вторник, 5 апреля 2016 г.

ԵՐԵՎԱՆԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Բաքվի արյունալի կռիվներից հետո բռնկված ազգամիջյան ընդհարումները տարածվում են Երևանի նահանգ, Արցախ, Սյունիք, Գանձակ, Թիֆլիս և Հարավային Կովկասի հայաբնակ գրեթե բոլոր վայրերը: Ցարական իշխանությունները հաստատապես վճռել էին Անդրկովկասը վերածել ազգամիջյան կոտորածների ռազմաբեմի, իսկ Կովկասը հայ բնակչությունից մաքրելու ծրագրերով առաջնորդվող կովկասյան թուրք վերնախավը չէր կարող անմասն մնալ ու լավագույնս չօգտագործել իրեն ընձեռված կովկասահայության սպանդը կենսագործելու հրաշալի հնարավորությունը:

Комментариев нет:

Отправить комментарий