
Ծնողների և հարազատների ցավն ու կսկիծը աննկարագրելի էր, որը չեմ կարող նկարագրել` ինքս էլ լինելով այդ ծանր տպավորության տակ…
Սակայն, մյուս կողմից, հոգեհանգստի բոլոր մասնակիցներս հպարտությամբ լսում էինք պաշտպանության նախարարի խոսքը, որն անձամբ տեղեկացրեց թե ինչ հերոսական սխրանք են գործել 25 ամյա ավագ լեյտենանտը և նրա վաշտը, որի արդյունքում հակառակորդը ուղղակի ջախջախվել և իր դիակները ետ հավաքելով փախել է դեպի ելման դիրքեր…
Պաշտպանության նախարարը հանձնարերել է, որ կատարված սխրանքը իր բոլոր մանրամասնություններով դառնա հանրության համար հասանելի և պատմվի երիտասարդ սերնդին, որպեսզի մեր հերոսներին արժանին մատուցենք, հասկանանք, որ այսօր էլ հերոսներ ունենք մեր կողքին ապրող և հերոսներ ծնող մայրեր:
Ավագ լեյտենանտ Զորիկ Գևորգյանը ՀՀ նախագահի հրամանգրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և ԼՂՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, որոնք պաշտպանության նախարարն անձամբ հանձնեց Հերոս Զորիկի ծնողներին…
Комментариев нет:
Отправить комментарий