понедельник, 2 марта 2015 г.

ՊԱՏՐԱՍՏ` ՄԱՐՏՆՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՂԹԵԼՈՒ

Հաճախ եմ գործուղման մեկնում առաջնագծի զորամասեր եւ միշտ վերադառնում եմ հիացած` սահմանը ամուր պահող տղաների համեստությամբ, առաքինությամբ, պատրաստակամությամբ, խիզախությամբ: Այս անգամն էլ բացառություն չէր:

Դիրքերում ծանոթացա Ռազմիկ Հովհաննիսյանի հետ: Պարզվեց` լողորդ է, ջրի մեծ սիրահար, 10 տարվա փորձ ունի: Բայց ամենեւին էլ նեղված չէր, որ լողավազանից օգտվելու հնարավորությունից երկու տարով զրկված է. «Ջրի չափ էլ հայրենիքիս հողն եմ սիրում, թե չէ Ուկրաինայից ինչո՞ւ պիտի գայի… Յուրաքանչյուր հայ տղա առաջին հերթին զինվոր է եւ պարտավոր է իր վրա վերցնել հայրենիքին ուղղված հարվածը»,- առանց վարանելու ասաց Ռազմիկը


Ավելին այստեղ. http://www.hayzinvor.am/30632.html

Комментариев нет:

Отправить комментарий