вторник, 20 января 2015 г.

ԱՌԱՋՆԱԳԾԻ ԱՆՆԿՈՒՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ

Հակառակորդի չհիմնավորված ամբարտավանության շնորհիվ պաշտպանական շրջանի պահապանները հնարավորություն ստացան իրական մարտական գործողությունների միջոցով ստուգելու ուսման ընթացքում ձեռք բերած հմտությունները՝ մեկ անգամ ևս բոլորին ապացուցելով, որ տարածաշրջանում հայկական բանակը եղել ու մնում է ամենամարտունակը: Առաջնագծի պաշտպանության գործում՝ մանավանդ ամառային «կայծակնային» պատերազմի օրերին, իրենց քաջությամբ առանձնացան կապիտան Հայկ Խալաթյանի վաշտի զինծառայողները, որոնք իրենց հրամանատարի գլխավորությամբ ի չիք դարձրին ադրբեջանցիների բոլոր ծրագրերն ու մտահղացումները:

«Հայ զինվոր» թերթի հատուկ թղթակից, փոխգնդապետ Արամ Ներսիսյանը տարեմուտին հանդիպել էր գնդապետ Է. Ասրյանի հրամանատարությամբ գործող զորամասի զինծառայողներին, որոնք 2014թ. ուսումնական տարին պատվով էին եզրափակել: Մանրամասներն՝ այստեղ. http://www.hayzinvor.am/30013.html

Комментариев нет:

Отправить комментарий