вторник, 23 февраля 2016 г.

ԱՆՍԱՀՄԱՆ ՍԻՐՈՎ

Սահմանապահ գյուղում թարմ թխված գաթայի բույրն աշխարհն էր բռնել: Սահմանամերձ գյուղի տատիկները գաթա էին թխում, գուլպաներ գործում զինվորի համար: Բարեկամավանցի Անիչկա տատն էլ առանձնացել էր տան մի անկյունում, որ ոչ ոք իրեն չխանգարի, եւ գործն արագ գնա, ու գուլպա էր գործում: Արագ-արագ էր հյուսում, թելը գցում էր շյուղի վրա… ու բռնում մտքերի թելը…

Комментариев нет:

Отправить комментарий