկ Խալաթյանին պարգևատրեց «Արիության համար» մեդալով: Պաշտպանության բանակի սպան այդ պարգևին արժանացել էր այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին ադրբեջանական դիվերսիոն գործողությունների խափանմանը մասնակցելու, թշնամուն արժանի հակահարված հասցնելու ու կենդանի ուժի զգալի կորուստ պատճառելու համար:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ նյութը առաջնագծից կարդացեք այստեղ՝ http://www.hayzinvor.am/29653.html

ԱՎԵԼԻ ՊԱՀԱՆՋԿՈՏ ԼԻՆԵԼ



Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյան.
-Գյուղերից մեկի դպրոցում էի վերջերս: Աշակերտներին հարցնում եմ՝ ո՞վ է Մոնթեն, ո՞վ է Վազգեն Սարգսյանը, 18 հոգուց մեկն էլ չպատասխանեց… Այդ գյուղը չորս զոհ է տվել Արցախյան պատերազմի ժամանակ… Ուրեմն այնտեղ մոռացել են հերոսներին… Ուրեմն պետք է հաճախ հանդիպումներ կազմակերպել ազատամարտիկների հետ: Զինղեկներին եմ դիմում՝ հրավիրեք նրանց, որ իսկապես կռվել են, էն հասարակ զինվորներին հրավիրեք, սուսուփուս ապրողներին, ոչ թե կուրծք ծեծողներին...

կարդացեք այստեղ` http://www.hayzinvor.am/29641.html

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ

Ուղիղ մեկ ամիս է, ինչ հայ խաղաղապահների ստորաբաժանումը իտալական զորախմբի կազմում մասնակցում է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈՒՆԻՖԻԼ) առաքելությանը: Ո՞րն է խաղաղապահ ստորաբաժանման առաքելությունը, ինչպե՞ս են նրանք հարմարվել տեղանքին, ի՞նչ բարդության խնդիրներ են իրականացնում, ի՞նչ յուրահատկություն ունի տվյալ ռազմակայանը:

«Հայ զինվոր» թերթի թղթակից կապիտան Շուշան Ստեփանյանը զրուցել է խաղաղապահ զորամասի հրամանատար, գեներալ-մայոր ԱՐԹՈՒՐ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ:

-Պատասխանատու և դժվարին ծառայություն է, ինչ խոսք, թեև Լիբանանում, իմ կարծիքով, ավելի հանգիստ պետք է լինի, քան Աֆղանստանում…

-Ավելի պատասխանատու և դժվարին չէ, քան սահմանին՝ առաջնագծում կանգնած հայ զինվորինը… Իհարկե, ութ ժամ հատուկ հանդերձանքով կանգնելը ֆիզիկական գերհոգնածության է հանգեցնում: Եթե անգամ չկրակեն, եթե ուրիշ ոչ մի վտանգ էլ չլինի, հենց միայն այդ հագուկապը բավական է: Ինչ խոսք, Լիբանանում համեմատաբար ավելի հանգիստ է, քան Աֆղանստանում: «Շամա» ռազմակայանի մոտակայքում լուրջ ռազմական գործողություններ չեն ընթանում: Վտանգը մահապարտ ահաբեկիչներն են, որոնց թիրախը ռազմակայանների անցագրային կետերն են: Պետք է կանխարգելել մահապարտի մուտքը տարածք, բայց եթե նա հայտնաբերվում է անցագրային կետում, ինքնըստինքյան ծառայողների համար վտանգի աղբյուր է դառնում: Նման մի քանի ծանր դեպք եղել է Քաբուլում` մահապարտները ամերիկյան ռազմակայանի անցագրային կետում պայթեցրել էին իրենց, զոհվել էին ամերիկացի եւ վրացի խաղաղապահները: Կարելի է ասել՝ անցագրային կետերը հսկող խաղաղապահները չպայթած ռումբի վրա են ծառայություն իրականացնում:

կարդացեք այստեղ` http://www.hayzinvor.am/29766.html

ՎՍՏԱՀԵ՛Ք ՀԱՐԱԶԱՏ ԲԱՆԱԿԻՆ



Անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված ուղղաթիռի մասին հարցին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողներին հայտնեց, որ միջադեպի շուրջ ծառայողական քննությունն ավարտվել է, հրամանատարությունը համապատասխան որոշումներ է ընդունել, հարուցված է քերական գործ:
-ԼՂՀ պաշտպանության բանակի ղեկավարությունն ու իրավապահ մարմինները աշխատում են,- նշեց նա՝ շեշտելով, որ հասարակությունը հարմար առիթի դեպքում անպայման կտեղեկանա մանրամասներին:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե՝ արդյոք անհամաչա՞փ էր հայկական կողմի պատասխանը թշնամուն, Սեյրան Օհանյանը շեշտեց, որ պատասխան գործողությունները շատ հաճախ իրենց մեջ պարունակում են նաև ռազմական գաղտնիք:
-Ամեն ինչ չէ, որ մենք կարող ենք հասցնել մեր հասարակությանը: Անհամաչափ պատասխան անկասկած տրվել է, որոշ պարզաբանումներ հասարակությանն արվել է: Մենք հակառակորդի կայքերն ուսումնասիրում ենք, կորուստների վերաբերյալ տեղեկատվությունը տեսնում ենք,- ասաց նախարարը:
Անդրադառնալով հակառակորդի նախաձեռնած վերջին խափանարար գործողությանը, որի ժամանակ թշնամին մոտ 5 զոհ էր տվել, և այն հարցին, թե՝ ինչո՞ւ այդ մասին հանրությունը բավարար չափով իրազեկված չէ, Սեյրան Օհանյանը տվեց կարճ բայց խոսուն պատասխան. «Վստահե՛ք հարազատ բանակին»:

կարդացեք այստեղ՝ http://www.hayzinvor.am/29781.html

пятница, 26 декабря 2014 г.

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ… ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ



-Ասում են՝ Դուք եք զանգել ու խնդրել, որ թույլ տան մտնել ականապատ տարածք՝ հակառակորդին դիմակայած ընկերոջը փրկելու համար:
-Ես Արմենին ճանաչում էի, ասացին, որ հնարավոր է՝ ողջ լինի: Շտապում էի՝ արագ հասնեմ, վախենում էի՝ կմահանա: Չհասկացա՝ ականն ինչու պայթեց, կարծես թե ամեն ինչ ճիշտ էի անում: Ընկերս անմիջապես օգնության հասավ ինձ: Ես տեսա նրա այլայլված դեմքը… արյունը առվի պես հոսում էր…
-Դուք նրան ասե՞լ եք՝ մի՛ վախեցիր…
-Ասացի՝ ամեն ինչ լավ է: Երբ ընկերս ինձ քաշելով դուրս հանեց տարածքից, հասկացա, որ պիտի ապրեմ:
-Ինչո՞ւ քաշելով, ինչո՞ւ չէր գրկել:
-Հակառակորդի դիպուկահարները կարող էին նկատել: …Ասում են՝ վիրահատության ժամանակ սիրտս մի քանի անգամ 20 վայրկյանով կանգնել է: Երբ բժիշկները կռիվ էին տալիս կյանքիս համար, ես երազ էի տեսնում. իբր, պատերազմում եմ, մեն-մենակ կռվում եմ ադրբեջանցիների դեմ, կրակում եմ բոլոր զինատեսակներից, սողում եմ, վազում եմ… ու այդ ընթացքում պարզորոշ լսում եմ սրտիս անհանգիստ տկտկոցը և մի ներքին ձայն, որ ասում է՝ մի՛ հանձնվիր, մի՛ հանձնվիր…
-Հետո՞…
-Ես հաղթեցի… Ես հասկացա, որ հաղթեցի պատերազմը: …Երբ արթնացա, ստուգեցի ոտքերս:

կարդացեք այստեղ` http://www.hayzinvor.am/29752.html

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑՆ ԱՐԴԵՆ ԼՈՒԾՎԱԾ Է

Ըստ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի` Ղարաբաղյան հիմնահարցն արդեն լուծված է, ժամանակի ընթացքում հակառակորդը այդ փաստը ստիպված կգիտակցի, երբ Ադրբեջանում կսթափվեն և իրողությանը ճիշտ գնահատական կտան:

կարդացեք այստեղ՝ http://www.hayzinvor.am/29804.html

Ի ՆՊԱՍՏ ԱՐԴԱՐ ԶՈՐԱԿՈՉԻ

Ստեղծվել է 2014թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական ԳԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

Մենք ներկա գտնվեցինք հանձնաժողովի նիստին, ականատես եղանք դիմումներից երկուսի քննարկման ընթացքին: Դիմումները քննարկվում են դիմումատուների (զորակոչիկի եւ նրա ծնողի) մասնակցությամբ, բաց ռեժիմով, այսինքն՝ կարող են ներկա լինել նաեւ լրատվամիջոցները: Դիմումատուն կարող է միջամտել քննարկման ընթացքին: Անհրաժեշտության դեպքում տեղում կատարվում է նաեւ զորակոչիկի մարմնական զննություն, ինչպես, օրինակ, զորակոչիկ Միլազմ Շամոյանի դեպքում էր:
Նրա վերաբերյալ դիմում էր ներկայացրել մայրը՝ Գյուլշա Շամոյանը: Զորակոչիկ Շամոյանը հետազոտվել է Էրեբունի բժշկական կենտրոնում, «Նորք» հոգեբուժական կլինիկայում: Ախտորոշվել է ողնաշարի կրծքային հատվածի աննշան սկոլիոզ, մտավոր պակասություն եւ պուստուլյոզ կորյակներ: Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նոյեմբերի 25-ի որոշմամբ եւ Զինապարտների եւ զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգը սահմանող ՊՆ 410-13 հրամանի համապատասխան հոդվածով՝ նա ճանաչվել է` «Պիտանի է զինծառայության սահմանափակումով»: Դիմողը համաձայն չէր ընդունված որոշմանը, խնդրում էր վերանայել՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ զորակոչիկի պապը եւս տառապել է հոգեկան հիվանդությամբ, իսկ ինքը՝ զորակոչիկը, ագրեսիվ է եւ միշտ խնդիրներ է ունեցել դպրոցում:
ՀՀ առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ, հանձնաժողովի բժիշկ-փորձագետ Գ. Թեփելիկյանը նախ զննեց երիտասարդին, այնուհետեւ հանձնաժողովի անդամները տարաբնույթ հարցեր ուղղեցին նրան: Հանձնաժողովը որոշեց՝ միջնորդագիր ներկայացնել եւ ԿԲՀ-ում կրկին փորձաքննել զորակոչիկին հոգեբույժի եւ մաշկաբանի կողմից. «ԿԲՀ-ի որոշման մեջ արտացոլված չեն վարքային խանգարումները, որի վառ ապացույցը ձախ նախաբազկի շրջանում առկա ինքնավնասումների սպիներն են: Նաեւ զինակոչիկը պետք է մաշկային բուժում ստանա, եթե նա նման կորյակներով հայտնվի զորամասում, ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունքում քրտնի, վիճակը ավելի կբարդանա»,-պարզաբանեց փորձագետը: Դիմողը հանձնաժողովի կայացրած որոշումից գոհ էր:

կարդացեք այստեղ՝ http://www.hayzinvor.am/29773.html

ԵՐԲ ՔԵԶ ՀԱՅՐԵՆԻՔ ԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ

Տարոն Բարսեղյանը ջոկի հրամանատար է, կրտսեր սերժանտ, դիրքի ավագի օգնական:
- Տարոն, ի՞նչ է զգում զինվորը մարտական հենակետում:
-Ծառայության էությունը հայրենիքի պաշտպանությունն է, որ գիտակցում ես հենց մարտական հերթապահության ժամանակ: Ուսումնական զորամասում այդ բանը չես կարող զգալ: Այստեղ լիովին գիտակցում ես քո առաքելության կարևորությունը պետության ու հայրենիքի հանդեպ: Ճիշտ է` բարդ ծառայություն ենք իրականացնում, վտանգավոր, սակայն միաժամանակ նաև հետաքրքիր:

կարդացեք այստեղ` http://www.hayzinvor.am/29756.html

ԲԱՆԱԿԱՅԻՆ ՄԱՐԶԻԿԻ ՆՎԱՃՈՒՄԸ

Տարեվերջյան մարզական միջազգային մրցաշարերից հայ մարզասերների համար ամենից տպավորիչն ու հիշարժանը թերևս Չեխիայի Օստրավա քաղաքում կայացած «Karate Euro Grand Prix-2014» մրցաշարն է, որի ընթացքում գերազանց ելույթներ ունեցան կարատեիստներ Սերյոժա Մակարյանը և ԲԿՄԱ սան Էդգար Մինասյանը:
Օրերս բանակի կենտրոնական մարզական ակումբի սանը իր անձնական մարզչի` ՀՀ կարատեի ազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար, հավաքականի գլխավոր մարզիչ Արման Մակյանի հետ հյուրընկալվեց «Հայ զինվոր»-ի խմբագրատանը:

կարդացեք այստեղ՝ http://www.hayzinvor.am/29703.html

понедельник, 15 декабря 2014 г.

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՁԵՎԸ


«Հայաստանի ԴՕՍԱԱՖ» հասարակական կազմակերպության և ՀՀ Ռադիոսպորտի ֆեդերացիայի յոթնամյա համատեղ ջանքերը պսակվեցին նշանակալի հաջողությամբ՝ միջազգային ճանաչման արժանացնելով ոլորտի առաջատար մարզիկներին: Ռադիոկապի Հայաստանի հավաքականը հաղթել է աշխարհի մի շարք առաջնություններում և արժանացել չեմպիոնի կոչման:

Ավելին` այստեղ. http://www.hayzinvor.am/29506.html

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՆՎԵՐ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ


Սփյուռքահայ բարերարների աջակցությամբ ՀՀ զինված ուժերը համալրվեցին եւս 8 գերմանական հովվաշնով, որոնք կօգնեն հսկել հայրենիքի հյուսիսարեւելյան շրջանների անվտանգությունը: Մեր սահմաններում արդեն 10 ազնվացեղ սահմանապահ հովվաշուն կա:
Սփյուռքահայ բարերարներն առաջին երկու հովվաշները նվիրել էին գնդապետ Վահե Հովսեփյանի հրամանատարությամբ գործող զորամասին դեռեւս օգոստոսին: Առաջին օրվանից շան ձագերը սիրվեցին եւ դարձան զորամասի պարծանքը` ոգեւորելով ե՛ւ զինվորներին, ե՛ւ հրամանատարական կազմին: Արու եւ էգ ձագերին պահում են առանձին-առանձին, եւ նրանք կմիավորվեն միայն զուգավորման ժամանակ: Նմանատիպ թանկ նվերը օրերս զորամաս էր բերել ԵԿՄ անդամ ազատամարտիկ Հովհաննես Նիկողոսյանը: Մյուս 7-ին էլ նա բերել էր հյուսիսարեւելյան սահմանները հսկող զորամասեր:

Ավելին`այստեղ. http://www.hayzinvor.am/29493.html

ՏԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ


Թերևս քչերը գիտեն, որ 2014 թ. լրացավ Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի ծննդյան 100-ամյակը: Օրինաչափն այն կլիներ, որ մեր հերոս հայրենակցին մեկ անգամ ևս հիշելու, հերոսներ ծնող մեր ժողովրդին փառաբանելու, հպարտանալու և բարձրացող սերնդին արիության և հայրենասիրության կոչելու այս առիթը օգտագործեին և՛ լրատվամիջոցները, և՛ մշակութային-քարոզչական օջախները, սակայն տարին ավարտվում է, և մեզ մնում է օգտվել պատեհ առիթից ու պատմել, թե ինչ նախաձեռնություններով է հանդես եկել պաշտպանության նախարարությունը մեր հերոս հայրենակցի հոբելյանի կապակցությամբ, և ինչպիսի միջոցառումներ են իրականացվել պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի գլխավորությամբ և անմիջական ջանքերով:

Կարդալ ավելին`  http://www.hayzinvor.am/29515.html

ԲՈՒԶԼՈՒԽ. ՀԱՂԹԱՆԱԿ՝ ՎԱՅՐԻ ԴԱՂՁԻ ԲՈՒՅՐՈՎ


Բուզլուխի հաղթանակը վերջ տվեց հայության անվերջ նահանջին:
Բուզլուխի ճակատամարտը վերջ տվեց այն նահանջին, որը սկսվել էր դարեր առաջ՝ Վարդանանց պատերազմից, թերևս դրանից էլ առաջ և շարունակվում էր մինչև մեր օրերը…
Բուզլուխի ճակատամարտը տեղի ունեցավ 1991 թվականի սեպտեմբերի 14-ին: Այն տևեց 7 ժամ 10 րոպե` ակնթարթ մեր ժողովրդի հազարամյակների պատմության մեջ:

Ավելին` այստեղ http://www.hayzinvor.am/29537.html

ՄԵՐ ԶԵՆՔԸ ՄԵՐ ՀՆՉԵՂ ՆՎԱԳՆ Է


Ես միշտ ցանկություն ունեի մեր սպաների մասին երգ գրելու, բայց չէր ստացվում: Նեղվում էի, երբ հայ սպաներին «господа офицеры» ստեղծագործությամբ էին ողջունում… Լավ երգ է, բայց մերը չէ: Մի օր ժողովի էի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսեց սպայի պատվի մասին, դիպուկ խոսեց, տպավորիչ: «Պատիվ» բառը մեխվեց գլխումս, եկա տուն եւ գրեցի բառերը… Առաջին երգն է, որ նախ խոսքն եմ գրել, հետո երաժշտությունը:

Ավելին` այստեղ` http://www.hayzinvor.am/29556.html

пятница, 5 декабря 2014 г.

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ ԱՐԱՏԱՎՈՐ ԲԱՐՔԵՐԻ ԴԵՄ


Նոյեմբերի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը նվիրված էր զինված ուժերում արատավոր բարքերի դեմ պայքարին, ազգային բանակի ավանդույթների զարգացմանը և հայրենասիրության արժեքի դաստիարակության խնդիրների քննարկմանը: ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ-ի միջև համագործակցության շրջանակում կոլեգիայի նիստին մասնակցում էին պաշտպանության բանակի ներկայացուցիչները: Նիստին ներկա էին նաև ՀՀ ՊՆ հետ համագործակցող հասարակական մի շարք կազմակերպությունների ղեկավարներ:

Մանրամասներն ասյտեղ` http://www.hayzinvor.am/29445.html

ՍՈՉԻՆ ԽՈՐԱՑՐԵՑ ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳԾԵՐԸ


Ադրբեջանական արկածախնդրությունը և Ուկրաինական ճգնաժամը ստիպում են հարավկովկասյան տարածաշրջանի գլխավոր խաղացողներին հանդես գալ նոր մարտավարությամբ` ավելի խորացնելով բաժանարար գծերը: Ռուս-աբխազական պայմանագիրը, այդ առումով, ոչ միայն Աբխազիայի անվտանգության երաշխիք է, այլ նաև` չճանաչված հանրապետությունների հետ ռուսաստանյան նոր քաղաքականության դրսևորում:

Բագրատ Մոբսեսյանի վերլուծականը` այստեղ. http://www.hayzinvor.am/29384.html

ՄԱՐԳԱՐԻՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ. «ԶԻՆՎՈՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ ԻՄ ԺԱՄԱՆԱԿԸ»


«Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին բոլորն են ճանաչում: Նրա «հանրային» կերպարը` սևազգեստ, խիստ, կոպիտ, անզիջում, «Մարոզի» նրա իմիջը հռչակված է ժողովրդի շրջանում: Նրա մասին շրջող պատմությունները հաճախ «առասպելաբանության» ժանրից են: …Ո՞վ է իրականում Մարգարիտա Խաչատրյանը: Ո՞րն է այդ կնոջ ֆենոմենը: Ինչո՞ւ է երկրի նախագահը շնորհավորում նրա ծննդյան տարեդարձը… ինչո՞ւ են հասարակ զինվորները «մայրիկ» կոչում նրան… Մարգարիտա Խաչատրյանը հազար անգամ ոտքով չափել է Հայաստանի ամբողջ սահմանները, հասել ամենահեռավոր դիրքերը: Մարգարիտա Խաչատրյանին կարելի է տեսնել պաշտպանության նախարարի աշխատասենյակում և ամենածայրամասային զորամասի զորանոցում: Նրա հեռախոսահամարը ունեն բոլոր զինվորները: Նրա գրապահարանը լի է դիմումներով, բողոքներով, շնորհակալական նամակներով: Ինչո՞ւ են այս կնոջը վստահում և՛ պաշտպանության նախարարը, և՛ հասարակ զինվորը: Այս անկեղծ զրույցը գուցե մի նոր գույն ավելացնի Մարգարիտա Խաչատրյանի կերպարին ու բացահայտի նրա դժվարին ճակատագրի առեղծվածը:


Կարդացեք այստեղ. http://www.hayzinvor.am/29428.html

ԱՌԱՋՆԱԳԻԾ. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ

Լուսանկարում դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ա. Խաչատրյանն է: Նրա հրամանատարությամբ դասակը մարտական հերթապահություն է իրականացնում մի դիրքում, որը թշնամու դիրքերից հեռու է 35-40 մետր, այսինքն՝ այնքան մոտ, որ անզեն աչքով նկատելի է հակառակորդի ցանկացած տեղաշարժ: Կարելի է ասել, որ այստեղ հեռադիտակը գործածելու անհրաժեշտություն գրեթե չի լինում:

կարդացեք այստեղ` http://www.hayzinvor.am/29314.html

Մեր թերթի նոր համարը կոչ է բոլորին՝ ԳՐԵ՛Ք ԶԻՆՎՈՐԻՆ


«Ձեր որդին ժամանել է մեր զորամաս: Որոշ ժամանակ է պետք, որ նա ընտելանա բանակային կյանքին եւ ստանա առաջին տարրական գիտելիքները, որոնք անհրաժեշտ են զինվորներին: Բանակը նրան ապահովում է համազգեստով, լավ սնունդով, հարմարավետ կացարանով եւ բժշկական ծառայությամբ: Օժանդակեցե՛ք նրան նաեւ ձեր հավատով եւ ուշադրությամբ: Գրե՛ք նրան որքան հնարավոր է հաճախ: Նամակ ստանալը զինվորի համար մեծ ուրախություն է: Եթե տանը հաճելի իրադարձություն է տեղի ունենում, անպայման գրեք այդ մասին: Եթե դուք հպարտանում եք ձեր զինվորով, գրեք նրան այդ մասին: Թող նա վստահ լինի, որ ամենուր իր հետ եք:

Միշտ հիշեք, որ դուք նույնպես մեր զինված ուժերի մի մասն եք կազմում, դուք ոգեշնչման եւ խանդավառության բանակն եք: Ձեր զինվորին այդ զգացումներով տոգորված նամակներ ուղարկեք, եւ դրանով դուք կօգնեք ե՛ւ նրան, ե՛ւ մեզ»:

աղբյուր՝ http://www.hayzinvor.am/29448.html

Զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել

Դեկտեմբերի 4-ին ժամը 15:40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 1995թ. ծնված Արթուր Պերճի Մարգարյանը:
Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Մարգարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

четверг, 4 декабря 2014 г.

ԴՈՒ ԻՄ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՍ


Ներկայացնում ենք օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հետախուզախափանարար գործողության ժամանակ հերոսաբար զոհված կապիտան (շնորհվել է հետմահու) Զորիկ Գևորգյանի քրոջ՝ Անի Գեւորգյանի նամակը գրված 27.03.2007թ.: Կարդում ես ու մտածում` թերևս հարազատների նման նամակներն են, որ թևավորում են զինվորին և հերոսության մղում:

Բարևակարոտակարոտապաչիկագիր

«Բարև, Զո՛ր ջան, ո՞նց ես, ցավդ տանեմ: Հարցրել էիր, թե ինչ նորություններ կան մեզ մոտ: Հիմա ասեմ. ես քեզ միշտ ամեն ինչ գրում եմ, դե, այն, ինչ էլ չեմ գրում, հեռախոսով արագ պատմում եմ: Մաման, պապան լավ են, Զորս, ուղղակի քեզ շատ են կարոտում, դեռ չենք հաշտվել, որ մեզնից հեռու ես ապրում: Գիտե՞ս՝ երբ ճաշի ժամին բնազդաբար ափսեները չորսն եմ շարում… Քեզ միշտ մեզ հետ եմ հաշվում… Խելառ եմ, չէ՞: Զո՛ր ջան, ցավդ տանեմ, դասերս լավ են, ինձ նեղացնող չկա, ո՞նց կարող են նեղացնել, դու ինձ չգիտե՞ս: Առավոտ գնում եմ դասի, հետո, եթե փորձեր եմ ունենում, գնում եմ փորձի, իսկ երեկոյան՝ թատրոն` ներկայացումների: Օրերս հետաքրքիր են անցնում: Ճիշտն ասած, դասերս շատ են, մեկ-մեկ հոգնում եմ, բայց դե գիտես՝ շա՜տ եմ սիրում: Մաման, որ տեսնում է գիշերը ուշ ժամի նստած դեռ կարդում եմ, ջղայնանում է: Զո՛ր ջան, որ մամայի հետ խոսես, այդ մասին խոսք գցի, թող ինքը պատմի, դու էլ ասա՝ ուրեմն՝ պետք է, որ կարդում եմ, բա ամոթ չի՞, որ լավ չներկայանամ, հա՞: Նախապես ասում եմ՝ ապրե՛ս, ախպե՛րս, դու ինձ հետ համամիտ ես, գիտեմ:

Զո՛րս, ուղարկածդ տետրերը պահում եմ, ցավդ տանեմ, քո պահարանում են, դանակներիդ հավաքածուի կողքին` այն պայուսակի մեջ՝ բանաստեղծություններիդ ու նկարներիդ հետ, նամակներդ էլ եմ պահում, արևս:

Զո՛ր ջան, մեռնեմ կյանքիդ, հեռախոսով խոսելիս ամեն անգամ չեմ ուզում ասել, որովհետև գիտեմ՝ քեզ համար էլ է դժվար… բայց ես քեզ շատ եմ սիրում ու կարոտում… շա՜տ… Ինձ համար էնպես անսովոր է տնից դուրս գալ, գնալ ինչ-որ տեղ առանց քեզ:

Քեզ պինդ պահիր, մեռնեմ արևիդ:

Դու իմ հպարտությունն ես, Զո՛րս:

Մոռացա ասեմ՝ դասարանի երեխեքը բարևում են, Զո՛ր ջան, միշտ հարցնում են քո մասին ու ասում, որ բարևները փոխանցեմ:

Հաջող, ցավդ տանեմ, ինչքան գրեմ, կգրեմ:

Պաչում եմ շատ ու գրկում եմ ուժե՜ղ-ուժեղ:

Զո՛րս, բանաստեղծություններդ շա՜տ լավն էին… Ճիշտն ասած՝ լացել եմ…»

27.03.2007թ.

ԱՆԻԻՍ՝ ԻՄ ԼԱՎ ՔՐՈՋԸ

Քամին հանդարտ

Րոպե-րոպե

Ողջ ամիսը երգ է երգել,

Ջրերը պաղ աղբյուրների

Սիրո՛ւն քույրիկ, քեզ հիշեցրել…

… Բաժանել է մեզ կյանքը բարբարոս,

Ու էլ չի վառվում

Իմ ճամփին փարոս,

Հիմա կարոտն է

Ինձ մեծ հույս տալիս,

Ու մթության մեջ

Հոգու լույս տալիս:

Հիմա կարոտն է

Ինձ օգնում ապրել,

Սրտիս կրակը

Չի թողնում մարել:

Եղբորս` ԶՈՐԻԿԻՆ

Քանի անգամ գիշերները

Երազումս քեզ եմ տեսել.

Ու երազից ուրախացած՝

Ես աչքերս եմ բացել,

Շուրջս քեզ եմ ես փնտրել,

Բայց, ափսոս, որ չեմ գտել…

Զո՛րս, շատ եմ քեզ կարոտել,

Բայց, ի՞նչ արած, պետք է ապրել…

03.09.2006թ.

աղբյուր՝ http://www.hayzinvor.am/29441.html