пятница, 26 декабря 2014 г.

Ի ՆՊԱՍՏ ԱՐԴԱՐ ԶՈՐԱԿՈՉԻ

Ստեղծվել է 2014թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական ԳԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

Մենք ներկա գտնվեցինք հանձնաժողովի նիստին, ականատես եղանք դիմումներից երկուսի քննարկման ընթացքին: Դիմումները քննարկվում են դիմումատուների (զորակոչիկի եւ նրա ծնողի) մասնակցությամբ, բաց ռեժիմով, այսինքն՝ կարող են ներկա լինել նաեւ լրատվամիջոցները: Դիմումատուն կարող է միջամտել քննարկման ընթացքին: Անհրաժեշտության դեպքում տեղում կատարվում է նաեւ զորակոչիկի մարմնական զննություն, ինչպես, օրինակ, զորակոչիկ Միլազմ Շամոյանի դեպքում էր:
Նրա վերաբերյալ դիմում էր ներկայացրել մայրը՝ Գյուլշա Շամոյանը: Զորակոչիկ Շամոյանը հետազոտվել է Էրեբունի բժշկական կենտրոնում, «Նորք» հոգեբուժական կլինիկայում: Ախտորոշվել է ողնաշարի կրծքային հատվածի աննշան սկոլիոզ, մտավոր պակասություն եւ պուստուլյոզ կորյակներ: Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նոյեմբերի 25-ի որոշմամբ եւ Զինապարտների եւ զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգը սահմանող ՊՆ 410-13 հրամանի համապատասխան հոդվածով՝ նա ճանաչվել է` «Պիտանի է զինծառայության սահմանափակումով»: Դիմողը համաձայն չէր ընդունված որոշմանը, խնդրում էր վերանայել՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ զորակոչիկի պապը եւս տառապել է հոգեկան հիվանդությամբ, իսկ ինքը՝ զորակոչիկը, ագրեսիվ է եւ միշտ խնդիրներ է ունեցել դպրոցում:
ՀՀ առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ, հանձնաժողովի բժիշկ-փորձագետ Գ. Թեփելիկյանը նախ զննեց երիտասարդին, այնուհետեւ հանձնաժողովի անդամները տարաբնույթ հարցեր ուղղեցին նրան: Հանձնաժողովը որոշեց՝ միջնորդագիր ներկայացնել եւ ԿԲՀ-ում կրկին փորձաքննել զորակոչիկին հոգեբույժի եւ մաշկաբանի կողմից. «ԿԲՀ-ի որոշման մեջ արտացոլված չեն վարքային խանգարումները, որի վառ ապացույցը ձախ նախաբազկի շրջանում առկա ինքնավնասումների սպիներն են: Նաեւ զինակոչիկը պետք է մաշկային բուժում ստանա, եթե նա նման կորյակներով հայտնվի զորամասում, ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունքում քրտնի, վիճակը ավելի կբարդանա»,-պարզաբանեց փորձագետը: Դիմողը հանձնաժողովի կայացրած որոշումից գոհ էր:

կարդացեք այստեղ՝ http://www.hayzinvor.am/29773.html

Комментариев нет:

Отправить комментарий