вторник, 5 августа 2014 г.

ՀՀ ՊՆ. Հակառակորդի զինտեխնիկայի ցանկացած շարժ տեսնում ու լիովին վերահսվում է

Հուլիսի 31-ից մինչև այժմ հակառակորդի լրատվադաշտում շատ անգամ նման բովանդակությամբ լուրեր են տարածվում, որոնք հիմնականում քարոզչական գործառույթ ունեն, razminfo կայքին ասել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակմանը, թե Ադրբեջանի զինված ուժերի հրետանային ստորաբաժանումները, որոնք առաջնագծին մոտ են տեղակայված, «բերված են մարտական պատրաստվածության առաջին աստիճանի»՝ իբր թիրախում ունենալով «հայկական զինուժի կրակակետերը»։

 «Հայկական զինուժի ստորաբաժանումները մշտապես հետևել ու այժմ էլ հետևում են առաջնագծում ադրբեջանական թե´ զինտեխնիկայի, թե´ կենդանի ուժի տեղաշարժերին, իրավիճակը մեր վերահսկողության ներքո է, անհրաժեշտ դեպքում ինչպես հարկն է կարձագանքենք»,-շեշտել է  Ա.Հովհաննիսյանը։

Բացի այդ, նա հավելել է, որ խիստ անցանկալի է, որպեսզի այսպիսի բովանդակությամբ և շեշտադրումներով հրապարակումներն արտատպվեն հայկական լրատվամիջոցներում, ինչը դատարկ տեղում իրարանցում կառաջացնի՝ հաշվի առնելով առաջնագծում լարվածությունը։

Комментариев нет:

Отправить комментарий