понедельник, 23 мая 2016 г.

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՄ

Մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոխվել: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակվել միայն սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում:

ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները:
ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` անցած գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  նույնպես հանգիստ է եղել:
Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից խախտվել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱ Է ԵՂԵԼ ԳՆԴԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆԸ


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է եղել ՀՀ ԶՈՒ առաջին բանակային զորամիավորումում անցկացված ուժեղացված գնդային մարտավարական զորավարժությանը:  

Ավելին. 

пятница, 20 мая 2016 г.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության նախագահի ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՍԱՇԱՆ ՊԻՏԻ ՏՈՒՆ ՀԱՍՆԵՐ…

Զինվորը մարտադաշտից հանել է զոհված ընկերոջը: Ընդամենը: Ընդամե՞նը: Պատերազմում ավելի մեծ սխրանք կա՞: Չգիտեմ: Ինձ համար սխրանքներից մեծագույնն է՝ մարտադաշտում չթողնել ընկերոջը: Ահա զինվորի գլխավոր պարտքը: Իր սխրանքի համար ժամկետային զինծառայող, սերժանտ ՏԻԳՐԱՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով:

56 ՎԱՅՐԿՅԱՆ

Վերջին օրերին բազմաթիվ հեռախոսազանգեր եմ ստացել սահմանը պահող զինվորներից, սպաներից, նրանք այնքան ոգևորված են: Ասում են` կրկնակի քաջությամբ ենք կռվելու թուրքի դեմ, եթե համարձակվի մտնել մեր հողը: Իմ ծննդավայր Սպիտակում, Երևանի փողոցներում, ամենուր ինձ դիմավորում են պայծառ, ժպտացող դեմքեր… Սա է իմ երջանկությունը, իմ աստեղային պահը, ես սրա համար եմ ապրում:

ԱՐՑԱԽԻ ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ

Գաղտնիք չէ, որ սահմանում ծառայող զինվորի յուրաքանչյուր պահը սխրանքի է հավասար: Առաջնագծի դժվարին ու վտանգավոր ծառայությունը կոփել է մեր զինվորին և դարձրել նրան ավելի ուժեղ, ավելի վճռական: Այս լուսանկարներն արվել են օրվա տարբեր ժամերին, առաջնագծի տարբեր հատվածներում: Գիշեր թե ցերեկ մեր զինվորները զգոն կանգնած են մարտական դիրքերում:

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԹԻԿՈՒՆՔԷՆ ԵՎ ԱՌԱՋՆԱԳԾԷՆ

Անբացատրելի էր իմ զգացումը, երբ իմացայ, թէ լիբանանցի լրագրողներու հետ պիտի մեկնէի Արցախ։ Արդարեւ, 6 ապրիլ 2016-ի առաւօտեան կանուխ ժամերուն Պէյրութէն հասանք Երեւան, լիբանանեան LBCI հեռուստաընկերութեան լրագրողին եւ նկարիչին հետ: Իմ ներկայութիւնը թարգմանական եւ աշխատանքներու համադրման համար էր:

ԴԱՍԱՐԱՆ` ՔԱՋՈՐԴՈՒ ԱՆՈՒՆՈՎ

Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի Մարգար Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցն ավարտելիս երեք ընկերներով` Գոռ Օհանյան, Սահակ Մարտիրոսյան և Արսեն Մանուկյան, որոշեցին գործերը հանձնել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Երազանքն իրականություն դարձավ, երեքն էլ զինվորական դարձան և ավարտելուց հետո մեկնեցին ծառայության տարբեր զորամասեր:

ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ ԿՈՂՔ ԿՈՂՔԻ

Գուցե ամենածանր, ամենավտանգավոր եւ դառը տարիները ազատամարտիկների համար միեւնույն ժամանակ ամենաերջանիկն էին: Նրանք միշտ ոգեւորությամբ են հիշում այդ օրերը: Գուցե նրանք իսկապես կարոտում են պատերազմը, որում հաղթել են, մի հացը տասնյակ կտորների են բաժանել ու կշտացել, գուցե, որովհետեւ այն ժամանակ երիտասարդ էին, ուժեղ: Չէ՛, հաստատ կարոտում են, որովհետեւ ուրիշ էին, բարձր էին, հպարտ էին… Եվ գուցե նաեւ այդ կարոտն է նրանց նորից ռազմադաշտ բերել… Նայում եմ հարավարեւելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող, տարիքն առած ազատամարտիկներին, ու այս մտքերն են պտտվում գլխումս:

ԿԱՆԽԻ՛Ր ԱԳՐԵՍԻԱՆ, ՎԵՐԱՀՍԿԻ՛Ր ԻՐԱՎԻՃԱԿԸ

Սա է «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի նշանաբանը: Այս կենտրոնի և նրա հիմնադրի մասին շատ է գրվել, նկարահանվել են ֆիլմեր, տեսանյութեր: Շատերին է հայտնի հայկական նոր տիպի մարտարվեստի հիմնադիր Գևորգ Գևորգյանի անցած ուղին, որ 14 տարեկանից կամավորագրվել Է ՀԱԲ-ին, մեկնել Արցախ: Նա սկզբում գուցեև պատանեկան տաքարյունությամբ, իսկ այնուհետև հասուն համոզմունքով նվիրվել է ուժի, մտքի ու ոգու եռամիասնության գաղափարին և Արցախյան պատերազմին՝ որպես հետախույզ, իր մասնակցությամբ յուրահատուկ իմաստ է հաղորդել այս գաղափարին:

ԱՌՅՈՒԾՆԵՐԻ ՓԱՂԱՆԳԸ

Արցախի 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում ընկած քաջարի զինվորների եւ սպաների հպարտ փաղանգում դյուցազնաբար անմահացան նաեւ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտի բազմաթիվ շրջանավարտներ: Նրանց վերաբերյալ անշուշտ դեռ բազում հոդվածներ կհրապարակվեն, գրքեր կգրվեն, ֆիլմեր կնկարահանվեն… Յուրաքանչյուրի մասին առանձին: Որպեսզի փառաբանվի խիզախներից յուրաքանչյուրի դյուցազնական սխրանքը…

ԵՍ ՀՍԿՈՒՄ ԵՄ ՁԵՐ ՔՈՒՆԸ

Սկսենք նրանից, որ ես չկամ, զոհվել եմ… Իրականում ինձ համար դա սովորական մահ էր, հերոսություն չէր, այն էր, ինչ ես պարտավոր էի անել ու արեցի իմ հայրենիքի համար: Ընկերներս ասում են՝ հերոսի մահով է զոհվել, ամեն առիթի էլ խմում են կենացս, հազար անգամ հիշում են ինձ, մեր լավ ու վատ օրերը, ու բոլորով միասին ծիծաղում են մեր հիմարությունների վրա:

ԱՅՈ՛ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆԸ, Ո՛Չ ՑՈՒՑՔԻՆ

Բարեգործությունը մարդկային մեծագույն առաքինություններից է: Ի՞նչ է բարեգործությունը, և ինչպիսի՞ն պետք է այն լինի… Ինչպե՞ս անել, որ բարեգործությունը չվիրավորի, մատի փաթաթան չդառնա, որ չընկալվի որպես շպրտված փշուր… Ի վերջո, բարեգործությունը ավելին է, քան զուտ սոցիալական աջակցությունը: Այն նախեւառաջ բարոյական քայլ է: Եվ մի՞թե բարեգործությունը գովազդի կարիք ունի, մի՞թե արժե այդ մասին թմբկահարել հեռուստաընկերություններով, վերածել ցուցքի: Մտածում էի՝ ո՞ւմ ուղղել այս հարցերը, ո՞վ բարոյական իրավունք ունի պատասխանելու, ո՞ւմ խոսքը կընկալվի որպես խրատ ու խորհուրդ: Եվ թակեցի Գուրգեն Մելիքյանի դուռն ու մի հարց տվեցի՝ «Ի՞նչ է բարեգործությունը, պարո՛ն Մելիքյան »:

ՈՏՔԻԴ ՏԱԿ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂ ՊԻՏԻ ԼԻՆԻ

Մարտական հենակետում, որտեղ կանգնած են տղաները, այժմ համեմատաբար խաղաղ է: Դիմացը ադրբեջանցիներով բնակեցված բնակավայրն է, որտեղ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ոչ մի շնչավոր չէր մնացել: Հիմա նորից սկսել են վառվել լույսերը: Մի քանի մարտական հենակետ այն կողմ կապիտան Ա. Ուրֆանյանի և իր զինակից մարտընկերների հերոսացման վայրն է: Այս հենակետում էլ տղաները կանգնած էին ամուր ու անսասան:

ԶՈՐԱՄԱՍԸ ՔՍԱՆ ՏԱՐԵԿԱՆ Է

Օրերս հանդիսավոր պայմաններում նշվեց ՀՀ ԶՈՒ «Անդրանիկ Օզանյանի» անունը կրող զորամասի կազմավորման 20-րդ տարեդարձը: Գունդը կազմավորվել է 1996թ. ՀՀ ՊՆ մոտոհրաձգային 1-ին բրիգադի բազայի վրա՝ ժառանգելով հարուստ մարտական ուղի և ավանդույթներ: 1992-1994 թթ. բրիգադի կազմում գնդի զինծառայողները մասնակցել են հայրենիքի պաշտպանությանը, ապա իրականացրել նաև ՀՀ և Նախիջևանի սահմանների պահպանությունը:

ՊԱՐՏՔ, ԳԻՏԵԼԻՔ, ՊԱՏԻՎ

Սպան կայանում է ծառայության ընթացքում, զորքերում, երբ թաթախվում և թրծվում է գործի մեջ: Ծառայության նշանակվեցի առաջատար զորամասերից մեկում` որպես մարտկոցի ղեկավարման դասակի հրամանատար: Առաջին անգամ մտա զորքեր…. Չեմ մոռանում. բրիգադի հրամանատարը անհատական զրույցից հետո, ձեռքը պարզելով մի ուղղությամբ, ասաց` ահա քո մարտկոցը, գնա և ղեկավարիր:


Ավելին...

ՀԱՅՐԵՆԻՔԸ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐՆ Է

Oրս մի առանձնահատուկ լիցք ու ոգեղենությամբ լցվեց. գնացել էի այցելելու Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի վիրավոր զինվորներին: Ասում են՝ հրաշքներ չեն լինում, բայց հայ բժիշկների ձեռքով անհնարինը դառնում է հնարավոր: Բաժանմունքում այս պահին բուժվող զինվորները ծանր վիրահատություններից հետո ոչ թե ապաքինվել, այլ հրաշքով ողջ են մնացել: Քույրս այդ բաժանմունքում որպես բուժքույր է աշխատում, և ես ամեն օր տեղեկանում էի նրանից զինվորների առողջության մասին:

Ավելին...

ԱԴՐԲԵՋԱՆՆ ՕԳՆՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼԻՆ ԻՐԱՆԻ ԴԵՄ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ

Ադրբեջանի և Իսրայելի վարչակարգերի միջև ձևավորվել է ռազմական յուրատեսակ դաշինք, որ, ըստ փորձագետների, ուղղված է թե՛ Հայաստանի և թե՛ Իրանի դեմ: Ռազմաքաղաքական այդ համագործակցության շրջանակներում վերջին չորս տարիների ընթացքում Բաքվին վաճառվել է շուրջ հինգ միլիարդ դոլարի իսրայելական սպառազինություն: Ավելին՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական երկու ռազմական ինքնաթիռ թռիչք են իրականացրել դեպի իսրայելական «Ուվդա» ավիաբազա:

ԷՐԴՈՂԱՆԸ ՆՈՐ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

Արցախա-ադրբեջանական շփման գծում ապրիլյան պատերազմից հետո՝ մայիսի 14-15-ին, Ադրբեջանի Գաբալա քաղաքում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների մասնակցությամբ գագաթնաժողովը, որն ամփոփվել է նավթագազախողովակաշարերի անվտանգության համատեղ ապահովման մասին եռակողմ հռչակագրով:

ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է ազդարարման միասնական համակարգ ստեղծելու մասին: Այսօր Հայաստանի շատ համայնքներում կան նման համակարգեր: Ազդարարման համակարգը քաղաքացիական պաշտպանության կարեւոր բաղադրիչներից է: 2015 թվականին Տավուշի մարզի 62 համայնքից (46-ը՝ սահմանամերձ) 21-ը միացվեց ազդարարման կենտրոնացված համակարգին:

среда, 18 мая 2016 г.

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏ

Մայիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի  ընթացքում համաձայն ՀՀ կառավարության հանձնարարականի քննարկվել են պետական միջոցների և կադրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ու օպտիմալացման, պետական ծախսերի տնտեսման անհրաժեշտությունը:

Ավելին. 

вторник, 17 мая 2016 г.

ԱՆՄԱՀՆԵՐԸ ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆ…

Այսօր, երբ թշնամին ամեն օր նոր, ավելի ծավալուն պատերազմի վերսկսման մասին իր հին երգն է երգում, երբ հայ զինվորը կանգնած է սահմանին՝ պատրաստ հակահարվածի, մեր մեծերի հետ ոգեղեն շփման կարիքն ենք զգում ավելի քան երբևէ, նրանց հետ, ովքեր մեր ազգի օրհասական պահերին անմնացորդ նվիրվել են Հայրենիքի պաշտպանության սրբազան գործին, պայքարել ոչ միայն արվեստով, այլև զենքով՝ հանուն մեր ժողովրդի հարատևման:

ԳՐԱԶ

Հազարավոր սլաքներ կանգնեցին ժամը 4-ի վրա… Պատերազմ… Հաջորդ օրը: Երկհարկանի աղյուսաշեն մի տուն էր` փայտե զարդաքանդակ լայն դարպասով: Մի խումբ երիտասարդներ հավաքվել էին շենքի բակում` ռազմաճակատ ճանապարհելու իրենց ընկերոջը` Սուրենին:

ՈԳՈՒ ՈՒԺԸ

ՀՀ Նկարիչների միությունում մայիսյան հաղթական օրերին պարբերաբար կազմակերպվում է պատերազմի թոհուբոհն անցած նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես: Նկարները գույների լեզվով պատմում են պատերազմի, հաղթանակի և խաղաղության մասին: Տարբեր պատկերներ են, սակայն բոլոր կտավներում կա մի ընդհանուր գաղափար` բողոք պատերազմի դեմ:


Ավելին...

ԻՄ ԱՄԵՆԱԼԱՎ ՈՒՆԿՆԴԻՐԸ ԶԻՆՎՈՐՆ Է

Հոգիս ափեափ լցված է հպարտությամբ, ցավով, ցասումով, ցնծությամբ, ու մեղեդին ինքն իրեն է ծավալվում: Բառերն ինքնաբերաբար են ծնվում: Թող ինձ ներեն 18-20 տարեկան մեր հերոս զինվորները, բայց ես մտածում էի, որ վտանգի դեպքում էլի մենք ենք կանգնելու թշնամու առաջ` հին գվարդիականներս: Բայց… մեր հին, ազնիվ արյունը խոսեց: Էդ ինչ արծիվներ են սահմանին, ինչ գեղեցիկ սերունդ է` մեկը մյուսից հզոր, քաջ, պատվախնդիր, ազատ… Ես հիշում եմ մեզ Արցախյան պատերազմի ժամանակ ու չեմ կարող չխոստովանել, որ երիտասարդ սերունդը` այսօրվա զորքը, շատ ավելի հմուտ է, կազմակերպված:

ԱՆԱԳԵ ՏՈԿՈՒՆ ԶԻՆՎՈՐԻԿՆԵՐԸ

ՀԱՅՐԻԿՍ ԿՌԻՎ ԳՆԱՑ…

Երեւանի Աբովյան փողոցով քայլելիս անցորդների ուշադրությունը իսկույն գրավում են Հենրիկ Իգիթյանի անվան մանկական պատկերասրահի պատուհանները: Դրանց ողջ երկայնքով այս օրերին փակցված զինվորների պատկերները մեր երեխաների ստեղծագործություններն են: Սահմանին տիրող իրավիճակին իրենց վճիտ հայացքով «հետեւում» են նաեւ մեր երկրի փոքրիկ բնակիչները՝ կերպավորելով ու թղթին հանձնելով բոլորիս խաղաղ կյանքի պաշտպաններին՝ քաջարի զինվորներին:

ԲԱՑ ԴԱՍ` ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ

Այսօրվա հայրենասեր աշակերտը վաղվա հայրենասեր զինվորն ու քաղաքացին է, եւ այս տեսանկյունից անչափ կարեւորվում է կրթօջախների դերը: Երեւանի N 76 դպրոցում մեծ ուշադրություն են դարձնում ռազմահայրենասիրական դաստիարակությանը եւ արդյունավետ ու նպատակային աշխատանքներ են կատարում այդ ուղղությամբ:

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍ

Սովորականի նման նախապատրաստվում էի Հայոց մեծ եղեռնի 101-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, սակայն քառօրյա պատերազմն իր ուղղումը մտցրեց կազմակերպչական աշխատանքներում: Ծրագրային փոփոխություններ կատարեցի և որոշեցի, որ սկզբում աշակերտներին կպատմեմ Մեծ եղեռնի մասին, 1,5 մլն զոհերի, մեր ժողովրդի կրած դաժան փորձությունների, մեր վերընձյուղվելու կամքի և ուժի մասին, հետո կանդրադառնամ քառօրյա պատերազմին, մերօրյա հերոսներին, հերոսական դրվագներին:

ՄԵԶ ԳՐՈՒՄ ԵՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը տարիներ շարունակ ուշադրության կենտրոնում է պահում Արցախյան ազատամարտում զոհված քաջորդիների ընտանիքների անդամների, վիրավոր և հաշմանդամ ազատամարտիկների առողջության վերականգնման հետ կապված խնդիրները` նրանց տրամադրելով «Լեռնային Հայաստան» առողջարանի ուղեգրեր, իր վրա վերցնելով նաև տրանսպորտի ապահովումը:

«ՏՈՉԿԱ» ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

«Տոչկան» ստեղծվել և սպառազինության մեջ է մտցվել որպես դիվիզիայի մակարդակի խորհրդային մարտավարական հրթիռային համալիր: 1980-ական թվականների վերջից այն փոխանցվել է բանակային օղակին: Խորհրդային բանակի սպառազինության այդ ահեղ զինատեսակը մշակվել է Ռուսաստանի Կոլոմնա քաղաքի մեքենաշինական կոնստրուկտորական բյուրոյի կողմից՝ Սերգեյ Պավելի Նեպոբեդիմիի գլխավորությամբ:

ԳՐԱԴԱՐԱՆ՝ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՋԱՆՔԵՐՈՎ

Զինծառայողների եւ նրանց հարազատների նվիրատվությունների շնորհիվ գնդապետ Ռ. Շահգելդյանի հրամանատարությամբ գործող զորամասում ստեղծվել է մի բացառիկ գրադարան: Ինչպես նշում է գրադարանավարուհի Գոհար Գալստյանը՝ գրքերի ֆոնդը համալրվել է տարիների ընթացքում. բացի զինվորական ծառայությանը վերաբերող գրքերից ու ձեռնարկներից, այն հարուստ է պատմագրական եւ հայագիտական, բնական եւ ճշգրիտ գիտություններին վերաբերող գրականությամբ:

ԲԱՆԱԿԻՑ՝ ՄԻԱՅՆ ՀԱՃԵԼԻ ՀՈՒՇԵՐՈՎ

Այսօրվա պես հիշում եմ այն օրը, երբ առաջին անգամ ոտք դրեցի զորամաս: Տեղ հասանք ուշ գիշերին: Իջա մեքենայից, աչքի տակով ուսումնասիրեցի թեթև լուսավորված տարածքը, մի պահ աչքերս փակեցի ու սկսեցի մտքումս խոսել. «Ես՝ Արսեն Մնացականյանս, պատրաստ եմ ծառայության: Ես հստակ գիտակցում եմ, որ այսօրվանից սկսած ուղիղ երկու տարի պետք է իմ ծառայակից ընկերների հետ միասին անառիկ պահեմ իմ երկրի սահմանները:
Հարություն Բադալյանը կաշեպատ տուփը դնում է սեղանին: Երկյուղած, զգուշությամբ բացում եմ: Ահա «Մարտական խաչը»: Ես երբեք սրանից չեմ ունենա` անցնում է մտքովս: Այնքան վեհություն, հպարտություն, փառք, այնքան մեծ խորհուրդ ունի այս շքանշանը, որ հուզմունքից արցունքոտվում եմ: Մատով շոյում եմ երկնագույն երիզը, խաչը…

пятница, 6 мая 2016 г.

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ԽՈՍՔԸ ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆԻՆ

Հայոց բանակի քաջ ռազմիկնե՛ր
Մեր դարավոր թշնամին` հայոց օջախի կրակն ու հավատի ջահը մարելու գիշատիչ բնազդով ...

«ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» ԵՐԿՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆ` ԶԻՆՎՈՐԻՆ

Ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինված ուժերի ժամկետային զինծառայող, շարքային Հարություն ...

ՎԱՍՏԱԿԱԾ ՄՐՑԱՆԱԿԸ ՏԵՂ ՀԱՍԱՎ

Ապրիլի 27-ին Հայաստան է տեղափոխվել «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթում հայ տանկիստների նվաճած մրցանակը՝ ...

ՊԱՅԹԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԵՂԾ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒՉԻԿԸ

Ինչպես հայտնի է` Ադրբեջանի նախահարձակումը ԼՂՀ- ի դեմ, պատերազմի նոր էսկալացիան եւ ադրբեջանական բանակի կողմից ...

ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Լուսանկարում քառօրյա պատերազմի մասնակից մեր հերոս հրետանավորներն են` մարտկոցի հրամանատար, կապիտան Անդրանիկ ...

ԽԱՉԻԿԸ, ՀՐԱՅՐԸ, ՇԱՆԹԸ

Ես ու լուսանկարիչը նորից տեսակցության ենք գնացել թիվ 5 հիվանդասենյակի հերոսներին: Խմբագրության օպերատոր Կարինեի ...

ԱՆԶԻՋՈՒՄ ՊԱՅՔԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Վիրավորներ, վիրահատություններ, երկարատեւ ու լարված պայքար հանուն մարդկային կյանքի… Այսպես են Մեխակավանի ...

«ՏԱՆ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԸ...»

Անցյալ տարի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հազարավորների հետ միասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ...

ԱՐՎԵՍՏԸ` ԲԱՆԱԿԻՆ

Ադրբեջանի հարձակողական գործողությունները փոթորկեցին ողջ հայկական աշխարհը` ավելի համախմբելով և միահամուռ դարձնելով ...

Ավելին...

ՈՐ ԵՐԿԻՐԸ ԾԱՂԿԻ

Տանջալի ճանապարհ էր. պայթեցված կամուրջներ, քաղաքներ` նման դատարկ ակնախոռոչներով գանգերի, ժանգով ծածկված սպանելու ...

«ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ ԶՈՀՎԵՑԻՐ, ԴՈՒ ՀԱՎԵՐԺ ԱՊՐԵՑԻՐ»

Գարունն ամեն տարվա պես իր թեւերն էր փռել լեռնային Շատին գյուղի վրա ու ամեն տարվա պես կարոտով նրան էր սպասում: ...

ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Շաբաթվա ընթացքում ամեն օր մարտկոցում ճշտվել է մարտական հաշվարկը` ընթերցվել երեկոյան անվանականչին: Ստուգվել ...

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՎԵԼԻՆ Է, ՔԱՆ ՄԵՆՔ

Ապրիլյան դեպքերից մի քանի օր անց հերթական այցը կատարեցի առաջնագիծ, այս անգամ «ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ» ռազմահայրենասիրական ...

среда, 4 мая 2016 г.

ԼԱՎՐՈՎԸ ՄԱՏՆԱՆՇԵՑ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Ապրիլի 22-ին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Երեւան եւ նրա հայտարարությունները նոր հանգրվան դարձան Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի մակարդակով պաշտոնական Մոսկվան կրկին վերահաստատեց միայն խաղաղ ճանապարհով խնդրի հանգուցալուծման հեռանկարները, ինչը փաստացի Բաքվի կողմից իրականացրած ապրիլյան արկածախնդրության դատապարտումն էր:

ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՐՁԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Զինվորական ծառայության ընթացքում, ծառայողական պարտականությունները կատարելիս և ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների ձեռք բերած հիվանդությունների, ստացած վնասվածքների և խեղումների պատճառական կապի վերաբերյալ որոշումներն ընդունվում են ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից` օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների՝ զինծառայողները ենթակա են ծառայողական պարտականություններ, մարտական հերթապահություն ու հատուկ առաջադրանք կատարելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքերից պարտադիր պետական ապահովագրության:

«ՈՐՈՆՈՒՄ-2016»

Տաջիկստանում սկսվել են «Որոնում- 2016» ՀԱՊԿ երկրների ռազմական հետախուզության զորավարժությունները: Հետախուզական ուժերի առաջին համատեղ զորավարժության բացման արարողությունը տեղի ունեցավ Տաջիկստանի ԶՈՒ «Մագոբ» հրաձգարանում: Բացի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայից, բացման արարողությանը մասնակցել են նաեւ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը եւ Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոն: