воскресенье, 3 августа 2014 г.

Վանաձոր քաղաքը նոր հերոս տվեց, որի անունը Զորիկ Գևորգյան է

Քիջ առաջ տեղի ունեցավ վանաձորցի ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գևորգյանի հոգեհանգստի արարողությունը, որին նաև մասնակցեցին ՀՀ վարչապետը, պաշտպանության նախարարը, բարձրստիճան զինվորականներ, մարզային և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ: Գուգարաց թեմի առաջնորդի գլխավորությամբ հոգևոր դասի ներկայացուցիչներ:
Ծնողների և հարազատների ցավն ու կսկիծը աննկարագրելի էր, որը չեմ կարող նկարագրել` ինքս էլ լինելով այդ ծանր տպավորության տակ…
Սակայն, մյուս կողմից, հոգեհանգստի բոլոր մասնակիցներս հպարտությամբ լսում էինք պաշտպանության նախարարի խոսքը, որն անձամբ տեղեկացրեց թե ինչ հերոսական սխրանք են գործել 25 ամյա ավագ լեյտենանտը և նրա վաշտը, որի արդյունքում հակառակորդը ուղղակի ջախջախվել և իր դիակները ետ հավաքելով փախել է դեպի ելման դիրքեր…
Պաշտպանության նախարարը հանձնարերել է, որ կատարված սխրանքը իր բոլոր մանրամասնություններով դառնա հանրության համար հասանելի և պատմվի երիտասարդ սերնդին, որպեսզի մեր հերոսներին արժանին մատուցենք, հասկանանք, որ այսօր էլ հերոսներ ունենք մեր կողքին ապրող և հերոսներ ծնող մայրեր:
Ավագ լեյտենանտ Զորիկ Գևորգյանը ՀՀ նախագահի հրամանգրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և ԼՂՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, որոնք պաշտպանության նախարարն անձամբ հանձնեց Հերոս Զորիկի ծնողներին…

Комментариев нет:

Отправить комментарий