«Ձեր որդին ժամանել է մեր զորամաս: Որոշ ժամանակ է պետք, որ նա ընտելանա
բանակային կյանքին եւ ստանա առաջին տարրական գիտելիքները, որոնք անհրաժեշտ
են զինվորներին: Բանակը նրան ապահովում է համազգեստով, լավ սնունդով,
հարմարավետ կացարանով եւ բժշկական ծառայությամբ: Օժանդակեցե՛ք նրան նաեւ
ձեր հավատով եւ ուշադրությամբ: Գրե՛ք նրան որքան հնարավոր է հաճախ: Նամակ
ստանալը զինվորի համար մեծ ուրախություն է: Եթե տանը հաճելի իրադարձություն
է տեղի ունենում, անպայման գրեք այդ
մասին: Եթե դուք հպարտանում եք ձեր զինվորով, գրեք նրան այդ մասին: Թող նա
վստահ լինի, որ ամենուր իր հետ եք:
Միշտ հիշեք, որ դուք նույնպես մեր զինված ուժերի մի մասն եք կազմում, դուք ոգեշնչման եւ խանդավառության բանակն եք: Ձեր զինվորին այդ զգացումներով տոգորված նամակներ ուղարկեք, եւ դրանով դուք կօգնեք ե՛ւ նրան, ե՛ւ մեզ»:
աղբյուր՝ http://www.hayzinvor.am/29448.html

Комментариев нет:
Отправить комментарий